Գլխավոր տեղեկություն
Номер
N 1280-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 27.07.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.07.2023
Дата вступления в силу
28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2023 թվականի N 1280-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 64-Լ որոշման՝

1) N 1 հավելվածի 1-ին կետը «28-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով» բառերով.

2) N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին փոխհատուցում տրամադրվում է՝

1) դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար՝ առավելագույնը երկու անգամ՝ սույն միջոցառման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փոխհատուցման չափով,

2) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ միայն մեկ անգամ։».

3) N 2 հավելվածի՝

ա. 2-րդ կետը «28-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով» բառերով,

բ. 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.

«դ. նշում՝ հրամանը արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար տալու մասին:»,

գ. 2.1-ին կետը «28-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով» բառերով,

դ. 9-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու համար արդեն առկա է գրության մեջ նշված՝ շահառու ծնողների (դիմող ծնողի) ներկայացրած դիմում, որը չի մերժվել.»,

ե. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.

«10) դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու համար արդեն առկա է գրության մեջ նշված՝ շահառու ծնողների (դիմող ծնողի) առնվազն երկու չմերժված դիմում։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ