Գլխավոր տեղեկություն
Номер
N 23-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2023
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
25.07.2023
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
25.07.2023
Дата вступления в силу
26.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 հուլիսի 2023 թ.
ք. Երևան

N 23-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանելու մասին» N 209-Ն որոշման թիվ 2 հավելվածի՝

1) 2-րդ կետի երկրորդ պարբերության «ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենահանված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով» բառերը և կետադրական նշանները փոխարինել «ապա այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացվում են» բառերով․

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայտարարագրի ձևը զետեղված է «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ում (այսուհետ՝ Համակարգ)։ Հայտարարագիրը լրացվում է էլեկտրոնային եղանակով՝ Համակարգի միջոցով, տպվում և ստորագրվում է: Ստորագրված հայտարարագրի սկանավորված տարբերակը՝ Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ, վերբեռնվում է Համակարգ, ինչպես նաև ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային հասցեին։

3) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Վ. Հովակիմյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2023 թվական: