Գլխավոր տեղեկություն
Номер
N 272-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.28/21(1379) Հոդ.333
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.03.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.03.2018
Дата вступления в силу
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2018 թվականի N 272-Ն

 

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԱԶԴԱՐԱՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 06.07.23 N 1148-Ն)

 

Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 9.1-ին հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 06.07.23 N 1148-Ն)

1. Սահմանել՝

1) ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա մարմիններում ազդարարման հաղորդումների վերաբերյալ վիճակագրության վարման կարգը՝ համաձայն հավելված N 3-ի:

(1-ին կետը լրաց. 06.07.23 N 1148-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. մարտի 21
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 15-ի N 272-Ն որոշման

 

 Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ

 

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Ներքին և արտաքին ազդարարման հաղորդումների հաշվառումը և ձևակերպումն իրականացնում է «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) նախատեսված մարմնի կամ կազմակերպության ղեկավարի կողմից համապատասխան իրավական ակտով նշանակված աշխատողը (այսուհետ՝ պատասխանատու անձ)։

2. Պատասխանատու անձի անունը, ազգանունը, պաշտոնը, իր հետ կապի միջոցների (փոստային հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե) վերաբերյալ տվյալները տեղադրվում են օրենքով նախատեսված մարմնի կամ կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքէջում, իսկ պաշտոնական ինտերնետային կայքի բացակայության դեպքում՝ աշխատողների կամ օրենքով նախատեսված մարմնի կամ կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց համար հասանելի (տեսանելի, իսկ լսողական կամ շարժողական խնդիրներ ունեցող անձանց համար՝ մատչելի) վայրում:

3. Պատասխանատու անձի կողմից ներքին և արտաքին ազդարարման հաղորդումների հաշվառումն ու ձևակերպումն իրականացվում են առանձին էլեկտրոնային և թղթային գրանցամատյաններում՝ համապատասխանաբար համաձայն Ձև 1-ի և Ձև 2-ի։

4. Գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային եղանակով: Անհրաժեշտության դեպքում գրանցամատյաններն իրավասու մարմնի կամ կազմակերպության ղեկավարի հիմնավորված իրավական ակտով կարող են վարվել թղթային տարբերակով։ Գրանցամատյանի բոլոր էջերը, մինչև հաշվառումը նախապես, օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված իրավասու մարմնի (այսուհետ՝ իրավասու մարմին) կամ կազմակերպության ղեկավարի կողմից պետք է ստորագրվեն էլեկտրոնային կամ թղթային եղանակով։ Գրանցամատյաններում վրիպակների ուղղումները թույլատրվում է իրականացնել միայն պատասխանատու անձին, որն ուղղման հատվածում գրառում և ստորագրում է այդ մասին։ Ուղղումը պարտադիր հաստատվում է նաև իրավասու մարմնի կամ կազմակերպության ղեկավարի կողմից՝ ստորագրությամբ էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

5. Ներքին ազդարարման հաղորդումների գրանցամատյանում (Ձև 1) արձանագրվում են հետևյալ տեղեկությունները՝

1) հաղորդման հաշվառման հերթական համարը.

2) հաղորդման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.

3) հաղորդման հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը.

4) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը,

5) հաղորդումը ներկայացրած անձի պաշտոնը.

6) հաղորդման ներկայացման կարգը՝ բանավոր կամ գրավոր.

7) հաղորդմամբ ներկայացված տեղեկության համառոտ բովանդակությունը.

8) հաղորդման առնչությամբ օրենքի հիման վրա ձեռնարկված միջոցառումների, ներառյալ պաշտպանության տրամադրված միջոցների ամբողջական նկարագիրը.

9) հաղորդման առնչությամբ օրենքի հիման վրա ձեռնարկված միջոցառումների, ներառյալ պաշտպանության միջոցների տրամադրման արդյունքը.

10) նշումներ ազդարարին ծանուցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ.

11) հաղորդում ներկայացրած անձի կողմից լրացուցիչ ներկայացված պարզաբանումների, փաստաթղթերի կամ դիմումների ներկայացման օրը, ամիսը, տարին և համառոտ բովանդակությունը.

12) հաղորդում ներկայացրած անձի ստորագրությունը (հնարավորության դեպքում).

13) հաղորդման առնչությամբ այլ տեղեկություններ.

14) պատասխանատու անձի ստորագրությունը։

6. Արտաքին ազդարարման հաղորդումների գրանցամատյանում (Ձև 2) արձանագրվում են հետևյալ տեղեկությունները՝

1) հաղորդման, ներառյալ օրենքի իմաստով վերահասցեագրման ենթակա հաղորդման հաշվառման հերթական համարը.

2) հաղորդման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.

3) հաղորդման հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը.

4) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում նաև ֆիրմային անվանումը, պետական գրանցման համարը, իրավաբանական անձում զբաղեցրած պաշտոնը.

5) հաղորդման ներկայացման կարգը՝ բանավոր կամ գրավոր.

6) հաղորդմամբ ներկայացված տեղեկության համառոտ բովանդակությունը.

7) հաղորդման առնչությամբ օրենքի հիման վրա ձեռնարկված միջոցառումների, ներառյալ պաշտպանության տրամադրված միջոցների ամբողջական նկարագիրը.

8) հաղորդման առնչությամբ օրենքի հիման վրա ձեռնարկված միջոցառումների, ներառյալ պաշտպանության միջոցների տրամադրման արդյունքը.

9) նշումներ ազդարարին ծանուցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ.

10) հաղորդում ներկայացրած անձի կողմից լրացուցիչ ներկայացված պարզաբանումների, փաստաթղթերի կամ դիմումների ներկայացման օրը, ամիսը, տարին և համառոտ բովանդակությունը.

11) հաղորդում ներկայացրած անձի ստորագրությունը (հնարավորության դեպքում).

12) հաղորդման առնչությամբ այլ տեղեկություններ, ներառյալ օրենքի իմաստով ոչ իրավասու մարմնին հասցեագրված հաղորդումների վերահասցեագրումների վերաբերյալ տեղեկություններ.

13) պատասխանատու անձի ստորագրությունը։

7. Օրենքով նախատեսված իրավասու մարմնի կամ կազմակերպության ղեկավարը սույն որոշմամբ նախատեսված գրանցամատյանների պատշաճ ձևակերպման և հաշվառման նպատակով, հաղորդումն ստանալուց անմիջապես հետո և պարբերաբար՝ մինչև վարույթի ավարտը կամ օրենքով նախատեսված այլ գործողություն իրականացնելու օրը, պատասխանատու անձին պարտավոր է ողջամիտ ժամկետում տրամադրել գրանցամատյաններում հաշվառման և ձևակերպման համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։

8. Պատասխանատու անձի կողմից ազդարարման հաղորդման յուրաքանչյուր գործով հաշվառման, ձևակերպմանը զուգահեռ, պահվում են հաղորդմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, իսկ դրանց բնօրինակների՝ օրենքով սահմանված կարգով այլ անձի կամ մարմնի փոխանցելու դեպքերում, բնօրինակների պատճենները։

9. Ներքին և արտաքին ազդարարման հաղորդումների գրանցամատյանները և անհատական գործերը ենթակա են պահպանության Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման հավելվածի «Կառավարման համակարգի կազմակերպում» գլխի 1.2 ենթագլխի 25-րդ կետով վարչական վարույթների վերաբերյալ գործերի, վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների պահպանության համար սահմանված ժամկետներով։

 

ՁԵՎ 1

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ

 

NN

Հաղորդման

հաշվառման հերթական

համարը

Հաղորդման

ներկայացման

օրը, ամիսը,

տարեթիվը

Հաղորդման

հաշվառման

օրը, ամիսը,

տարեթիվը

Հաղորդումը

ներկայացրած անձի

անունը, ազգանունը

և հայրանունը

Հաղորդումը

ներկայացրած

անձի

պաշտոնը

Հաղորդման

ներկայացման

կարգը՝

բանավոր կամ

գրավոր

Հաղորդմամբ

ներկայացված

տեղեկության

համառոտ

բովանդա-կությունը

Հաղորդման

առնչությամբ

օրենքի հիման վրա

ձեռնարկված

միջոցառումների

ամբողջական

նկարագիրը

(ներառյալ

պաշտպա-նության

տրամադրված

միջոցները)

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

1.

               

2.

               

 

NN

Հաղորդման առնչությամբ օրենքի հիման

վրա ձեռնարկված միջոցառումների

արդյունքը (ներառյալ պաշտպանության

միջոցների տրամադրման արդյունքը)

Նշումներ

ազդարարին

ծանուցելու

յուրաքանչյուր դեպքի

վերաբերյալ

Հաղորդում

ներկայացրած անձի

կողմից լրացուցիչ

ներկայացված

պարզաբանումների,

փաստաթղթերի կամ դիմումների

ներկայացման օրը,

ամիսը, տարին և

համառոտ

բովանդակությունը

Հաղորդում

ներկայացրած անձի

ստորագրությունը

(հնարավորության

դեպքում)

Հաղորդման

առնչությամբ այլ

տեղեկություններ

Պատասխանատու

անձի

ստորագրություն

 

9.

10.

11.

12.

13.

14.

1.

           

2.

           

 

ՁԵՎ 2

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ

 

NN

Հաղորդման հաշվառման հերթական համարը

Հաղորդման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը

Հաղորդման հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը

Հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը, իրավաբանական անձի դեպքում նաև ֆիրմային անվանումը, պետական գրանցման համարը, իրավաբանական անձում զբաղեցրած պաշտոնը

Հաղորդման ներկայացման կարգը՝ բանավոր կամ գրավոր

Հաղորդմամբ ներկայացված տեղեկության համառոտ բովանդակությունը

Հաղորդման առնչությամբ օրենքի հիման վրա ձեռնարկված միջոցառումների ամբողջական նկարագիրը (ներառյալ պաշտպանության տրամադրված միջոցները)

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

1.

             

2.

             

NN

Հաղորդման առնչությամբ օրենքի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքը (ներառյալ պաշտպանության միջոցների տրամադրման արդյունքը)

Նշումներ ազդարարին ծանուցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ

Հաղորդում ներկայացրած անձի կողմից լրացուցիչ ներկայացված պարզաբանումների, փաստաթղթերի կամ դիմումների ներկայացման օրը, ամիսը, տարին և համառոտ բովանդակությունը

Հաղորդում ներկայացրած անձի ստորագրությունը (հնարավորության դեպքում)

Հաղորդման առնչությամբ այլ տեղեկություններ, ներառյալ օրենքի իմաստով ոչ իրավասու մարմնին հասցեագրված հաղորդումների վերահասցեա-գրումների վերաբերյալ

տեղեկություններ

Պատասխանատու անձի ստորագրություն

 

8.

9.

10.

11.

12.

13.

1.

           

2.

           

(հավելվածը խմբ. 06.07.23 N 1148-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 15-ի N 272-Ն որոշման

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԶԴԱՐԱՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգը կարգավորում է ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին օրենքով երաշխավորված պաշտպանության միջոցների տրամադրումն իր իրավասությունների շրջանակում ապահովում է իրավասու մարմինը կամ իրավասու մարմնի ղեկավարը:

 

2. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

3. Ազդարարն ունի «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև՝ օրենք) 10-րդ հոդվածով սահմանված պաշտպանության իրավունք: Ազդարարն ունի իր անձնական տվյալների գաղտնիության, վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք:

4. Ազդարարման դեպքում ազդարարի անձնական տվյալները չբացահայտելու նպատակով փաստաթղթաշրջանառությունը կատարվում է իրավասու մարմնի կողմից նշանակված պատասխանատու անձի միջոցով:

5. Ազդարարի անձնական տվյալների գաղտնիությունը, ինչպես նաև ազդարարման շրջանակներում ներկայացված տեղեկությունների գաղտնիությունը պարտավոր են ապահովել իրավասու մարմնի ղեկավարը, պատասխանատու անձը և ազդարարման գործընթացում օրենսդրությամբ ներգրավված այլ մարմինները և անձինք:

6. Վարույթ հարուցելու դեպքում վարույթ հարուցելու մասին ակտի և վարույթի հետ կապված այլ փաստաթղթերի մեջ չեն նշվում ազդարարման փաստը և ազդարարի անձնական տվյալները: Վերոգրյալ տվյալներին աշխատանքային, ծառայողական կամ այլ պարտականությունների բերումով ծանոթանալու իրավունք ունեցող անձինք պարտավոր են ապահովել դրանց գաղտնիությունը։

7. Ազդարարի անձնական տվյալները ենթակա չեն բացահայտման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

 

3. ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

8. Ազդարարի նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցների կիրառումն իրականացվում է «Ազդարարման համակարգի մասին» օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 560-Ն որոշման համաձայն:

 

4. ԱԶԴԱՐԱՐԻՆ ՎՆԱՍԱԿԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ

 

9. Ազդարարին օրենքով նախատեսված վնասակար գործողություններից կամ դրա հետևանքներից պաշտպանելու նպատակով իրավասու մարմինը կամ իրավասու մարմնի ղեկավարը՝

1) գաղտնիության ապահովման մասով իրականացնում է օրենքով և սույն որոշումից բխող պարտականությունները.

2) ստեղծում է ազդարարի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմաններ և այդ նպատակով ամենօրյա աշխատանքային պարբերականությամբ անձամբ կամ պատասխանատու անձանց միջոցով տեղեկանում է ազդարարի ծառայողական պարտականությունների կատարման ընթացքի վերաբերյալ, բողոքի կամ դիմումի դեպքում՝ ձեռնարկում համարժեք միջոցառումներ բողոքի կամ դիմումի կատարման ընթացքն ապահովելու նկատմամբ.

3) ապահովում է ազդարարին արհեստականորեն հանձնարարականներով չծանրաբեռնելը` հանձնարարականների նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով, իսկ ազդարարի գործունեության անհարկի և ապօրինի միջամտությունների դեպքում միջոցներ է ձեռնարկում նման միջամտությունների և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ, ներառյալ իր իրավասության շրջանակում անհարկի միջամտություններ իրականացողներին օրենքով սահմանված կարգով կարգապահական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, իսկ ապօրինի միջամտության դեպքում՝ նաև իրավասու մարմիններին դիմելու եղանակով.

4) ձեռնարկում է համապատասխան միջոցներ ազդարարի աշխատանքային իրավունքների վերականգնման ուղղությամբ, այդ թվում՝ ազդարարին վերականգնում է աշխատանքի, հատուցում նրա կրած վնասները, ինչպես նաև սպառիչ խորհրդատվություն է տրամադրում ազդարարին աշխատանքային օրենսգրքով աշխատողի կողմից պաշտպանության այլ միջոցներից օգտվելու կարգի և պայմանների մասին.

5) ձեռնարկում է իրավիճակից բխող՝ օրենքով ազդարարների պաշտպանության համար նախատեսված միջոցներ, ներառյալ այլ աշխատասենյակ տեղափոխելը, ազդարարի նկատմամբ վախի, սպառնալիքի, խտրականության, նրա աշխատանքային ունակությունները կամ հմտությունները կասկածի տակ առնելու կամ նրա մասին բացասական տեղեկատվություն տարածելու դեպքերում դրանք իրականացնող անձանց պարզելուն և օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցառումներ.

6) ձեռնարկում է իրավիճակից բխող՝ ազդարարի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ այլ միջոցներ:

10. Սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերի առնչությամբ ձեռնարկված միջոցառումների, դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառվում է սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով նախատեսված գրանցամատյաններում:

11. Իրավասու մարմինը պարտավոր է Մարդու իրավունքների պաշտպանի հարցումն ստանալու հիման վրա տրամադրել ազդարարների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված տեղեկատվությունը:

12. Իրավասու մարմինն աջակցում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ազդարարների իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևելու և դրանց վերականգնմանը նպաստելու գործառույթներին:

(հավելվածը խմբ. 06.07.23 N 1148-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 15-ի N 272-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է իրավասու մարմիններում, ներքին, արտաքին, հանրությանը, ինչպես նաև ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով արված ազդարարման հաղորդումների վիճակագրության վարման հետ կապված հարաբերությունները:

 

2. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Իրավասու մարմինները ներքին, արտաքին, հանրությանը, ինչպես նաև ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով արված ազդարարման հաղորդումների մասին վարում են վիճակագրություն։

3. Վիճակագրությունը վարվում է էլեկտրոնային եղանակով և հաստատվում էլեկտրոնային ստորագրությամբ` իրավասու մարմնի ղեկավարի կամ պատասխանատու անձի կողմից: Վիճակագրության վարման աշխատանքներն իրականացվում են սույն որոշմամբ նախատեսված պատասխանատու անձի կողմից և հսկողության ենթարկվում իրավասու մարմնի, իրավասու մարմնի ղեկավարի կողմից:

4. Իրավասու մարմնի կողմից սույն կարգի 3-րդ կետի համաձայն վարվող վիճակագրությունն ամփոփվում է տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևով՝ համաձայն կից ներկայացվող Ձևի:

5. Իրավասու մարմնի կողմից վարվող վիճակագրությունն ամփոփվում է օրացուցային տարվա կտրվածքով, բայց ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը: Օրացուցային տարվա հաշվման սկիզբ է համարվում հունվարի 1-ը, իսկ ավարտը՝ դեկտեմբերի 31-ը:

6. Իրավասու մարմինը պարտավոր է իր կողմից վարվող վիճակագրությունը տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևով ամփոփելուց հետո մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 10-ն ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին։

7. Իրավասու մարմինը պարտավոր է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր պաշտոնական ինտերնետային կայքում (տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերի բացակայության դեպքում՝ մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում) տեղադրել սույն հավելվածի Ձևին համապատասխան ամփոփված վիճակագրական տվյալները։

8. Իրավասու մարմինը յուրաքանչյուր տարվա վիճակագրական հաշվետվության հետ հրապարակում է նաև դրան նախորդող տարվա վիճակագրական հաշվետվության հետ համեմատական վերլուծությունը։

 

Ձև

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Իրավասու մարմնի անվանումը

 

ԲԱԺԻՆ 1

 

Տողի համար

Ազդարարման հաղորդումների ընդհանուր քանակը

Այդ թվում

Ներքին, որից

Արտաքին, որից

Հանրությանը, որից

Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին

1.

2.

3.

4.

5.

 
   

Բանավոր

        

Բանավոր

          

Բանավոր

         

Գրավոր

 

Գրավոր

 

Գրավոր

 
           
           
           

 

ԲԱԺԻՆ 2

 

Տողի համար

Ազդարարման հաղորդումներ իրականացրած սուբյեկտների ընդհանուր թիվը

Ազդարարման հաղորդումներ իրականացրած սուբյեկտների թիվը՝ ըստ սուբյեկտների

տեսակի

Այդ թվում

Ներքին, որից

Արտաքին, որից

Հանրությանը, որից

Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին

1.

2.

3.

4.

5.

6.

7.

   

Ֆիզիկական անձ

    

Ֆիզիկական անձ

       

Ֆիզիկական անձ

       

Ֆիզիկական անձ

       

Ֆիզիկական անձ

       
   

Իրավաբա-նական անձ

Իրավաբա-նական

անձ

 

Իրավաբա-նական

անձ

 

Իրավաբա-նական

անձ

 

Իրավաբա-նական

անձ

 
             
             

 

ԲԱԺԻՆ 3

 

Տողի համարը

Ազդարարման հաղորդման դեպքը՝ ըստ օրենքի*

Ընդհանուր թիվը՝ ըստ դեպքի տեսակի

Որից

Ազդարարման հաղորդումների այլ մարմիններ վերահասցեագրումների

թիվը

Ազդարարման հաղորդման հիմքով վարույթի հարուցումը մերժված դեպքերի թիվը

Ազդարարման հաղորդման հիմքով հարուցված վարույթների թիվը

1.

2.

3.

4.

5.

6.

           
           


Ազդարարման հաղորդման հիմքով հարուցված վարույթի արդյունքում ընդունված ակտերի ընդհանուր թիվը

Որից

Պաշտոնատար անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերի թիվը

Հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու և իրավասու մարմնին դիմելու դեպքերի թիվը

Հարուցված վարույթների կարճման դեպքերի թիվը

Խախտում չհայտնաբերելու դեպքերի թիվը

7.

8.

9.

10.

11.

         
         

 

*Դեպքերն ըստ օրենքի՝

 

1) Կոռուպցիոն բնույթի դեպքի մասին տեղեկություն

2) Շահերի բախման, հայտարարագրման պահանջի խախտման մասին տեղեկություն

3) Վարքագծի կանոնի խախտման մասին տեղեկություն

4) Անհամատեղելիության պահանջի խախտման մասին տեղեկություն

5) Այլ սահմանափակումների խախտման մասին տեղեկություն՝ նշել կոնկրետ խախտման անվանումը

6) Հայտարարագրման հետ կապված խախտման մասին տեղեկություն

7) Հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկություն

 

ԲԱԺԻՆ 4

 

Տողի համարը

Ազդարարին տրամադրված պաշտպանության միջոցի տեսակը*

Ընդհանուր թիվը՝ ըստ պաշտպանության տեսակի

Պաշտպանության նախաձեռնման հիմքը, որից

Մարմնի նախաձեռնությամբ տրամադրված պաշտպանության տեսակների թիվը

Ազդարարի դիմումի հիման վրա տրամադրված պաշտպանության տեսակների թիվը

1.

2.

3.

4.

5.

         
         


Ազդարարին պաշտպանություն տրամադրելու մերժման դեպքերի ընդհանուր թիվը

Որից

Իրավասու մարմնի մերժման որոշումների թիվը

Դիմումին որևէ այլ հիմքով ընթացք չտալու դեպքերի թիվը

6.

7.

8.

     
     


Ազդարարի անձի գաղտնիության պահպանման պարտականության խախտման դեպքերը

Որից

Ազդարարի անձի գաղտնիության պահպանման պարտականության խախտման դեպքում օրենքով նախատեսված վարույթ հարուցելու միջնորդությունների թիվը

Ազդարարման հետևանքով ազդարարի նկատմամբ իրականացված վնասակար գործողությունների ընդհանուր թիվը

Իրավասու մարմնի պատասխանատու անձի մեղքով

Այլ պատճառներով

9.

10.

11.

12.

13.

         
         


Ազդարարի նկատմամբ իրականացված վնասակար գործողությունների վերացմանն ուղղված միջոցառումների թիվը

Որից

 

Ազդարարի իրավունքների պաշտպանությանը կամ խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված միջոցառումների թիվը

Վնասակար գործողություն կատարած պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերի թիվը

Վնասակար գործողություն կատարած պաշտոնատար անձանց այլ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունների թիվը

14.

15.

16.

17.

       
       

 

*

1. Անձնական տվյալների գաղտնիություն

2. Վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք

3. Մարդու իրավունքների պաշտպանից խորհրդատվական բնույթի գաղտնի խորհրդատվություն իրավաբանական աջակցություն ստանալու իրավունք

4. Հատուկ պաշտպանություն, այդ թվում՝

1) պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփվելու սահմանափակումը.

2) պաշտպանվող անձի ինքնությունը հաuտատող տվյալների գաղտնիացումը.

3) պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողությունը.

4) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցի տրամադրումը.

5) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրումը.

6) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինումը կամ պաշտպանվող անձի արտաքինի փոփոխումը.

7) պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրի փոխումը.

5. Այլ

(հավելվածը լրաց. 06.07.23 N 1148-Ն)