Գլխավոր տեղեկություն
Номер
N 1204-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 20.07.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2023
Дата вступления в силу
30.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2023 թվականի N 1204-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 725-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանելու մասին» N 725-Ն որոշման հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի 6-րդ կետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով, իսկ «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը՝ «էկոնոմիկայի» բառով.

2) հավելվածի 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության (այսուհետ` լեզվի պետական տեսչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի (այսուհետ՝ Լեզվի կոմիտե)» բառերով.

3) հավելվածի 8-րդ կետի՝

ա. 1-ին նախադասությունում «ոստիկանության անձնագրային ծառայությունը (այսուհետ` անձնագրային ծառայություն)» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)» բառերով,

բ. 1-ին և 3-րդ նախադասություններում «լեզվի պետական տեսչություն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Լեզվի կոմիտե» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

գ. 2-րդ նախադասությունում և ամբողջ տեքստում «անձնագրային ծառայություն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «ծառայություն» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,

դ. 4-րդ նախադասությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում» բառերը փոխարինել «ծառայությունում» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2023 թվական: