Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 67-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.08.2023-25.11.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 31.07.2023
Принят
Մեղրի համայնքի ավագանի
Дата принятия
26.07.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
26.07.2023
Дата вступления в силу
10.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիս 2023 թվականի թիվ 67-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն 1-7 հավելվածների։

 

Կողմ -6

 

ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ

ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

Դեմ -0

 Ձեռնպահ -2

 

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ

 

Համայնքի ղեկավար`

 

2023 թ. հուլիսի 26

ք. Մեղրի

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավելված 1-6

Հայաստանի Հանրապետության

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի

ավագանու 2023 թվականի հուլիսի 26-ի

 N 67-Ն որոշման

 

Հավելված 7

Հայաստանի Հանրապետության

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի

ավագանու 2023 թվականի հուլիսի 26-ի

 N 67-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

1. Համայնքի եկամուտները շարադրող մաս

 

Մեղրի համայնքի 2024-2026 թվականների բյուջեների կանխատեսում կատարվում է հիմք ընդունելով համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման, եկամուտների և ծախսերի հավասարակշռության սկզբունքի հիման վրա:

Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ գործող գներից, գնաճից և սղաճից:

Կանխատեսման առկա ռիսկերը պայմանավորվում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսական գործոններով, որոնք կարող են հանգեցնել ինչպես տնտեսական աճի տեմպերի ավելացման, այնպես էլ նվազման։

 

Մեղրի համայնքի եկամուտների փաստացի ցուցանիշները 2020-2022 թվականներին հետևյալն են՝

 

աղյուսակ 1

 (հազար դրամ)

 

Ցուցանիշ

2020 թվական

2021 թվական

2022 թվական

Եկամուտներ

1 014 845,1

915 137,2

836 564, 8

Ցուցանիշների նվազումը պայմանավորված է պետական բյուջեի բյուջեից համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների, համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրվող ֆինանսավորվող գումարների, այլ աղբյուրներից ոչ պաշտոնական դրամաշնորհների գումարների պակասեցմամբ։ Համայնքի բյուջեի սեփական եկամուտների /առանց պետբյուջեից ստացված պաշտոնական դրամաշնորհների և պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման համար ստացվելիք հատկացումների/ փաստացի հավաքագրված ծավալների 2020-2022 թվականների դինամիկան ներկայացված է հետևյալ աղյուսակում.

 

աղյուսակ 2

 (հազար դրամ)

 

2020 փաստացի

2021 փաստացի

2022 փաստացի

236 969,8

277 590,3

323 672,2

Տատանվող դինամիկան վկայում է սեփական եկամուտների աճի և կայունացման վերաբերյալ:

Եկամուտների կանխատեսման գործընթացը իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող օրենսդրության համապատասխան։ Բյուջեի մուտքերի կանխատեսումները կատարելիս հաշվի են առնվել մուտքերի առումով բյուջեի եկամտային մասի ապառքները,առկա ապառքների բռնագանձման հայցապահանջները։ Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2024 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը կանխատեսվել է 1 145 393,9 հազար դրամ, որը 6,2 %-ով նվազել է 2023 թվականի հաստատված բյուջեի ցուցանիշից և շուրջ 27.0%-ով կամ 308 829,4 հազար դրամով ավել է 2022 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից:

2023-2026 թվականների կանխատեսված եկամուտների պլանային ցուցանիշները ներկայացված են հետևյալ աղյուսակում․

 

 աղյուսակ 3

 (հազար դրամ)

 

Ցուցանիշ

2023 թվական

2024 թվական

2025 թվական

2026 թվական

Եկամուտներ

1 221 360,8

1 145 393,9

1 175 543,9

1 812 143,9

Սեփական եկամուտներ

411 817,5

406 755,0

426 170,0

439 670,0

Կանխատեսված նախագծի եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 2023 թվականին 33,7%, 2024 թվականին 35,5%, 2025 թվականին ՝ 36,3 %, 2026 թվականին ՝ 24,3 % :

Նախագծով կանխատեսված եկամուտների հիմնավորում և համեմատական վերլուծությունն առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում՝

Հարկեր և տուրքեր՝ 2024-2026 թվականների հարկային եկամուտները և տուրքերը ծրագրելիս օգտագործվել են մակրոտնտեսական այն ցուցանիշների կանխատեսումները, որոնք էական ազդեցություն ունեն առանձին հարկատեսակների հարկման բազայի ձևավորման վրա։ Ցուցանիշների կանխատեսման համար հիմք են ընդունվել նախնական վերլուծությունները, կիրառման առաջարկված մոտեցումները և հաշվարկները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Պետական տուրքերի գծով բյուջետային մուտքերի կանխատեսումները կատարվել են ըստ նախորդ տարիների փաստացի հավաքագրումների միտումների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարված առանձին փոփոխություններն ու լրացումները,ինչպես նաև պետական տուրքի յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները:

Հարկային եկամուտները և տուրքերը 2024 թվականի համար նախագծով կանխատեսվել են 157 230,0 հազար դրամ, ինչը ավել է 2022 թվականի փաստացի հավաքագրված ցուցանիշից 44 276,8 հազար դրամով և շուրջ 39,2 %-ով, 2025 թվականին՝ 169 130,0 հազար դրամ, ինչը ավել է 2022 թվականի փաստացի հավաքագրված ցուցանիշից 56 176,8 հազար դրամով և շուրջ 49,7 %-ով, 2026 թվականին՝ 181 730 հազար դրամ, ինչը ավել է 2022 թվականի փաստացի հավաքագրված ցուցանիշից 68 776,8 հազար դրամով և շուրջ 60,9 %-ով։

Պաշտոնական դրամաշնորհներ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Դոտացիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումներով նախատեսվել են 339 274,5 հազար դրամ,որը 2022 թվականի հաստատված ցուցանիշից պակաս է 28 531,0 հազար դրամով կամ 7,8 %-ով։

Պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման համար ստացվելիք հատկացումների կանխատեսումները անփոփոխ են՝ 1999,0 հազար դրամ։

Պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների /սուբվենցիաների/ գծով 2024-2026 թվականների համար նախատեսվել է 3 050,4 հազար դրամ:

Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիա) գծով համաձայն համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կանխատեսվել են աճման դինամիկա` կախված ծրագրերի թվի ավելացումից 2024 թվականի համար՝ 99 000,0 հազ. դրամ, 2025 թվականի համար՝ 134 000,0 հազար դրամ, 2026 թվականի համար՝ 667 000,0 հազար դրամ։

Որպես ազդակիր համայնք մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների կողմից օրենքով սահմանված կարգով պետական բյուջե վճարված ռոյալթիներից համայնքի բյուջե մասհանված գումար նախատեսվել է 2024 թվականի համար 129 436․2 հազար դրամ։

Այլ եկամուտների գծով բյուջետային մուտքերը կանխատեսվել են՝ 2024 թվականի համար 32 500,0 հազար դրամ, 2025 թվականի համար 33 500,0 հազար դրամ, 2026 թվականի համար 34 500,0 հազար դրամ։

 

Այլ եկամուտների կազմում հաշվառվող առանձին եկամտատեսակների գծով 2024-2026 թվականների մուտքերը կանխատեսվել են՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, նախորդ տարիների մուտքերի հավաքագրման միտումները, ինչպես նաև ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածի փաստացի մուտքերը, կնքված պայմանագրերը և ապառքները:

 

2. Համայնքի ծախսային քաղաքականությունը շարադրող մաս

 

2024-2026 թվականների փաստացի ծախսերի ցուցանիշները ներկայացված են հետևյալ աղյուսակում.

 

աղյուսակ 4

  (հազար դրամ)

 

Ցուցանիշ

2020 թվական

2021 թվական

2022 թվական

Ծախսեր

1 007 233,8

876 720,3

800 713,8

2023-2026 թվականների կանխատեսված ծախսերի պլանային ցուցանիշները ներկայացված են հետևյալ աղյուսակում․

աղյուսակ 5

 (հազար դրամ)

 

Ցուցանիշ

2023 թվական

2024 թվական

2025 թվական

2026 թվական

Ծախսեր

1 332 882,7

1 293 393,9

1 311 543,9

1 977 143,9

1) Արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր և կամավոր խնդիրները, հետևյալն են՝

ա․ Օրենսդիր և գործադիր մարմինների համայնքային կառավարման աշխատանքների իրականացման միջոցով սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծում, ինչպես նաև պետության կողմից օրենքով պատվիրակված՝ պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացում։

բՊետության պաշտպանության իրականացման աջակցում, աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում և իրականացում։

Քաղաքացիական պաշտպանության արդյունավետության բարձրացում և բնակչության լիարժեք պատսպարման ապահովում՝հնարավորինս անվտանգ դարձնել Մեղրի համայնքի գյուղերն իրար կապող ճանապարհները, արդիականացնել քաղաքացիական պաշտպանության ինժեներական, վթարավերականգնողական ծառայությունները և վերազինել անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով՝ համագործակցել համապատասխան գերատեսչությունների հետ, կառուցել նոր թաքստոցներ, նորոգել բազմաբնակարան շենքերի նկուղներ, արդիականացնել և վերազինել քաղաքացիական պաշտպանության ծառայությունները։ Աղետների ռիսկերի արդյունավետ կառավարման ապահովում՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ համագործակցությամբ ուսումնասիրել կոնսերվացված և գործող պոչամբարների ու ապարային թափոնակույտերը, շարունակել գետերի և սելավատարների մաքրման աշխատանքները, իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, բնական աղետների դեպքում աջակցել Սյունիքի մարզի փրկարարական վարչության որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու գործում։

գՆախադպրոցական,ընդհանուր միջնակարգ կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպում․

Ավելացնել համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում, համայնքի գյուղական բնակավայրերում հիմնել նոր մանկապարտեզների մասնաճյուղեր: Վերապատրաստման դասընթացների միջոցով բարելավել նախադպրոցական կրթության որակը, կազմակերպել մասնագիտական փորձի փոխանակումներ, ներդնել նորարական ծրագրեր:

Աջակցել ընդհանուր միջնակարգ կրթության ոլորտում դպրոցականներին օլիմպիադաներին մասնակցությանը և ներգրավել համայնքի զարգացման ծրագրերի տեղեկատվությանը։

Արտադպրոցական կրթության որակի բարելավման նպատակով օգտագործել պարապմունքների կազմակերպման արդիական մեթոդներ, կազմակերպել վերապատրաստումներ, մարզի սահմաններում փորձի փոխանակման հանդիպումներ իրականացնել, փորձառու մանկավարժներին խրախուսել՝ ներգրավվելով երիտասարդ մասնագետների հետ աշխատելու գործընթացներում, բարձր առաջադիմություն ունեցող լավագույն սաներին:

դՀամայնքում մարզական կյանքի կազմակերպում, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խրախուսում․

Առաջնահերթություն է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան Մեղրի և Ագարակ քաղաքների մարզադաշտերի վերանորոգում և մարզադպրոցների հիմնում, որը կխթանի համայնքում սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը,կապահովի համայնքի պատանիների և երիտասարդների պահանջները, կակտիվացնի պրոֆեսիոնալ սպորտը, կապահովի համայնքի մարզիկներին մեծ հաջողություններ գրանցելու հանրապետական և միջազգային հարթակներում,կխթանի նոր աշխատատեղերի ստեղծման,կբարձրացնի դեռահասների զբաղվածության մակարդակը և հետաքրքրությունների ոլորտը:

եՀամայնքի մշակութային կյանքի կազմակերպում․

Մշակութային կյանքը ակտիվացնել՝ հնարավորինս պահպանելով հայկական ավանդականը, հնարավորինս հագեցնել մշակութային հաստատությունների նյութատեխնիկական բազան, հնարավորություն ընձեռել վերջիններիս սեփական նախաձեռնությամբ արդիականացնելու և վերազինելու մշակութային հաստատությունները, աջակցել մասնակցելու բազմաբնույթ փառատոնների և միջոցառումների, հնարավորինս ակտիվացնել համայնքի գյուղական բնակավայրերի մշակութային կյանքը՝ ապահովելով վերջիններիս ընդգրկվածությունը համայնքային բոլոր միջոցառումներին:

Սերտացնել և աշխուժացնել կապը գրադարանների հետ, համալրել գրադարանների գրքային ֆոնդերը, ընթերցասերների հետ կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ, գրական երեկոներ, հեղինակային հանդիպումներ:

զՀամայնքի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպում․

Համայնքում երիտասարդության ակտիվության բարձրացման նպատակով ակտիվացնել կապերը երիտասարդական կազմակերպությունների հետ, կազմակերպել հանդիպումներ, ասուլիսներ, նրանց ներգրավել համայնքի կառավարման գործընթացներում,կազմակերպել երիտասարդական փառատոններ,հավաքներ,աջակցել վերջիններիս իրենց նախաձեռնություններում,կազմակերպել հանդիպումներ այլ համայնքների երիտասարդների հետ,խթանել երիտասարդության դերի բարձրացմանը համայնքում:

էՀամայնքի բնակչության սոցիալական պաշտպանության, համայնքում ծնելիության և բազմազավակության խթանում.

Բնակիչների ավելի բարեկեցիկ կյանքի ապահովում՝ խոցելի ընտանիքների հասցեական և թիրախավորված աջակցության,համայնքային սոցիալական աշխատանքի խթանման միջոցով առավել խոցելի ընտանիքների կարիքներին արձագանքման,խոցելի ընտանիքների տնտեսական դիմակայունության բարձրացման,հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հնարավորության և սոցիալ հոգեբանական ծառայությունների ընդլայնման, սոցիալական ոլորտի գործընկերների հետ համատեղ սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման,համայնքային մակարդակում երեխաների պաշտպանության ցանցի հիմնման և կանոնավոր գործունեության ապահովման,Արցախից տեղահանված ընտանիքների լիարժեք ինտեգրման, տնտեսական կայունության և սոցիալ հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։

ըՀամայնքում գյուղատնտեսության զարգացման խթանում․

Գյուղատնտեսության զարգացման ապահովում՝ ոռոգման և խմելու ջրերի հին համակարգերի հիմնանորոգման, նոր համակարգերի ստեղծման, ավանդական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցության, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների ստեղծման և փոքր, միջին ու մեծ ջերմոցների ստեղծման միջոցով։

թՀամայնքում զբոսաշրջության զարգացման խթանում․

Զբոսաշրջության զարգացման զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման աջակցության,գյուղերը զբոսաշրջային տեսանկյունից ավելի գրավիչ դարձնելու,պատմամշակութային հուշարձանների պահպանության աջակցության նպատակով շահագրգիռ կողմերի հետ համագործակցության,զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության միջոցով։

ժՀամայնքի բնակավայրերի կառուցապատում, բարեկարգում և կանաչապատում, համայնքի աղբահանություն և սանիտարական մաքրում, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովում, ինչպես նաև համայնքային գերեզմանատների պահպանում և գործունեության ապահովում, համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպում, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանում և շահագործում, համայնքային գույքի կառավարում․

Համայնքի բարեկարգ տեսքի ապահովում՝ Նռնաձոր, Ալվանք գյուղերում մանկապարտեզների կառուցում և գույքի ձեռքբերում, Արևային վահանակների ձեռքբերում Լեհվազ, Շվանիձոր, Ագարակ բնակավայրերի մանկապարտեզների համար, Լեհվազ բնակավայրում գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի բարեկարգում, Վանք-Կալեր կամրջի վերակառուցում Վարդանիձոր բնակավայրում, թաքստոցների նորոգում, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում Մեղրի և Ագարակ քաղաքներում, Մեղրի և Ագարակ քաղաքների մարզադաշտերի վերանորոգում, դիահերձարանի կառուցում, բազմահարկ շենքերի վերելակների արդիականացում Մեղրի քաղաքում, Մեղրի քաղաքի մշակույթի տան վերանորոգում, նոր աղբատարների և աղբամանների ձեռքբերում, տրանսպորտային համակարգի համալրում նոր միկրոավտոբուսներով, էներգախնայող լուսավորության ցանցի ընդլայնում:

Հասարակական տրանսպորտի հասանելիության ապահովում բոլոր ուղղություններով։

Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցում համայնքի բոլոր գյուղերում, ապահովում, կոմունալ ծառայության ավտոպարկը բազմաֆունկցիոնալ մեքենաներով համալրում։

Ապահովել կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների նախագծման ընթացակարգերում դրանց էներգաարդյունավետությունն ապահովող միջոցառումների ներառում, սեյսմակայունություն, նպաստել բնակչության սակավաշարժուն խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների նախագծման ընթացակարգերում դրանց մատչելիությունն ապահովող պարտադիր միջոցառումների նախատեսման և քաղաքաշինական ծրագրերի գործնական փուլում դրանց իրականացմանը, ստեղծել իրավական հիմքեր՝ շենքերի և շինությունների անձնագրավորման համար, բարելավել քաղաքաշինական փաստաթղթերի և դրանցով տրված լուծումների փորձաքննության որակը՝ որպես հիմնական սկզբունք ամրագրելով փորձագիտական գնահատման անաչառությունը, փորձագիտական եզրակացության հիմնավորվածությունը և ամբողջականությունը, փորձաքննություն իրականացնող փորձագետի մասնագիտական անկախությունը և պատասխանատվությունը:

իԳործարար միջավայրի բարելավում և ձեռնարկատիրության խթանում․

Գործարար միջավայրի բարելավում և ձեռնարկատիրության խթանում՝ գործարարների համար վստահելի ներդրումային միջավայր ստեղծելու միջոցով։

լՀամայնքում շրջակա միջավայրի պահպանություն, ներառյալ համայնքում էկոլոգիական կրթության և դաստիարակության խթանում․

Շրջակա միջավայրի պահպանության ապահովում՝ անտառների և կանաչապատ տարածքների պահպանության, նոր կանաչապատ տարածքների ստեղծման միջոցով։

խԲարեգործության խթանում համայնքում մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով․

Բարեգործության խթանում՝ համագործակցել բարերարների հետ, ստեղծել գործընկերային հարաբերություններ, ինչպես նաև կապ հաստատել և ներգրավել արտերկրում բնակվող մեղրեցիներին։

ծԸնդերքօգտագործողների համայնքի նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահանջի հստակեցում, պոչամբարների տեխնիկական անվտանգության ապահովում։Որպես ազդակիր համայնք ռոյալթիի գումարները ուղղել համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղություններին։

2) Ծախսային գործոնները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն համայնքում իրականացվելիք ծախսերի վրա հետևյալն են՝

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 24-րդ կետով սահմանված՝ պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքի չափաբաժնի փոփոխությունները

աՊատերազմի վտանգ և դրա հետևանքներ, հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մեղրի խոշորացված համայնքը սահմանակից Է Ադրբեջանի Հանրապետությանը երկու կողմից

բԱրտակարգ իրավիճակով կամ որևէ բնական երևույթով պայմանավորված նոր՝ չնախատեսված ծախսերի անհրաժեշտություն կամ պլանավորված եկամտի նվազում,

գՏարբեր գործընթացներով պայմանավորված արդեն իսկ նախատեսված ծրագրերի շահառուների թվի կտրուկ ավելացումը

դԲոլոր այն ներքին և արտաքին ծախսային գործոնները, որոնք կարող են ազդել պետական բյուջեից ստացվող դոտացիաների, սուբվենցիաների և հատկացումների վրա

եՀՀ դրամի արժևորումը կամ արժեզրկումը, տարածաշրջանում արտահանվող օգտակար հանածոների գների հնարավոր անկումը կամ վառելիքի և շինանյութերի գների կտրուկ աճը, գնաճը,աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված պարենային և ոչ պարենային ապրանքների արտահանման կամ ներկրման սահմանափակումները,որոնք կարող են որևէ ազդեցություն ունենալ համայնքի սոցիալական և տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով պայմանավորված նաև կանխատեսվող ծախսերի վրա։

Հնարավոր է լինեն նաև այլ ներքին և արտաքին գործոններ, որոնք ներկա պահին հնարավոր չէ կանխատեսել կամ որպես ռիսկ դիտարկել, որոնք, սակայն, կարող են էական բացասական ազդեցություն թողնել համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով իսկ խոչընդոտելով կանխատեսվող ծախսերի կատարումը կամ նախատեսված ծրագրերի իրականացումը։

3) Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, հետևաբար նաև միջնաժամկետ ծախսային ծրագրի համար, որպես առաջնահերթություն և գերակայություն է սահմանվում ավելի անվտանգ, բարեկարգ, կանաչապատ, էկոլոգիապես մաքուր, նորոգված ենթակառուցվածքներով, տնտեսապես զարգացած, հոգևոր, մշակութային, մարզական ակտիվ կյանքով ապրող և ավելի բարեկեցիկ բնակիչներով համայնք ունենալ: Առաջնահերթությունների թվում են՝ ավելի համակարգված աղբահանությունը, նախադպրոցական և արտադպրոցական կրթության ոլորտում ընդգրկված առավել շատ երեխաների,համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունն և այլն:

4) Համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափեր և աղբյուրներ կանխատեսելն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ ներկա պահին առկա չեն հստակ պայմանավորվածություններ կամ արդեն իսկ կնքված պայմանագրեր ու համաձայնագրեր։ Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական կայունությունը, առողջապահական և հակահամաճարակային արդյունավետ համակարգերի գոյությունը ներքին անվտանգության ապահովման համար ունեն առանցքային նշանակություն:

2021-2023 թվականների հատկապես սուբվենցիոն ծրագրերի և համայնքում այլ բարեկարգման աշխատանքների իրականացման համար համայնքին աջակցություն են ցուցաբերել տարածաշրջանում գործող հանքաարդյունաբերական ընկերությունները և իհարկե ակնկալվում է,որ աջակցությունը շարունակական կլինի։

Համայնքը պետք է ակտիվ համագործակցի նաև տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ, դիմելով նաև այդ կազմակերպությունների կողմից հայտարարված դրամաշնորհներին։ Միջազգային դրամաշնորհների և այլ ֆինանսական աջակցությունների միջոցով համայնքը միտված է զարգացնել հատկապես զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, իրականացնել սոցիալական բնույթի և արևային էներգիայի կիրառմանն ուղղված ծրագրեր։

 

Համայնքի ղեկավար`

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.11.2023, թիվ 112-Ն 25.11.2023, թիվ 67-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան