Գլխավոր տեղեկություն
Номер
N 527-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
03.08.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
03.08.2023
Дата вступления в силу
04.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 527-Ա

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 59,796,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 527-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

1.

Ծրագրի նպատակը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագրի կատարողը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, Արարատի մարզ, քաղ. Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Արարատի մարզ, քաղ. Վեդի, շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

59 796 000 դրամ, որից 4 118 400 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հուլիսի 25-ից մինչև 2023 թվականի
դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2023 թվականի ծրագիր` 25.07․2023 թ. – 31.12.2023 թ. – 59 796 000 դրամ, այդ թվում`

1. Գրասենյակային նյութերի ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/ – 300.0 հազար դրամ,

2. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/ – 100.0 հազար դրամ,

3. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/ – 300.0 հազար դրամ,

4. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում /3-4րդ եռամսյակ/ – 230.0 հազար դրամ,

5. Վարչական սարքավորումների ձեռքբերում /3-4րդ եռամսյակ/ – 590.0 հազար դրամ

6. Ծառայությունների ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/– 7 536․8 հազար դրամ,

7. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի լրացուցիչ վարձատրություն /3-4-րդ եռամսյակ/– 50

739.2 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 300.0 հազար դրամ, այդ թվում`

1.1 գրասենյակային նյութեր և գրենական պիտույքներ – 300.0 հազար դրամ

2. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 100.0 հազար դրամ, այդ թվում`

2.1 դեղորայք – 100.0 հազար դրամ:

3. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 300.0 հազար դրամ, այդ թվում`

3.1 կենցաղային և հանրային սննդի նյութեր – 300.0 հազար դրամ:

4. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 230.0 հազար դրամ, այդ թվում`

4.1 մարտկոց AA տեսակի – 80.0 հազար դրամ,

4.2 կրակմարիչներ - 150․0 հազար դրամ:

5. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 590.0 հազար դրամ, այդ թվում՝

5.1 դյուրակիր համակարգիչներ - 350.0 հազար դրամ (1 հատ),

5.2 տեղեկությունների պահպանման կրիչներ – 90․0 հազար դրամ

5.3 աթոռ գրասենյակային – 150․0 հազար դրամ։

6. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 7 536․8 հազար դրամ, այդ թվում`

6.1 էլեկտրամատակարարում – 900.0 հազար դրամ,

6.2 գազամատակարարում – 1 000.0 հազար դրամ,

6.3 միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն – 700.0 հազար դրամ,

6.4 համացանց – 742.0 հազար դրամ,

6.5 մշակման քլիրինգային ծառայություններ – 120.0 հազար դրամ,

6.6 նավիգացիոն ծառայություն – 670.8 հազար դրամ,

6.7 խմելու ջուր – 350.0 հազար դրամ,

6.8 կենցաղային ծառայություն – 54.0 հազար դրամ,

6.9 հակահրդեհային պաշտպանության ծառայություն – 3 000.0 հազար դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր – 2 523.0 հազար դրամ, որից

1. Գրասենյակային պարագաներ – 300․0 հազար դրամ,

2. Կենցաղային և հանրային սննդի նյութեր – 100.0 հազար դրամ,

3. Կոմունալ ծախսեր – 2 123.0 հազար դրամ,

3.1 էլեկտրամատակարարում – 300.0 հազար դրամ,

3.2 գազամատակարարում – 1 000.0 հազար դրամ,

3.3 միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն – 400.0 հազար դրամ,

3.4 համացանց – 369.0 հազար դրամ,

3.5 կենցաղային ծառայություն – 54.0 հազար դրամ,

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝

բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

03.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան