Գլխավոր տեղեկություն
Номер
N 487-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
18.07.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
18.07.2023
Дата вступления в силу
19.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 487-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԵՐՔԱԲԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 21,405,190 դրամ ընդհանուր արժողությամբ «Բերքաբերի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2023 թվականի հունիսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 21,405,190 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

18.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 487-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԲԵՐՔԱԲԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է վերանորոգել «Բերքաբերի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ մանկապարտեզի սաների առօրյան կազմակերպելու համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայր, 1 փողոց 2/1։

Բնագավառը՝ սոցիալական։

6.

Ծրագրի բյուջեն

21,405,190 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

«Բերքաբերի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայր, 1 փողոց 2/1, ՀՎՀՀ 07620873)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հուլիսի 23-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների նկարագրություն․

1. Միջնապատերի կառուցում՝ բուժկետի, սննդի պահեստի և սանհանգույցի կառուցման համար,

2. Նոր դռների և պատուհանների տեղադրում,

3. Լամինատե և կերամոգրանիտե հատակների պատրաստում,

4. Պատերի և առաստաղի սվաղ ու ներքին հարդարման աշխատանքներ,

5. Սանտեխնիկայի տեղադրում,

6. էլեկտրալուսավորության աշխատանքներ,

7. Մուտքերի վրա հովածածկերի տեղադրում,

8. Արտաքին մայթերի և աստիճանների վերանորոգում:

Բյուջե՝ 21,405,190 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հուլիսի 23-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

«Բերքաբերի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի շինվերանորոգման աշխատանքների իրականացման ծառայությունների

ձեռքբերում՝ 21,405,190 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման շրջանակներում Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը համագործակցելու է Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

18.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան