ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2023 թվականի N 1375-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1988-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» N 1988-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ադամանդագործական և ոսկեգործական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկն սպասարկելու, այն է՝ նույն ընկերությունների կողմից իրականացված կանխավճարների հաշվին բնական ալմաստի և թանկարժեք մետաղների հումք արդյունահանող ընկերություններից միասնական խմբաքանակով և (կամ) մեկ լոտով գնումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վերոհիշյալ ընկերություններին մեկ լոտով կամ խմբաքանակով փոխանցելու նպատակով հիմնադրել «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):»․
2) որոշման ամբողջ տեքստում «ալմաստի» բառը փոխարինել «բնական ալմաստի և թանկարժեք մետաղների» բառերով.
3) որոշման 2-րդ կետում «(մեկ լոտով)» բառերը փոխարինել «խմբաքանակով և (կամ) մեկ լոտով» բառերով․
4) որոշման 3-րդ կետը «ադամանդագործական» բառից հետո լրացնել «և ոսկեգործական» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|