Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 06-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.07.2023
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
07.07.2023
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
07.07.2023
Дата вступления в силу
19.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 հուլիսի 2023 թ.

թիվ 06-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի ««Գարնանացանի ընթացքը» Ձև 3-ԳՏՀ (տարին երեք անգամ, ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 47-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 25-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

 Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2023 թվականի հուլիսի 7

թիվ 06-Ն որոշման

 

 «Հավելված 1

 Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի

թիվ 25-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_22925

ՁԵՎ 3-ԳՏՀ

(տարին երեք անգամ, ամսական)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ

 

20     թ. ________ (ամիս)

 

Ներմուծեք նկարագրությունը_22940

 

Բաժին 1. Գարնանացանի ընթացքը

 

հեկտար

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Հաշվետու ամիս

Ա

Բ

1

Գարնանացան, ընդամենը (100.1+100.2+100.3+100.4+100.5+100.6), այդ թվում՝

100

 

հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր,

ընդամենը (100.1.1+…+100.1.4), որից՝

100.1

 

ցորեն

100.1.1

 

գարի

100.1.2

 

այլ հացահատիկային մշակաբույսեր

100.1.3

 

հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը

100.1.4

 

տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը

100.2

 

կարտոֆիլ, ընդամենը

100.3

 

բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը (100.4.1+…+100.4.12), որից՝

100.4

 

կաղամբ

100.4.1

 

վարունգ

100.4.2

 

լոլիկ

100.4.3

 

սմբուկ (բադրիջան)

100.4.4

 

տաքդեղ (բիբար)

100.4.5

 

սեղանի ճակնդեղ

100.4.6

 

գազար

100.4.7

 

սոխ

100.4.8

 

սխտոր

100.4.9

 

կանաչ ոլոռ

100.4.10

 

կանաչ լոբի

100.4.11

 

այլ բանջարանոցային մշակաբույսեր

100.4.12

 

բոստանային մշակաբույսեր, ընդամենը

100.5

 

կերային մշակաբույսեր, ընդամենը

100.6

 

Ոչնչացած աշնանացան մշակաբույսերի ցանքային տարածություններ, ընդամենը

105

 

 

Ղեկավար՝

_______________________

 

____________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

_______________________

 

_____________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

 

«__ _» ____ ____20___թ.

»:

 

 

Հավելված 2

 Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2023 թվականի հուլիսի 7

թիվ 06-Ն որոշման

 

 «Հավելված 2

 Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի

թիվ 25-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 3-ԳՏՀ (ՏԱՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ, ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գարնանացանի ընթացքը» Ձև 3-ԳՏՀ (տարին երեք անգամ,ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ՝ հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Հաշվետվությունը լրացվում է տարին երեք անգամ և պարունակում է գարնանը՝ մարտ, ապրիլ և մայիս ամիսներին, ցանված բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածություններին վերաբերող տեղեկատվություն:

6. Հաշվետվության ցուցանիշները (գարնանացան գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածություններ) ներառում են միայն տվյալ համայնքի անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններին (անկախ նրանից, թե տնտեսություն վարողը տվյալ համայնքի մշտական բնակիչ է, թե` ոչ) վերաբերող ամփոփ տվյալներ:

 

3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հաշվետվության «Գարնանացան, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների հանրագումարը, ներառյալ ոչնչացած աշնանացանի վրա կատարված գարնանացանը (վերացանք):

8. Հաշվետվության հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի իրենց մեջ ներառում են ընթացիկ տարվա բերքի տակ հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված, բոլոր տեսակի գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, եգիպտացորեն հատիկի համար, հաճար և այլ հացահատիկային մշակաբույսեր) և հատիկաընդեղենային մշակաբույսերի (ոլոռ հատիկի համար, լոբի հատիկի համար, սիսեռ, ոսպ և այլ հատիկաընդեղենային մշակաբույսեր) ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

9. Հաշվետվության «տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» տողում լրացվում է ընթացիկ տարվա բերքի տակ հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված բոլոր տեսակի տեխնիկական մշակաբույսերի (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի), շաքարի ճակնդեղ և այլ տեխնիկական մշակաբույսեր) ցանքային տարածությունների հանրագումարը:

10. Հաշվետվության «կարտոֆիլ, ընդամենը» տողում լրացվում է ընթացիկ տարվա բերքի տակ հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների ցանքային տարածությունների հանրագումարը:

11. Հաշվետվության բանջարանոցային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի իրենց մեջ ներառում են ընթացիկ տարվա բերքի տակ հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի և այլ բանջարանոցային մշակաբույսեր) և դրանց սերմադաշտերի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ: Բանջարանոցային մշակաբույսերի տեսակների (100.4.1 – 100.4.12 ծածկագրերով տողեր) ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալները լրացվում են վերջին՝ հունիսի 1-ի դրությամբ, ներկայացվող (հաշվետու տարվա մինչև հունիսի 10-ը ներկայացվող) հաշվետվությունում:

12. Հաշվետվության «բոստանային մշակաբույսեր, ընդամենը» տողում լրացվում է ընթացիկ տարվա բերքի տակ հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված բոլոր տեսակի բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ և այլ բոստանային մշակաբույսեր) և դրանց սերմադաշտերի ցանքային տարածությունների հանրագումարը:

13. Հաշվետվության «կերային մշակաբույսեր, ընդամենը» տողում լրացվում է ընթացիկ տարվա բերքի տակ հաշվետու տարվա համապատասխան ամսում ցանված կերային մշակաբույսերի (կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի). եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար, միամյա խոտեր, ինչպես նաև ընթացիկ տարում ցանված բազմամյա խոտեր և այլ) ցանքային տարածությունների հանրագումարը:

14. Հաշվետվության «Ոչնչացած աշնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ, ընդամենը» տողում լրացվում է բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարը, որոնց վրա նախորդ տարվա աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են, անկախ նրանից ընթացիկ տարվա գարնանը այդ տարածությունների վրա կատարվել է ցանք թե ոչ:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան