Գլխավոր տեղեկություն
Номер
N 1144-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 07.07.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.07.2023
Дата вступления в силу
08.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2023 թվականի N 1144-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշումը 1.2-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 1.3-րդ կետով՝

«1.3. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների մթերումների (գնումների) նպատակով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը վարկերը տրամադրվում են մինչև 1.5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվում են 9 տոկոսային կետով, իսկ մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 6 ամիս: Տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում։ Վարկի գումարը հաշվարկվելու է սպանդանոցի մակերեսով՝ 15 քառ. մետր մակերեսի համար ոչ ավելի, քան 3.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ։ Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 20.0 մլն դրամը, իսկ շարժական սպանդանոցի համար՝ 5.0 մլն դրամը։ Ընդ որում, շահառուի վարկի մայր գումարի առաջին մարման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր վեց ամսվա իրացման ծավալը պետք է գերազանցի տվյալ վեց ամսվա համար մարված վարկի մայր գումարի մեծությանը, որի վերահսկողությունն իրականացնում է ֆինանսական կառույցը։».

2) որոշումը 4-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝

«4.1. Սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է վարկի մինչև 70%-ի չափով բյուջետային երաշխիք, ընդ որում՝ յուրաքանչյուր շահառուին բյուջետային երաշխիք տրամադրվում է մեկ անգամ՝ առավելագույնը 14.0 մլն դրամ գումարի չափով։».

3) որոշման հավելվածի 23-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը «հիմնադիր կամ» բառերից հետո լրացնել «ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող» բառերով,

բ. 2.1-ին ենթակետը «տարբերակով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունները և ազգանունները» բառերով,

գ. 3-րդ ենթակետը «դեպքում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունները և ազգանունները» բառերով.

4) որոշման հավելվածի 27.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«27.1. Շահառուից հայտը ստանալուց հետո ՖԿ-ն իրականացնում է պայմանագրերում ներառված դրույթների և N 1 կամ N 3 ձևերի տեղեկատվության վերաբերյալ ծրագրով, այդ թվում՝ 23-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջների, շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների, ինչպես նաև հայցվող վարկի չափի (գումարի) պայմանագրերի հետ համապատասխանության ուսումնասիրություն:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ