Գլխավոր տեղեկություն
Номер
N 335-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
12.05.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.05.2023
Дата вступления в силу
13.05.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 335-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ավտոմեքենաների ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը`

1) առաջին կարգի հաշմանդամ Քրիստինե Սերյոժայի Կիրակոսյանի համար ուղարկված «Chrysler Town & Country» մակնիշի (2013 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ 2C4RC1CG0DR662203, 8,255 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,150 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ավտոմեքենան համալրված՝ սայլակով, հատուկ գորգով և գորգի ամրացման դետալով.

2) առաջին կարգի հաշմանդամ Սուրիկ Գոռի Սամվելյանի համար ուղարկված «Mercedes Benz GLE» մակնիշի (2016 թվականի արտադրության, նույնականացման համարը` 4JGDA5JB6GA710631, 18,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,680 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ավտոմեքենան:

(1-ին կետը փոփ. 06.06.23 N 395-Ա, լրաց. 20.07.23 N 504-Ա)

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված ավտոմեքենաների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.07.2023, N 504-Ա 21.07.2023, N 335-Ա
06.06.2023, N 395-Ա 07.06.2023, N 335-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան