ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2023 թվականի N 1397-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում իրականացվող փորձաքննությունների վճարները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
3. Սույն որոշումը գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 17-ի N 1397-Ն որոշման |
Վ Ճ Ա Ր Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Փորձաքննության տեսակը |
Փորձաքննության վճարի չափը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ) |
1. Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների պետական գրանցման, հետգրանցումային փոփոխությունների նպատակով անվտանգության, որակի ու արդյունավետության փորձաքննության, ինչպես նաև գրանցման դոսյեում պարունակվող փաստաթղթերում` բժշկական արտադրատեսակի անվտանգության, որակի ու արդյունավետության գնահատում չպահանջող փոփոխությունների փորձաքննության վճարները | ||
1) |
Գրանցման նպատակով բժշկական արտադրատեսակի անվտանգության, որակի ու արդյունավետության փորձաքննություն՝ կախված դրա կիրառման հնարավոր ռիսկի դասից |
|
ա. |
դաս 1 |
250 000 |
բ. |
դաս 2ա |
380 000 |
գ. |
դաս 2բ |
500 000 |
դ. |
դաս 3 |
630 000 |
2) |
Եվրասիական տնտեսական միության ընթացակարգերով գրանցման նպատակով բժշկական արտադրատեսակի անվտանգության, որակի ու արդյունավետության գնահատման վերաբերյալ փորձագիտական եզրակացության համաձայնեցում՝ կախված դրա կիրառման հնարավոր ռիսկի դասից |
|
ա. |
դաս 1 |
200 000 |
բ. |
դաս 2ա |
300 000 |
գ. |
դաս 2բ |
410 000 |
դ. |
դաս 3 |
510 000 |
3) |
Բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում անվտանգության, որակի ու արդյունավետության փորձաքննություն պահանջող փոփոխությունների փորձաքննություն՝ կախված դրա կիրառման հնարավոր ռիսկի դասից |
|
ա. |
դաս 1 |
120 000 |
բ. |
դաս 2ա |
184 000 |
գ. |
դաս 2բ |
245 000 |
դ. |
դաս 3 |
300 000 |
4) |
Եվրասիական տնտեսական միության ընթացակարգերով բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելու նպատակով բժշկական արտադրատեսակի անվտանգության, որակի ու արդյունավետության գնահատման վերաբերյալ փորձագիտական եզրակացության համաձայնեցում՝ կախված դրա կիրառման հնարավոր ռիսկի դասից |
|
ա. |
դաս 1 |
60 000 |
բ. |
դաս 2ա |
80 000 |
գ. |
դաս 2բ |
100 000 |
դ. |
դաս 3 |
150 000 |
5) |
Գրանցման դոսյեում պարունակվող փաստաթղթերում` բժշկական արտադրատեսակի անվտանգության, որակի ու արդյունավետության գնահատում չպահանջող փոփոխությունների փորձաքննության իրականացում |
20 000 |
2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բժշկական արտադրատեսակների ներմուծման (համապատասխանության) հավաստագիր տրամադրելու նպատակով իրականացվող փորձաքննությունների վճարները | ||
1) |
Գրանցված բժշկական արտադրատեսակների փորձաքննություն |
|
ա. |
մեկից մինչև 5 անվանման* համար |
10 000 |
բ. |
6-ից մինչև 20 անվանման* համար |
20 000 |
գ. |
21 և ավելի անվանման* դեպքում՝ յուրաքանչյուր անվանման համար |
1000 |
2) |
Չգրանցված բժշկական արտադրատեսակների փորձաքննություն |
|
ա. |
մեկից մինչև 5 անվանման* համար |
15 000 |
բ. |
6-ից մինչև 20 անվանման* համար |
30 000 |
գ. |
21 և ավելի անվանման* դեպքում՝ յուրաքանչյուր անվանման համար |
1500 |
3. Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների արտադրության կամ սպասարկման լիցենզիա տրամադրելու նպատակով իրականացվող փորձաքննությունների վճարները | ||
1) |
Բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիա տրամադրելու նպատակով իրականացվող փորձաքննություն |
240 000 |
2) |
Բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզիա տրամադրելու նպատակով իրականացվող փորձաքննություն |
100 000 |
4. Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակի կլինիկական փորձարկումների (հետազոտությունների) թույլտվության տրամադրման նպատակով իրականացվող փորձաքննության վճարը | ||
1) |
Հայաստանի Հանրապետությունում կլինիկական փորձարկումների (հետազոտությունների) թույլտվության տրամադրման նպատակով իրականացվող փորձաքննություն |
200 000 |
2) |
Կլինիկական փորձարկումների թույլտվությունն ստանալուց հետո փաստաթղթերում կատարվող փոփոխությունների փորձաքննություն |
50 000 |
3) |
Տարեկան վճար, որն անհրաժեշտ է վճարել թույլտվությունն ստանալուց հետո հաջորդ տարվանից մինչև փորձարկումների ավարտը |
50 000 |
_______________________
* Անվանումը ընդգրկում է գրանցման հավաստագրում նշված բոլոր տարբերակները:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2023 թվական: