ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 727-Ա
ԱՐԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի հուլիսի 13-26-ը ներառյալ:
2. Արարատ Գրիգորյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|