Գլխավոր տեղեկություն
Номер
N 746-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.07.2023
Дата вступления в силу
12.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 746-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-161-Ն և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-162-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

11.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 746-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական հիմքը

1.

«Հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ

վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների

աշխատանքների համակարգման գրասենյակ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի

ՀՕ-160-Ն օրենքի

20-րդ

հոդվածի 4-րդ կետ

(Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի

51-րդ հոդվածում լրացվող 3-րդ մաս) և 25-րդ հոդված (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացվող 59.1-ին հոդվածի 4-րդ

մաս)

2.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի

«ա» պարբերություն (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի

51-րդ հոդվածի 1-ին մաս) և 25-րդ հոդված (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացվող 59.1-ին հոդվածի 1-ին

մաս)

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005

թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թվականի սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարություն

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում

փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի 81-րդ հոդված

4.

«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ փոխվարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ կետ

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխա-

տակազմ ներկայացնելը

2023 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի 81-րդ հոդվածի 7-րդ կետ

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012

թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թվականի սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Պետական եկամուտների կոմիտե

«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական

վճարի անձնավորված

հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի

ՀՕ-162-Ն օրենքի 1-ին հոդված («Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» oրենքի

7-րդ հոդվածում լրացվող 2-րդ

մաս)

7.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017

թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման

նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2023 թվականի

սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում։

Պետական

եկամուտների կոմիտե

«Հայաստանի Հանրապետության

հարկային օրենսգրքում լրացում

կատարելու մասին» 2023

թվականի մայիսի 3-ի ՀՕ-161-Ն

օրենքի 1-ին հոդված

(Հայաստանի Հանրապետության

հարկային օրենսգրքի 156-րդ

հոդվածում լրացվող 2.1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

11.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան