Գլխավոր տեղեկություն
Номер
N 687-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2022
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
27.12.2022
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
27.12.2022
Дата вступления в силу
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

27 դեկտեմբերի 2022 թ.

N 687-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 12 տարածագնահատման գոտիականությունը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածագնահատման 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.15 գործակից.

2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ, 9-րդ և 15-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.

4) սույն որոշմամբ սահմանված հավելվածի 11-րդ կետում նշված ծառայությունների դիմաց վճարման ենթակա տեղական վճարի ամսական դրույքաչափը վճարվում է 2023 թվականի 10 ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց (2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը և 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ուսուցման համար).

5) սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում:

3. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 27-ի

N 687-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Երևանի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար`

1) մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

2) 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝

1) մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

2) 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

3. Սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար`

1) մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

2) 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ:

4. Երևանի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման, մասնավորապես՝ պայմանագրի նախագծի մշակման համար`

1) մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 50 /հիսուն/ դրամ.

2) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասի համար 25000 /քսանհինգ հազար/ դրամ, գումարած 500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 10 /տասը/ դրամ.

3) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար 35000 /երեսունհինգ հազար/ դրամ գումարած 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 10 /տասը/ դրամ:

(4-րդ կետը լրաց. 27.06.23 N 819-Ն)

4.1. Երևանի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող և օգտագործման տրամադրված հողամասի օգտագործման ժամկետների երկարաձգման դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման, մասնավորապես՝ պայմանագրի նախագծի մշակման համար՝ յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ 500 /հինգ հարյուր/ դրամ:

(4.1-ին կետը լրաց. 27.06.23 N 819-Ն)

4.2. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի փոխանակության դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման, մասնավորապես՝ փոխանակության պայմանագրի նախագծի մշակման համար՝ համայնքից ստացվող հողամասի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքի 5 տոկոսի չափով:

(4.2-րդ կետը լրաց. 27.06.23 N 819-Ն)

4.3. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակարանների նվիրատվության (բացառությամբ Երևան քաղաքի ավագանու կողմից) դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման, մասնավորապես՝ պայմանագրի նախագծի մշակման համար՝ որպես նվիրատվություն ստացվող բնակարանի անշարժ գույքի հարկի երեք տարվա գումարի չափով:

(4.3-րդ կետը լրաց. 27.06.23 N 819-Ն)

4.4. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային և (կամ) գործառնական նշանակության փոփոխության դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ հողամասի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքի 5 տոկոսի չափով:

(4.4-րդ կետը լրաց. 27.06.23 N 819-Ն)

4.5. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների գործառնական նշանակության փոփոխության դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ մինչև փոփոխումը եղած գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի հարկի հինգ տարվա գումարի չափով:

(4.5-րդ կետը լրաց. 27.06.23 N 819-Ն)

4.6. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի սահմանների ճշտման դեպքերում (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ հողամասի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքի 2 տոկոսի չափով:

(4.6-րդ կետը լրաց. 27.06.23 N 819-Ն)

4.7. Նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճար՝ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ չորս միլիոն դրամի և 3001 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար չորս միլիոն դրամի հանրագումարի ու սույն հավելվածի 4.9-րդ կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

(4.7-րդ կետը լրաց. 27.06.23 N 819-Ն)

4.8. Նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) փոփոխություն կատարելու (շենքի կամ շինության ծավալների ավելացում նախատեսող նոր նախագծման թույլտվություն կազմելու) վճար՝ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3001 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն հավելվածի 4.9-րդ կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

(4.8-րդ կետը լրաց. 27.06.23 N 819-Ն) 

4.9. Սույն հավելվածի 4.7-րդ և 4.8-րդ կետերի համաձայն՝ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) և դրա փոփոխության (նոր նախագծման թույլտվություն կազմելու) համար տեղական վճարի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

 

Գոտի

Գոտիականության գործակից

1-3

4.0

4-7

3.0

8-12

1.0

(4.9-րդ կետը լրաց. 27.06.23 N 819-Ն)

5. Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ:

6. Երևանի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ:

7. Երևանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար`

1) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար՝ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ 200 /երկու հարյուր/ դրամ.

2) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

ա. առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 /յոթանասուն/ դրամ.

բ. հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 /երեսուն/ դրամ.

գ. վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 18 /տասնութ/ դրամ.

դ. գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 4 /չորս/ դրամ.

ե. զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 /ութ/ դրամ.

զ. արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 /ութ/ դրամ.

3) շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 /յոթանասուն/ դրամ.

4) ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է՝

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 /երեք հազար/ դրամ.

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ.

8. Երևանի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը սահմանվում է՝ մեկ խորանարդ մետր աղբի համար 500 /հինգ հարյուր/ դրամ, մեկ տոննա աղբի համար՝ 1800 /հազար ութ հարյուր/ դրամ:

9. Երևանի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար`

1) ամսական 25 /քսանհինգ/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսի համար.

2) ամսական 50 /հիսուն/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածքի մակերեսի համար:

10. Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար` մեկ երեխայի հաշվարկով ամսական 30000 /երեսուն հազար/ դրամ:

11. Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, կերպարվեստի և արվեստի դպրոցներ և այլն) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով.

1) խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում՝ ամսական 24500 /քսանչորս հազար հինգ հարյուր/ դրամ.

2) գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցում՝ ամսական 20300 /քսան հազար երեք հարյուր/ դրամ.

3) երգեցողության ուսուցում՝ 19300 /տասնինը հազար երեք հարյուր/ դրամ.

4) պարարվեստի ուսուցում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

5) կերպարվեստի ուսուցում՝ 9300 /ինը հազար երեք հարյուր/ դրամ.

6) թատերարվեստի ուսուցում՝ 8700 /ութ հազար յոթ հարյուր/ դրամ.

7) սույն հավելվածի 11-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողների կողմից նույն 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը սահմանվում է տվյալ ուսուցման համար սահմանված տեղական վճարի 50 %-ի չափով:

12. Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար` 1 անձի համար՝ 1500 /հազար հինգ հարյուր/ դրամ:

13. Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար`

1) մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 200 /երկու հարյուր/ դրամ.

2) ժամը 24:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 500 /հինգ հարյուր/ դրամ` միանվագ վճարելու դեպքում.

3) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն կայանելու համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ (աբոնեմենտ).

4) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 19:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 10000 /տասը հազար/ դրամ (աբոնեմենտ).

5) 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 20000 /քսան հազար/ դրամ (աբոնեմենտ):

14. Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝

1) ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

ա. մեկ ամսվա համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

բ. մեկ տարվա համար (մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.

2) այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչև 24:00-ն կայանելու համար`

ա. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.

բ. յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ.

գ. մեկ շաբաթվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ.

դ. մեկ ամսվա համար` 2000 /երկու հազար/ դրամ.

ե. մեկ տարվա համար (մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ:

15. Հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական վճարը գանձվում է.

1) յուրաքանչյուր մեկ ժամվա և մեկ օրվա համար` սույն հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետի մեկ ժամվա և մեկ օրվա համար սահմանված դրույքաչափերի եռապատիկը:

16. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճարը մեկ փաստաթղթի համար սահմանվում է՝ 1000 /մեկ հազար/ դրամ:

17. Երևանի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝

1) 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

2) 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար՝ 25000 /քսանհինգ հազար/ դրամ:

18. Երևանի ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար տեղական վճարը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամ:

19. Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 1500 /հազար հինգ հարյուր/ դրամ:

20. Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 49300 /քառասունինը հազար երեք հարյուր/ դրամ:

(հավելվածը լրաց. 27.06.23 N 819-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.06.2023, N 819-Ն 07.07.2023, N 687-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան