Գլխավոր տեղեկություն
Номер
N 271-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2023
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
02.08.2023
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
02.08.2023
Дата вступления в силу
04.08.2023

600.0271.02.08.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 օգոստոսի 2023 թվականի

N 271-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի «էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան, սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն, 2007 թվականի հունիսի 15-ի N 275-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 520-Ն որոշման N 1 հավելվածում՝ էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայում (այսուհետ՝ Մեթոդիկա) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) Մեթոդիկայի 19-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հաղորդողի դեպքում որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_22956, որտեղ՝

 

ա. ԳԷՀՀi i-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների և Հաղորդողի սեփական ու տնտեսական կարիքների համար գնվող էլեկտրական էներգիայի հաշվարկային արժեքն է (դրամ),

բ. ԳԷՀՓi i-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների և Հաղորդողի սեփական ու տնտեսական կարիքների համար գնված էլեկտրական էներգիայի փաստացի արժեքն է (դրամ), ընդ որում նշված էլեկտրական էներգիան Հաղորդողի էլեկտրակայանում արտադրվելու դեպքում վերջինիս արժեքն այդ մասով որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար Հանձնաժողովի սահմանած Հաշվեկշռման նվազագույն սակագնով,

գ. ∆ԳԷՀՓi Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար էլեկտրական էներգիան Սակագնի հաշվարկում նախատեսվածի համեմատ առավել էժան գնով ձեռքբերելու արդյունքում i-րդ ամսում առաջացած խնայողության՝ Հաղորդողին թողնվող գումարն է (դրամ), որն ընդունվում է սույն մեթոդիկայի 19.1-ին կետով նախատեսված բանաձևով հաշվարկված մեծությանը հավասար, եթե այն դրական նշանով է, և ընդունվում է զրո, եթե այն բացասական նշանով է,».

2) Մեթոդիկան լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետով.

«19.1. Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար էլեկտրական էներգիան Սակագնի հաշվարկում նախատեսվածի համեմատ առավել էժան գնով ձեռքբերելու արդյունքում i-րդ ամսում առաջացած խնայողության՝ Հաղորդողին թողնվող գումարը (∆ԳԷՀՓi) որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_22957, որտեղ՝

 

1) ԳԷԾՓii-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար փաստացի ձեռքբերված էլեկտրական էներգիայի քանակն է՝ առանց ԷՄՇ ուղիղ պայմանագրերի շուկայի կարգավորվող բաղադրիչում ձեռքբերված և Հաղորդողի էլեկտրակայանում արտադրված էլեկտրական էներգիայի (կՎտժ),

2) ՄՍՀi i-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար ձեռքբերվող էլեկտրական էներգիայի (առանց ԷՄՇ ուղիղ պայմանագրերի շուկայի կարգավորվող բաղադրիչում ձեռքբերվող և Հաղորդողի էլեկտրակայանում արտադրվող էլեկտրական էներգիայի) միջին կշռված սակագնի հաշվարկային մեծությունն է (դրամ/կՎտժ),

3) ԳԷԱՓi i-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար փաստացի ձեռքբերված էլեկտրական էներգիայի արժեքն է՝ առանց ԷՄՇ ուղիղ պայմանագրերի շուկայի կարգավորվող բաղադրիչում, հաշվեկշռման շուկայում ձեռքբերված և Հաղորդողի էլեկտրակայանում արտադրված էլեկտրական էներգիայի արժեքի (դրամ),

4) ԱՆՀiՓԲi-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների ձեռքբերման արդյունքում առաջացած բացասական անհաշվեկշռույթի դեպքում ԷՄՇ հաշվեկշռման շուկայում գնված էլեկտրական էներգիայի արժեքն է (դրամ),

5) ԱՆՀiՓԴi-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների ձեռքբերման արդյունքում առաջացած դրական անհաշվեկշռույթի դեպքում ԷՄՇ հաշվեկշռման շուկայում և ԷՄՇ այլ բաղադրիչներում վաճառված էլեկտրական էներգիայի արժեքն է (դրամ)։».

3) Մեթոդիկայի 21-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲաղրամՅԱՆ

 

2 օգոստոսի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2023 թվական: