Գլխավոր տեղեկություն
Номер
N 1413-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.08.2023
Дата вступления в силу
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2023 թվականի N 1413-Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման.

2) մասնագիտական վերապատրաստման.

3) մասնագիտական պատրաստման.

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

3. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

4. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են՝

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 382 պահեստազորային, որոնցից` 100 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 63 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 83 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 2-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, 127 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 5-ը ներառյալ.

2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 262 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ.

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 50 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ.

4) կապի մասնագիտություններով մինչև 51 պահեստազորային՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ.

5) հետախուզական մասնագիտություններով մինչև 168 պահեստազորային, որոնցից` 80 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 70 պահեստազորային` 2023 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ.

6) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 30 պահեստազորային, որոնցից` 10 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 20 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 8-ը ներառյալ.

7) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 26 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ.

8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 39 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ.

9) թիկունքային մասնագիտություններով մինչև 20 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ.

10) տեղագրական մասնագիտություններով մինչև 19 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան