Գլխավոր տեղեկություն
Номер
N 1417-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.08.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.08.2023
Дата вступления в силу
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2023 թվականի N 1417-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 495-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 11-ի «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնելու մասին» N 495-Ա որոշման 1-ին և 5-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

1) «1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան 125/3 հասցեում գտնվող` 207327686 դրամ հաշվեկշռային արժեքով, սեփականության իրավունքով իրեն պատկանող` 7010.6 քառ. մետր մակերես ունեցող շենքով և 7.7 քառ. մետր (5.9 և 1.8 քառ. մետր) մակերես ունեցող շինություններով, ինչպես նաև դրանց զբաղեցրած, պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) ընդհանուր` 0.52265 հեկտար բաժնային սեփականություն հանդիսացող հողամասով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:».

2) «5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 11-ի «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնելու մասին» N 495-Ա որոշման փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության տնօրենի և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ