Գլխավոր տեղեկություն
Номер
N 620
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.01.2001-05.03.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.11.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.11.1998
Дата вступления в силу
01.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

041.0620.06.11.98

Հայաստանի Հանրապետության վարչապետ

 

ո ր ո շ ու մ

 

6 նոյեմբերի 1998 թվական N 620

քաղ. Երևան

 

պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ եվ ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին

 

Պետական կառավարման մարմինների գործունեության և բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`

1. Սահմանել պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը և ղեկավարների տեղակալների թվաքանակը` 1999 թվականի հունվարի 1-ից, համաձայն հավելվածի:

2. Թույլատրել պետական կառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատողների առավելագույն թվաքանակի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշմամբ պաշտոնային դրույքաչափերի միջև սահմանված հարաբերակցությունը:

3. Հայաստանի Հանրապետության նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, մարզպետներին` ապահովել`

ա) հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները.

բ) սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարումը` երկամսյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների աշխատակազմերի ընդհանուր թվաքանակը մինչև 10 տոկոսով կրճատելու վերաբերյալ:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշումը և 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածում պաշտոնային դրույքաչափերի համար սահմանված վերին սահմանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թ.
նոյեմբերի 6-ի N 620 որոշման

 

պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը եվ ղեկավարների տեղակալների թվաքանակը` 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ

 

NN
ը/կ
ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների անվանումները Աշխատողների առավելագույն թվաքանակը (հաստիքային միավոր) որից՝ ղեկավարի տեղակալներ
 ընդամենը  այդ թվում՝ առաջին տեղակալ
1 2 3 4 5
1. ՀՀ կառավարության աշխատակազմ 248 2 -
2. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 11 1 -
3. Մարզային ընտրական հանձնաժողովներ 43 - -
4. ՀՀ առողջապահության նախարարություն 73,5 2 -
5. ՀՀ արդարադատության նախարարություն 162 5 1
6. Քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային բաժիններ 125 - -
  7. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 240 - -
71. ՀՀ արդարադատության նախարարության

ձեռնարկությունների պետական ռեգիստրի

տարածքային ստորաբաժանումներ

 120    - -
8. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 239 4 1
9. ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն 14 1 -
10. ՀՀ արտաքին գործերի նախարարություն 208 5 1
11.

ՀՀ բնապահպանության նախարարություն 

110 3 -
12. ՀՀ օգտակար հանածոների պաշարների հանձնաժողով 14 1 -
13. ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչություն 22 1 -
14. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 190 3 1
15. ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսչություններ 84 - -
16. ՀՀ էներգետիկայի նախարարություն 93 5 1
17. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 95 6 1

18.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն                 

117

-

18ա. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկ     13 1 -
19. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով 26 1 -
20. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 93 4 -
21. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն    20 2 -
22.  ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ 18 2 -
23.

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն

156 3 1
24. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոններ 570 - -
25. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն 210 3 1
26. ՀՀ սեփականաշնորհման նախարարության տարածքային ստորաբաժանումներ 34 - -
27. ՀՀ սեփականաշնորհման նախարարության աճուրդի կենտրոն 48 - -
28.

(տողն ուժը կորցրել է 23.03.00 N 121)

29. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 74 4 1
30.  ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն 161 5 1
31. ՀՀ քաղաքաշինության նախարարություն քաղաքաշինական պետական տեսչություն 141 - -
32. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 399 5 1
33. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական մարմիններ 360 - -
34. ՀՀ պետական եկամուտների նախարարություն 594 3 -
35. ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչություններ և տարածաշրջանային մաքսատներ, մաքսային կետեր  1975 - -
36. ՀՀ մաքսային վարչություն 118 3 1
37. ՀՀ մաքսային վարչության մաքսատներ և մաքսային կետեր 651 - -
38.

(տողն ուժը կորցրել է 18.09.00 N 636)

38. ՀՀ պետական ռեզերվների վարչություն 19 1 -
39. ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն 207 3 1
40. ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության տեղական բաժանմունքներ 409 - -
41. Հայլեռտեխհսկողություն 20 1 -
42. Հայլեռտեխհսկողության տարածքային տեսչություններ 68 - -

43.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

96

4

-

44. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 95 3 -
45. ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն 42 2 1
46. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն 19 1 -
47. ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն 50 1 -
48. ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչություն 45 2 -
49. Հայպետատոմհսկողություն 30 2 -
50. ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն 31 1 -
51. ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն 24 1 -
52. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 34 2 -
53. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն տարածքային ստորաբաժանումներ 67 - -

54.

ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն 48 3 -
55. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն 70 2 1
56. Երևանի քաղաքապետարան 248 2 -
57.

(տողն ուժը կորցրել է 17.10.00 N 694)

     
58. Արագածոտնի մարզպետարան 106 1 -
59.

(տողն ուժը կորցրել է 17.10.00 N 694)

     
60. Արարատի մարզպետարան 109 1 -
61.

(տողն ուժը կորցրել է 17.10.00 N 694)

     
62. Արմավիրի մարզպետարան 103 1 -
63.

(տողն ուժը կորցրել է 17.10.00 N 694)

     
64. Գեղարքունիքի մարզպետարան 162 1 -
65.

(տողն ուժը կորցրել է 17.10.00 N 694)

     
66. Լոռու մարզպետարան 151 1 -
67.

(տողն ուժը կորցրել է 17.10.00 N 694)

     
68. Կոտայքի մարզպետարան 97 1 -
69.

(տողն ուժը կորցրել է 17.10.00 N 694)

     
70. Շիրակի մարզպետարան 151 1 -
71.

(տողն ուժը կորցրել է 17.10.00 N 694)

     
72. Սյունիքի մարզպետարան 129 1 -
73.

(տողն ուժը կորցրել է 17.10.00 N 694)

     
74. Վայոց ձորի մարզպետարան 71 1 -
75.

(տողն ուժը կորցրել է 17.10.00 N 694)

     
76. Տավուշի մարզպետարան 92 1 -
77.

(տողն ուժը կորցրել է 17.10.00 N 694)

     
79.

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

73 2 -
80.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտ

47 3 1
  81.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն

41 2 -
  81.

Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն

24 1 -

Ընդամենը

9743 108 12

 

 


(հավելվածը փոփ. 25.11.98 N 684, լրաց. 04.01.99 N 5, խմբ. 04.02.99 N 64, 08.02.99 N 84, 22.02.99 N 111, 04.03.99 N 136, փոփ. 16.04.99 N 227, խմբ. 17.05.99 N 300, փոփ. 07.06.99 N 335, խմբ., փոփ. 05.08.99 N 470, խմբ. 17.08.99 N 489, 20.08.99 N 496, 20.08.99 N 497, լրաց. 03.09.99 N 551, փոփ. 18.10.99 N 651, 20.08.99 N 502,  խմբ.25.10.99 N 663, փոփ., խմբ. 22.11.99 N 713, լրաց. 24.11.99 N 721, խմբ. 29.11.99 N 735, 14.12.99 N 757, 18.12.99 N 766, 21.02.00 N 59, խմբ., փոփ. 23.03.00 N 121, լրաց. 20.04.00 N 205, խմբ. 04.04.00 N 166, փոփ. 10.04.00 N 177, փոփ., խմբ. 18.04.00 N 202, խմբ. 25.04.00 N 218, փոփ., խմբ. 28.04.00 N 232, 01.05.00 N 233, խմբ. 15.06.00 N 358, 29.05.00 N 294, 30.05.00 N 299, 19.06.00 N 362, 22.06.00 N 386, լրաց. 03.07.00 N 412, 03.07.00 N 413, 03.07.00 N 415, 07.07.00 N 430, խմբ. 14.07.00 N 455, 17.07.00 N 464, 26.07.00 N 484, փոփ. 03.08.00 N 504, խմբ., լրաց. 09.08.00 N 518, խմբ. 15.08.00 N 531, 17.08.00 N 548, 21.08.00 N 550, փոփ. 23.08.00 N 565, 29.08.00 N 582, խմբ. 01.09.00 N 596, լրաց. 11.09.00 N 623, 15.09.00 N 633, փոփ. 18.09.00 N 636, խմբ. 09.10.00 N 680, փոփ. 17.10.00 N 694, խմբ. 18.10.00 N 699, 16.11.00 N 767, 20.11.00 N 773, 25.11.00 N 795, 30.11.00 N 810, 12.12.00 N 833, 04.01.01 N 5)

   (17.08.99 N 493 որոշման ա) և բ) պարբերություններով նախատեսված փոփոխությունները հնարավոր չէ կատարել, քանի որ փոփոխողի պահանջը իրականացնելու դեպքում տեղի կունենա կետերի համարակալման աղճատում) 
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ