Գլխավոր տեղեկություն
Номер
N 1135-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.07.2023-16.09.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.07.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
15.07.2021
Дата вступления в силу
16.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1135-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված՝ 18 մոդուլային դպրոցի կառուցման նպատակով կատարել ձեռքբերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով հետևյալ պայմանագրերում մինչև պայմանագրի գնի 20 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.

- «Գրիգորյան Շին» ՍՊԸ-ի հետ 07.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ20/2, 18.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-3 և 25.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/5-1 պայմանագրեր.

- «ԱՐՍԵՎ» ՍՊԸ-ի հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/9-1 պայմանագիր.

- «ՆԱՎԱՍԱՐԴ ՇԻՆԱՐԱՐ» ՍՊԸ-ի հետ 23.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿԲՄԱՇՁԲ-20/10-1 պայմանագիր.

- «Վանի» ՍՊԸ-ի հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10-2 պայմանագիր.

- «ԱԳԱԹ-777» ՍՊԸ-ի հետ 13.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-2 պայմանագիր.

- «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի հետ 31.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿԲՄԱՇՁԲ-20/5-2 պայմանագիր.

- «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի հետ 25.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ20/3-1 պայմանագիր.

- «Գազկոմշին» ՍՊԸ-ի հետ 10.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/6-1 պայմանագիր.

- «Հիդրո» ՍՊԸ-ի հետ 28.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/11 պայմանագիր.

- «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի հետ 17.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ20/4-2 պայմանագիր.

- «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի հետ 15.04.2021 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ21/1-1 պայմանագիր.

- «Ինտերեվրոս-Արգոս» ՍՊԸ-ի հետ 15.04.2021 թ. կնքված N ՀՀՔԿԲՄԱՇՁԲ-21/1-2 պայմանագիր.

- «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի հետ 28.04.2021 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/2-1 պայմանագիր.

(պարբերությունն ուժը կորցրել է 23.12.21 N 2133-Ա)

(պարբերությունն ուժը կորցրել է 23.12.21 N 2133-Ա)

- «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի հետ 23.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ20/20 և N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/22, 28.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/24, N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/25 և N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/26-2 պայմանագրեր.

- «ՍՈՒՐԳԵՎ» ՍՊԸ-ի հետ 28.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/26-1 պայմանագիր.

- «Շինկենտրոն» ՓԲԸ-ի հետ 29.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ20/26-3 պայմանագիր.

- «Հայնախագիծ» ԲԲԸ-ի հետ 16.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ՄԱԾՁԲ-20/3Հ պայմանագիր:

(1-ին կետը փոփ. 23.12.21 N 2133-Ա)

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմի տեին, «Գոմքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով, կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծա վալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Արարատշին» ՍՊԸ-ի հետ 20.04.2021 թվականին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/2-2 պայմանագրում՝ պայմանագրի գնի 32,1 տոկոսի չափով, չկիրառելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

(2-րդ կետը լրաց. 23.12.21 N 2133-Ա, փոփ. 20.07.23 N 1217-Ա)

 

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ