Գլխավոր տեղեկություն
Номер
N 817-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2023
Дата вступления в силу
08.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 817-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի։

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

07.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 817-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ

 

«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

 

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի խորհրդական

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության մարզպետների տեղակալներ (ըստ անհրաժեշտության)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան