Գլխավոր տեղեկություն
Номер
N 787-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.07.2023
Дата вступления в силу
28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 787-Ա

 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերով`

1. Հաuտատել «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-143-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

27.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 787-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանuական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման հիմքը

1.

«Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումի ձևը, դրա լրացման,

ներկայացման և քննարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2023 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:

«Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թ. ապրիլի 13-ի ՀՕ-143-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման, կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու, ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպման և քննարկման կարգերը հաստատելու մասին» N 1538-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն

2023 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:

«Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թ. ապրիլի 13-ի ՀՕ-143-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան