Գլխավոր տեղեկություն
Номер
N 808
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.04.2004-10.11.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.12.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.1998
Дата вступления в силу
10.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2006

040.0808.18.12.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 1998 թվականի N 808
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 29.08.02 N 1363-Ն)

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1999 թվականի հունվարի 12-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու են առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարաններ, և վերջիններիս նյութատեխնիկական ապահովման միջոցառումների ֆինանսավորման նպատակով, ինչպես նաև «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17, 20 և 20.3 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

(նախաբանը փոփ. 29.08.02 N 1363-Ն)

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.08.02 N 1363-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների աշխատակազմերի աշխատողների` օրենքով չսահմանված պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների գործունեության համար անհրաժեշտ գույք, տնտեսական ապրանքներ ձեռք բերելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար 1999 թվականին հնարավորության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ֆինանսական միջոցներ հատկացնել առաջնահերթ կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 18-ի N 808 որոշման

 

Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր

 

Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների

 

N/N
ը/կ
Հաստիքային միավորի անվանումը Հաստիքային միավորի թիվը
1. Գրասենյակի պետ

1

2. Գրասենյակի քարտուղար

յուրաքանչյուր նստավայրում` 1

3. Գանձապահ

0,5

4. Ցրիչ

յուրաքանչյուր նստավայրում` 1

5. Պարետ

յուրաքանչյուր նստավայրում` 1

6.

Հավաքարար

յուրաքանչյուր 500 քմ մաքրվող տարածքի համար` 1 միավոր, բայց 0,5 միավորից ոչ պակաս

7.

Տնտեսության վարիչ

1

8.

Համակարգչի ավագ օպերատոր

1

9.

Աուդիտոր

1

 

(հավելվածը փոփ. 29.08.02 N 1363-Ն, 26.02.04 N 485-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 18-ի N 808 որոշման

 

Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր

 

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ եվ տնտեսական դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների

 

N/N
ը/կ
Հաստիքային միավորի անվանումը Հաստիքային միավորի թիվը
1. Գրասենյակի պետ

1

2. Գրասենյակի քարտուղար

Երևան քաղաքում յուրաքանչյուր 3 դատավորին` 1
տնտեսական դատարանի յուրաքանչյուր նստավայրում` 1

3. Գանձապահ

0,5

4. Ցրիչ

յուրաքանչյուր նստավայրում` 1

5. Պարետ

յուրաքանչյուր նստավայրում` 1

6. Հավաքարար

յուրաքանչյուր 500 քմ մաքրվող տարածքի համար` 1 միավոր, բայց 0,5 միավորից ոչ պակաս

7. Վարորդ

1

8. Տնտեսության վարիչ

1

9. Համակարգչի ավագ օպերատոր

1

10. Աուդիտոր

1

 

(հավելվածը փոփ. 29.08.02 N 1363-Ն, 26.02.04 N 485-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան