ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2023 թվականի N 1250-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ քաղաք Երևան, Արաբկիր, Հ. Արղության փողոց, 2-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող՝ 184 049 144.0 դրամ սկզբնական արժեքով 3448.2 քառ. մետր մակերեսով ադմինիստրատիվ մասնաշենքը, 3 067 751.0 դրամ սկզբնական արժեքով 54.7 քառ. մետր մակերեսով պահեստը, 1 704 929.0 դրամ սկզբնական արժեքով 30.4 քառ. մետր մակերեսով պահեստը, 68480 955.0 դրամ սկզբնական արժեքով 978.3 քառ. մետր մակերեսով քիմիական մասնաշենքը, 1 687 543.0 դրամ սկզբնական արժեքով 30.09 քառ. մետր մակերեսով պահեստը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 232 403 525 դրամ արժեքով 0.933775 հա հողամասը (սեփականության իրավունքի պետական գրանցման N 08062018-01-0257 վկայական, այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2019 թվականի հունվարի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 02/0019 պայմանագիրը՝ լուծման հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |