Գլխավոր տեղեկություն
Номер
N 1505-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.09.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.09.2023
Дата вступления в силу
08.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2023 թվականի N 1505-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ամրացված՝ 2015 թվականի արտադրության «CHEVROLET NIVA 21230 GLS մակնիշի, 192-LL-60 պետական համարանիշով, X9L212300F0562491 նույնացման համարով, 6 010 000 դրամ սկզբնական արժեքով, 4 160 399.74 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) անհատույց, անժամկետ օգտագործ ման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և կազմակերպության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում սահմանելով, որ գույքի պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ