ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 757-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2023 թվականի հուլիսի 14-15-ը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Բելգիայի Թագավորություն մեկնող Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Արմեն Գրիգորյանինը (նաև՝ Վաշինգտոն-Բրյուսել ճանապարհածախսը), Սուրեն Վարոսյանինը, Նազելի Բաղդասարյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արշակ Մուսախանյանինը, Սևակ Ղահրամանյանինը (նաև՝ Վաշինգտոն-Բրյուսել ճանապարհածախսը), Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արարատ Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ չվերթ՝ 2023 թվականի հուլիսի 14-ին՝ Երևան-Բրյուսել, իսկ հուլիսի 15-ին՝ Բրյուսել-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 757-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Փաշինյան | - ՀՀ վարչապետ |
Ա. Հակոբյան | - ՀՀ վարչապետի տիկին |
Ա. Գրիգորյան | - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար (13.07.2023 թ.-15.07.2023 թ.) |
Ա. Միրզոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար (15.07.2023 թ.) |
Ա. Աղաջանյան | - Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
Ս. Վարոսյան | - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու |
Ն. Բաղդասարյան | - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Կ. Գասպարյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ա. Խաչատրյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ |
Ա. Մուսախանյան | - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական (13.07.2023 թ.-15.07.2023 թ.) |
Ս. Ղահրամանյան | - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական (13.07.2023 թ.-15.07.2023 թ.) |
Ա. Շահինյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
Ա. Աբրահամյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
Տ. Մեհրաբյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|