ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2007 թվականի N 1154-Ն
ԱՆՁԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 17.08.23 N 1376-Ն)
1. Սահմանել անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2007 թ. հոկտեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1154-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՆՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
(վերնագիրը խմբ. 17.08.23 N 1376-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն (այսուհետ՝ տեղեկություն) ստանալու ընթացակարգը, տեղեկություն տրամադրելու ժամկետները, տեղեկություն ստանալու իրավունք ունեցողների ցանկը և տեղեկություն չտրամադրելու հիմքերը:
2. Հայաստանի Հանրապետությունում գտնվող անձն իր վերաբերյալ առցանց՝ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, իսկ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն անձանց վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գրավոր դիմում են միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին (այսուհետ՝ իրավասու մարմին)։
Անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերաբերյալ տվյալները ֆիզիկական անձանց, կազմակերպություններին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել կամ տրամադրվել միայն անձի համաձայնությամբ կամ օրենքով, միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:
3. Հայաստանի Հանրապետությունում գտնվող անձն իր քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար առցանց՝ էլեկտրոնային համակարգի միջոցով կամ անձամբ, կամ անկախ գտնվելու վայրից՝ ներկայացուցչի միջոցով իրավասու մարմին է ներկայացնում՝
1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.
2) անձը հաստատող փաստաթուղթ կամ դրա պատճենը.
3) այլ փաստաթղթեր և տվյալներ (իրավասու մարմնի պահանջով՝ անհրաժեշտության դեպքում), եթե իրավասու մարմնում առկա չէ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվություն, և անհրաժեշտ է պարզել վերջինիս քաղաքացիությունը։ Այս դեպքում ներկայացվում են նաև ծննդյան վկայականի, ծնողների անձը հաստատող փաստաթղթերի, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենները.
4) չափահաս անձի կողմից ծնողի քաղաքացիության պարզման դեպքում, եթե նա մահացել է, ծնողի մահվան վկայականի պատճենը:
4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկություն ստանալու համար իրավասու մարմին են ներկայացնում հարցում՝ համաձայն N 2 ձևի։
5. Օտարերկրյա պետությունում գտնվող անձն իր քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար առցանց՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով կամ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում է համապատասխան դիվանագիտական ծառայության մարմին՝ ներկայացնելով՝
1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.
2) անձը հաստատող փաստաթուղթ կամ դրա պատճենը.
3) օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները.
4) այլ փաստաթղթեր և տվյալներ (իրավասու մարմնի պահանջով՝ անհրաժեշտության դեպքում), եթե իրավասու մարմնում առկա չէ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվություն, և անհրաժեշտ է պարզել վերջինիս քաղաքացիությունը։ Այս դեպքում ներկայացվում են նաև ծննդյան վկայականը, զինվորական գրքույկը, ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը կամ դրանց պատճենները.
5) չափահաս անձի կողմից ծնողի քաղաքացիության պարզման դեպքում, եթե նա մահացել է, ծնողի մահվան վկայականի պատճենը:
5.1. Առցանց դիմելու դեպքում պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ գունավոր սքան արված կամ լուսանկարված՝ ընթեռնելի և լուսանկարը՝ տեսանելի։
6. Մինչև 16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է անձի ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը՝ ներկայացնելով նաև ծննդյան վկայականը և ծնողների անձը հաստատող փաստաթղթերի, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենները:
7. Ներկայացուցչի միջոցով դիմելու դեպքում պետք է ներկայացվի նաև ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիր, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում։ Լիազորագրի օրինակելի ձևը հրապարակվում է իրավասու մարմնի և բոլոր դիվանագիտական ծառայությունների պաշտոնական կայքերում։
8. Դիվանագիտական ծառայության մարմինները տեղեկություն հայցող անձի դիմումը ստանալու օրվանից երկօրյա ժամկետում էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով հարցում են կատարում իրավասու մարմին:
9. Տեղեկություն հայցող անձի դիմումը կամ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման (բացառությամբ դիվանագիտական ծառայության) մարմնի հարցումը ստանալուց հետո իրավասու մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկություն հայցողին տրամադրում է անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին տեղեկանք` համաձայն N 3 ձևի՝ սույն կարգի 12-րդ կետով սահմանված որևէ հիմքի նշումով: Տեղեկանքի իսկությունը հնարավոր է ստուգել այդ նպատակով նախատեսված հատուկ համարանիշի (արագ արձագանքման կոդի) միջոցով՝ www.e-verify.am համակարգով։
10. Դիվանագիտական ծառայության մարմինների կողմից ուղարկված հարցման պատասխանը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով գեներացնելով երկլեզու (հայերեն և օտար լեզվով) տեղեկանք՝ համաձայն N 4 ձևի, եթե Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ բնակչության պետական ռեգիստր) առկա է անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկություն։ Ընդ որում՝ տեղեկանքի օտար լեզվով մասի հիմնական բովանդակությունը թարգմանվում է էլեկտրոնային հյուպատոսական համակարգի կողմից ինքնաշխատ՝ նախապես մուտքագրված տեքստերին համապատասխան, իսկ անձի անունը, ազգանունը, առկայության դեպքում նաև հայրանունը՝ արտացոլվում է միայն անգլերեն՝ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին համապատասխան։
11. Բնակչության պետական ռեգիստրում անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկության բացակայության դեպքում իրավասու մարմինը դիվանագիտական ծառայության մարմինների կողմից ստացված հարցմանը պատասխանում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգում նշելով անձի՝ սույն կարգով սահմանված քաղաքացիության վերաբերյալ պարզված հանգամանքներից որևէ մեկը, որի արդյունքում գեներացվում է տեղեկանք` համաձայն N 4 ձևի։ Լրացուցիչ ստուգումներ կատարելու անհրաժեշտության պարագայում ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով: Սահմանված ժամկետը երկարաձգվում է իրավասու մարմնի կողմից:
12. Իրավասու մարմինը, հիմք ընդունելով անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերաբերյալ իր տրամադրության տակ առկա, ինչպես նաև ներկայացված տվյալները և փաստաթղթերը, տրամադրվող տեղեկանքում նշում է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝
1) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (նույնականացման քարտ) համար ___ , տրված ___ -ին կամ ՀՀ քաղաքացու անձնագրով չի փաստաթղթավորվել.
2) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հանդիսանում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար չի դիմել, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով չի փաստաթղթավորվել.
3) Հայաստանի Հանրապետության նախագահի՝ օր, ամիս, տարի N «___» հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվել է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հանդիսանում։
13. Իրավասու մարմնի կողմից անձին կամ պետական կառավարման (բացառությամբ դիվանագիտական ծառայության) մարմնին տրամադրվող տեղեկանքը հաստատում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, ղեկավարի տեղակալը կամ համապատասխան բաժնի պետը։
14. Իրավասու մարմնի կողմից դիվանագիտական ծառայության մարմիններին տրամադրվող տեղեկանքը էլեկտրոնային եղանակով հաստատում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, ղեկավարի տեղակալը կամ համապատասխան բաժնի պետը։ Տեղեկանքը հաստատած պաշտոնատար անձի տվյալները պահպանվում են էլեկտրոնային հյուպատոսական համակարգում։
15. Դիվանագիտական ծառայության մարմինների կողմից տրամադրվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին տեղեկանքում զետեղվում է տեղեկանքի իսկությունը www.e-verify.am համակարգով ստուգելու համար նախատեսված հատուկ համարանիշը (արագ արձագանքման կոդը)։
16. Տեղեկանքը վավերական է տրամադրման պահից վեցամսյա ժամկետում:
17. Կարգի 3-րդ և 5-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու կամ ոչ ամբողջական ներկայացնելու պարագայում դիմումը եռօրյա ժամկետում վերադարձվում է տեղեկությունը հայցողին՝ սահմանված փաստաթղթերը տասնհինգօրյա ժամկետում համալրելու նպատակով:
18. Իրավասու մարմնի կողմից տեղեկանքի տրամադրումը գրավոր մերժվում է, եթե՝
1) կարգի 17-րդ կետի հիմքով դիմումը վերադարձնելուց հետո պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ներկայացվել.
2) հարցումը ստորագրվել է այն ստորագրելու իրավասություն չունեցող անձի կողմից:
Ձև N 1
________________________________________________
(իրավասու մարմնի կամ դիվանագիտական ծառայության մարմնի անվանումը)
ԴԻՄՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիմում եմ
□ անձամբ
□ որպես ծնող (խնամակալ)
□ որպես լիազորված անձ
Խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին տեղեկանք:
Հայտնում եմ հետևյալը.
«*» - ով նշված կետերը պարտադիր են լրացման համար
1* |
Անուն |
|
2* |
Ազգանուն |
|
3 |
Հայրանուն (եթե նշված է անձնագրում) |
|
4* |
Ծննդյան օրը, ամիսը, տարին |
|
5* |
Ծննդյան վայրը (երկիր) |
|
6* |
Ազգություն |
|
7* |
Քաղաքացիություն (նշել միայն մեկ տարբերակ) □ ՀՀ քաղաքացի եմ, ունեմ (ունեցել եմ) ՀՀ քաղաքացու անձնագիր, որի համարն է N ___________ □ Դիմել և ստացել եմ ՀՀ քաղաքացիություն՝ _________ թ. (նշել տարեթիվը) □ Դիմել և դադարեցրել եմ իմ ՀՀ քաղաքացիությունը՝ _________ թ. (նշել տարեթիվը) □ Եղել եմ նախկին ՀԽՍՀ քաղաքացի, ունեմ (ունեցել եմ) անձնագիր, որի համարն է N _____________ , ստացել եմ _________________________________________________________ (նշել ստացման վայրը) □ Այլ (նշել) ___________________________________________________________________________________
| |
8* |
Այլ պետության (պետությունների) քաղաքացիության առկայությունը |
|
9* |
Բնակության հասցեն |
|
10 |
Բջջային հեռախոսահամարը (առկայության դեպքում) |
|
11 |
էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում) |
|
12 |
Լրացուցիչ տեղեկություններ
|
|
13 |
Կից ներկայացնում եմ նաև հետևյալ փաստաթղթերը (նշել) |
իմ կողմից ներկայացված տվյալների իսկությունը հավաստում եմ, կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ
տալիս եմ իմ համաձայնությունը մշակելու իմ անձնական տվյալները
Վճարված պետական տուրքի չափը __________________
Դիմող` |
____________________ (ստորագրությունը) |
______________________________ (անունը, ազգանունը) |
Դիմելու ամսաթիվը՝ _____________ 20 թ.
Ձև N 2
_____________________________________________________________________________________________
(տեղեկությունը հայցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը)
ՀԱՐՑՈՒՄ
ԱՆՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում ենք տրամադրել ստորև ներկայացված՝ անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին տեղեկանք:
* - ով նշված կետերը պարտադիր են լրացման համար
1* |
Անուն |
|
2* |
Ազգանուն |
|
3 |
Հայրանուն (եթե նշված է անձնագրում) |
|
4* |
Ծննդյան օրը, ամիսը, տարին |
|
5* |
Ծննդյան վայրը (երկիր) |
|
6 |
Ազգություն |
|
7 |
Այլ պետության (պետությունների) քաղաքացիության առկայությունը |
|
8 |
Բնակության հասցեն |
|
9 |
Լրացուցիչ տեղեկություններ |
|
10 |
Կից ներկայացվում են նաև հետևյալ փաստաթղթերը (նշել) |
__________________ (պաշտոնը) |
____________________ (ստորագրությունը) |
____________________________ (անունը, ազգանունը) |
Ձև N 3
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՆՁԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տրամադրող մարմնի անվանումը |
||||
Տրման ամսաթիվը |
Տեղեկանքի համարը N |
|||
(օրը, ամիսը, տարեթիվը) | ||||
Տրվում է այն մասին, որ | ||||
(անունը, ազգանունը և հայրանունը, եթե առկա է) | ||||
Ծննդյան ամսաթիվը |
Ծննդյան վայրը |
|||
(օրը, ամիսը, տարեթիվը) | ||||
Տեղեկանքն ուժի մեջ է տրման օրվանից վեց ամիս։ | ||||
Տրվում է ներկայացնելու ըստ պահանջի։ |
____________________________ (անունը, ազգանունը) __________________ (պաշտոնը)
|
|
____________________ (ստորագրությունը)
Կ.Տ. |
հատուկ համարանիշի
(արագ արձագանքման կոդի) տեղը
Տեղեկանքի իսկությունը ստուգելու համար այցելեք www.e-verify.am
Ձև N 4
|
Համարժեք թարգմանությունն օտար լեզվով
|
____________________________ (անունը, ազգանունը) __________________ (պաշտոնը) |
|
____________________ (ստորագրությունը) |
հատուկ համարանիշի
(արագ արձագանքման կոդի) տեղը
Տեղեկանքի իսկությունը ստուգելու համար այցելեք www.e-verify.am
Համարժեք թարգմանությունն օտար լեզվով
(հավելվածը խմբ. 17.08.23 N 1376-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.08.2023, N 1376-Ն | 27.08.2023, N 1154-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|