Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-285-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2008-26.06.2011)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1338
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.12.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.12.2007
Дата вступления в силу
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է ՀՀ Նախագահի

առարկությունով և առաջարկություններով

2007 թվականի դեկտեմբերի 18-ին 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 14-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«5. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:»: 

 

Հոդված 2. Օրենսգրքի 171 -րդ հոդվածի 7-րդ կետում «որոշման պաշտոնական հրապարակման պահից 7 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: 

 

Հոդված 3. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում «հնգօրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում` անհապաղ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: 

 

Հոդված 4. Օրենսգրքի 40-րդ հոդվածում` 

 

1) 2-րդ կետի «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրի առաջին ատյանի» բառերը փոխարինել «վարչական» բառով, իսկ «և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների» բառերը հանել.

2) 3-րդ կետի «վերաքննիչ» բառը փոխարինել «վարչական» բառով.

3) 5-րդ կետի «որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո` երկօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից մինչև 5 օր հետո` մինչև ժամը 12.00-ն, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ, 9-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերով.

4) 8-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: 

 

Հոդված 5. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետում «որոշումն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում կարող է բողոքարկվել դատարան» բառերը փոխարինել «որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: 

 

Հոդված 6. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 10-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել:

 

Հոդված 7. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ կետում «, այն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան» բառերը փոխարինել «, կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: 

 

Հոդված 8. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 9-րդ կետում «ընդունման օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: 

 

Հոդված 9. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ կետում «որոշումն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: 

 

Հոդված 10. Օրենսգրքի 133-րդ հոդվածի 6-րդ կետում «այն ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: 

 

Հոդված 11. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 9-րդ կետում «այն ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: 

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2007 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-285-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան