Գլխավոր տեղեկություն
Номер
N 1412-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.09.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 22.08.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.08.2023
Дата вступления в силу
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2023 թվականի N 1412-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 17-ի N 1412-Ն որոշման

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի (այսուհետ՝ կարգապահական գումարտակ) ներքին կանոնակարգով (այսուհետ՝ կանոնակարգ) սահմանվում են ազատությունից զրկելու հետ կապված` կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժի իրականացման կարգն ու պայմանները։

2. Սույն կանոնակարգի խնդիրներն են՝

1) ապահովել կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի դատապարտված անձանց (այսուհետ՝ դատապարտյալ) իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը և դրանց իրականացումը, պարտադիր տարբերակված մեկուսացումը հասարակությունից, մշտական վերահսկողությունը նրանց նկատմամբ, նրանց պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, դատապարտյալների և գումարտակի վարչակազմի անվտանգությունը, դատապարտյալներին պահելու տարբեր պայմանների նախատեսումը՝ ելնելով դատապարտյալի անձից և նրա վարքագծից, ինչպես նաև պատժի կատարման պայմանների փոփոխումը։

3. Սույն կանոնակարգի նպատակն է՝

1) ապահովել դատապարտյալների արժանապատիվ պահման պայմաններ.

2) հնարավորինս նվազեցնել անազատության և ազատության մեջ գտնվելու միջև եղած հոգեբանական տարբերությունները.

3) ապահովել դատապարտյալների կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ.

4) վերասոցիալականացնել դատապարտյալին և ձևավորել նրա դրական վարքագիծը.

5) աջակցել դատապարտյալին՝ նրանում ձևավորելու և զարգացնելու այնպիսի հմտություններ և ունակություններ, որոնք կօգնեն նրան պատժից ազատվելուց հետո կազմակերպել հետագա կյանքը, ինչպես նաև ինտեգրվել զինվորական ծառայության մեջ:

4. Սույն կանոնակարգը, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքին (այսուհետ՝ օրենսգիրք) համապատասխան, սահմանում և կանոնակարգում է դատապարտյալին կարգապահական գումարտակ ընդունելու կարգը և պայմանները, կարանտինային բաժանմունքում դատապարտյալի գտնվելու առանձնահատկությունները, օրվա կարգացուցակը, դատապարտյալների իրավունքների իրականացման երաշխիքները, դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության կարգը, դատապարտյալներին տեսակցության տրամադրման, հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու, նամակագրության վարման կարգը և պայմանները, խրախուսանքների և տույժերի կիրառման կարգը, խուզարկություն և զննություն կատարելու, խուզարկության արդյունքով վերցված առարկաների և իրերի պահման ու տնօրինման կարգը և պայմանները, կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգն արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում, դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները, սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը, այն առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկը, որոնք արգելված է ստանալ, պահել կամ վաճառել դատապարտյալին, կենցաղային լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և դրանց ապահովման կարգը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցության կարգը, կարճատև մեկնումներ տրամադրելու ընթացակարգը, հանձնուքները և ծանրոցները զննության ենթարկելու, դրանք հանձնելու կարգը, առանց պահակախմբի կամ ուղեկցորդման կարգապահական գումարտակի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնները, դատապարտյալին առանձին պահելու մասին պատճառաբանված որոշման վերաբերյալ նրան անհապաղ տեղեկացման կարգը, կարգապահական գումարտակում տեղակայված բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները, պատժախցում դատապարտյալի նյութակենցաղային ապահովման պայմանները։

5. Սույն կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է կարգապահական գումարտակի վարչակազմի, դատապարտյալների, ինչպես նաև կարգապահական գումարտակ այցելող յուրաքանչյուր այլ անձի համար:

 

2. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՊԱՏԺԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Կարգապահական գումարտակում իրականացվում է կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի դատապարտված դատապարտյալների պահումը։

7. Կարգապահական գումարտակի տարածքում, ելնելով դատապարտյալներին պահելու` օրենքով նախատեսված պայմանների առանձնահատկություններից, առնվազն տեղակայվում են բնակելի կացարաններ կամ խցեր, կարանտինային բաժանմունք, գումարտակի վարչակազմի աշխատասենյակներ, ճաշարան, բժշկական ստորաբաժանման սենյակներ, դասասենյակներ, զբաղվածության, մշակութային և այլ միջոցառումների անցկացման ու տեսակցության սենյակներ, զբոսանքի կազմակերպման տարածք, գրադարան, բաղնիք, լվացքատուն, պատժախցեր, անձնական իրերի պահախցեր։ Գումարտակում կարող են տեղակայվել նաև այլ կառույցներ կամ սենյակներ:

8. Կարգապահական գումարտակի կառուցվածքը, բնակելի կացարանները և խցերը, ինչպես նաև այլ կառույցները պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի ապահովվեն օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված պահանջները:

 

3. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

9. Կարգապահական գումարտակ դատապարտյալի ընդունումը կազմակերպվում է կարանտինային բաժանմունքում, ցանկացած ժամին` կարգապահական գումարտակի պատասխանատու հերթապահի կողմից: Դատապարտյալը կարանտինային բաժանմունքում պահվում է մինչև 15 օրացուցային օր տևողությամբ՝ նախնական բժշկական զննություն անցնելու, կարգապահական գումարտակի պայմաններին հարմարվելու, կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով նախատեսված պատժի կատարման կարգին և պայմաններին իրազեկվելու, ինչպես նաև ինքնասպանության և ինքնավնասման ռիսկը վեր հանելու և գնահատելու, ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա պատժի կատարման անհատական պլանավորման և պայմանների որոշման նպատակով:

10. Կարանտինային բաժանմունքը գտնվում է կարգապահական գումարտակի առանձնացված հատվածում` այնպես, որպեսզի բացառվի կարանտինային բաժանմունքում գտնվող դատապարտյալի կողմից կարգապահական գումարտակի մյուս խցերում կամ կացարաններում պահվող դատապարտյալների հետ շփումը։

11. Կարգապահական գումարտակի պատասխանատու հերթապահն ստուգում է կարգապահական գումարտակ բերված դատապարտյալին ընդունելու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` լուսանկարով անձը հաստատող այլ փաստաթուղթ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և այն կատարման հանձնելու մասին կարգադրությունը: Եթե անձը կարգապահական գումարտակ է բերվում այլ քրեակատարողական հիմնարկից, ապա պետք է առկա լինի նաև նրա անձնական գործը, իսկ եթե օպերատիվ, անվտանգության կամ այլ նկատառումներով ոչ աշխատանքային օրերին և ժամերին այլ քրեակատարողական հիմնարկից կարգապահական գումարտակ դատապարտյալի անհապաղ տեղափոխման պատճառով հնարավոր չի եղել ներկայացնելու դատապարտյալի անձնական գործը, ապա անհրաժեշտ է տեղափոխող քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի կողմից կազմված և կնքված տեղեկանքը, հնարավորության դեպքում դատապարտյալի լուսանկարով, որում պետք է ներառվեն դատապարտյալի անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ազգությունը, քաղաքացիությունը, պատժա չափը, պատժի սկիզբը, նույնականացման համար անհրաժեշտ այլ տվյալներ (հաշմանդամություն, սպիներ, դաջվածքներ և այլ առանձնահատկություններ): Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալին կարգապահական գումարտակ ընդունելիս անհրաժեշտ են նաև երեխայի ծննդյան վկայականը կամ երեխայի հետ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող այլ փաստաթուղթ: Սույն կետում նշված որևէ փաստաթղթի բացակայության դեպքում անձը կարգապահական գումարտակ չի ընդունվում, քանի դեռ դատապարտյալին կարգապահական գումարտակ ներկայացրած անձի կողմից չի ապահովվել բացակայող փաստաթղթի առկայությունը։

12. Եթե դատապարտյալը չի տեղափոխվում այլ քրեակատարողական հիմնարկից, ապա կարգապահական գումարտակի պատասխանատու հերթապահը կազմում է հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրություն, որի պատճենը տրամադրվում է դատապարտյալին:

13. Կարգապահական գումարտակ ընդունելիս դատապարտյալը մինչև կարանտինային բաժանմունքում տեղավորվելը, սույն կանոնակարգով սահմանված կարգով պարտադիր ենթարկվում է անձնական խուզարկության, իսկ նրա իրերը` զննության, ինչպես նաև իր համաձայնությամբ, ենթարկվում է նաև մատնադրոշմման և լուսանկարման: Համաձայնության բացակայության դեպքում մատնադրոշմում և լուսանկարում չի իրականացվում:

14. Դատապարտյալին կարգապահական գումարտակ ընդունելիս կարգապահական գումարտակ դատապարտյալների ընդունման մատյանում գրանցվում են հետևյալ տվյալները`

1) տեղեկություններ դատապարտյալի մասին (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ).

2) դատապարտման հիմքերը.

3) դատապարտյալին գումարտակ ընդունելու օրը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը:

15. Կարանտինային բաժանմունքում դատապարտյալին տեղավորելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, կարգապահական գումարտակի վարչակազմը դատապարտյալի իրավունքների և պարտականությունների, սույն կանոնակարգի, պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, դատապարտյալի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, համապատասխան դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու կարգի մասին տեղեկացնում է դատապարտյալին, որը հաստատվում է դատապարտյալի ստորագրությամբ, իսկ դրա մասին տեղեկանքը (ձև N 1) կցվում է նրա անձնական գործին:

16. Կարանտինային բաժանմունքում դատապարտյալին տեղավորելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, դատապարտյալը ենթարկվում է նախնական բժշկական զննության, ինչպես նաև իրականացվում է դատապարտյալի՝ ինքնասպանության և ինքնավնասման ու հոգեկան առողջության ռիսկերի գնահատում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ընթացակարգով և մեթոդաբանությամբ, որի արդյունքներով իրականացվում են սույն կանոնակարգի 24-րդ գլխում սահմանված միջոցառումները:

17. Դատապարտյալի նախնական բժշկական զննությունն իրականացնում է կարգապահական գումարտակի բժիշկը, որի արդյունքներով դատապարտյալի մարմնի վրա մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում կարգապահական գումարտակի բժիշկն այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է կարգապահական գումարտակի վարչակազմին, իրավասու քննչական մարմնին և զինվորական դատախազությանը։

18. Այն դատապարտյալները, ովքեր կարգապահական գումարտակ են բերվել կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով կամ հիվանդությամբ կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ, կարգապահական գումարտակի բժշկի գրավոր եզրակացության հիման վրա կարանտինային բաժանմունքից ուղարկվում են կարգապահական գումարտակում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ, եթե այդ ստորաբաժանումում նրանց պահելը նույնպես վտանգավոր է կյանքի կամ շրջապատի համար, ապա սահմանված կարգով ուղարկվում են ռազմաբժշկական հաստատություն։

19. Կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում դատապարտյալները տեղաբաշխվում են ըստ խցերի կամ կացարանների: Դատապարտյալներն ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխվում և անջատ են պահվում օրենսգրքի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը: Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալները կարող են տեղավորվել իրենց վիճակի առանձնահատկություններին համապատասխան պայմաններ ունեցող խցերում կամ կացարաններում:

20. Կարանտինային բաժանմունքում դատապարտյալն ապահովվում է դատապարտյալներին պահելու համար սահմանված անհրաժեշտ գույքով, սննդով, անկողնային պարագաներով և սույն կանոնակարգով նախատեսված այլ իրերով, օգտվում է դատապարտյալի համար օրենսդրությամբ նախատեսված իրավունքներից, ինչպես նաև կրում է օրենսդրությամբ սահմանված պարտականություններ:

21. Կարանտինային բաժանմունքում աշխատանքները սահմանված կարգով և ժամկետում ավարտվելուց հետո դատապարտյալի՝ ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխումը կատարվում է կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) հրամանով՝ օպերատիվ ստորաբաժանման պետի միջնորդագրի հիման վրա՝ հաշվի առնելով կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում դատապարտյալի վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվությունը: Ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխելիս որոշվում է նաև խցում կամ կառարանում դատապարտյալի անհատական քնելու տեղը:

 

4. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ

 

22. Կարգապահական գումարտակում սահմանվում է օրվա կարգացուցակ` հաշվի առնելով տարվա եղանակը, կլիմայական պայմանները և այլ հանգամանքներ:

23. Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, ավարտակոչի, հանգստի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման, զբաղվածության, կրթության, ֆիզիկական և մարտական պատրաստության դասընթացների և այլ միջոցառումների համար նախատեսված ժամերը: Դատապարտյալի հետ ֆիզիկական և մարտական պատրաստության դասընթացներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված հատուկ ծրագրով:

24. Նմուշային օրինակին համապատասխան մշակված օրվա կարգացուցակը (ձև N 2) հաստատվում է կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) հրամանով և տեղեկացվում է կարգապահական գումարտակի վարչակազմին, դատապարտյալներին և գումարտակ մուտք ու ելք ունեցող այլ անձանց: Օրվա կարգացուցակի մեկական օրինակ փակցվում է խցերում և կացարաններում:

25. Դատապարտյալների սննդի ընդունումը կազմակերպվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին` ճաշարանում կամ խցերում: Հղի, կերակրող մայր կամ հիվանդություն ունեցող դատապարտյալին տրամադրվում է հավելյալ կամ դիետիկ սննդամթերք՝ օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված կարգով:

26. Խցերում պահվող դատապարտյալները սնունդն ընդունում են խցերում, իսկ կացարաններում պահվող դատապարտյալները՝ ճաշարանում: Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման` կարգապահական գումարտակի սահմաններից դուրս սահմանված կարգով գտնվող դատապարտյալի սննդի ընդունումը կարող է կազմակերպվել դաշտային ճաշարաններում: Եթե դատապարտյալը տեղափոխվում է այլ քրեակատարողական հիմնարկից կարգապահական գումարտակ, որը տևում է 4 ժամ և ավելի, ապա նա ապահովվում է սննդով:

27. Խցերից դուրս տեղաշարժն արգելվում է ավարտակոչից մինչև վերկաց` բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

28. Դատապարտյալի տեղաշարժը կարգապահական գումարտակում իրականացվում է այդ նպատակով նախատեսված վայրերում՝ ազատ, իսկ կարգապահական գումարտակի այլ տարածքներում` կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի կողմից պահանջվող եղանակով և թույլտվությամբ:

29. Արգելվում է դատապարտյալի տեղաշարժը կարգապահական գումարտակի բնակելի գոտու սահմաններից դուրս` ավարտակոչից մինչև վերկաց:

30. Դատապարտյալի զբոսանքի ժամերը սահմանվում են կարգապահական գումարտակի օրվա կարգացուցակով` ըստ կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) կողմից հաստատված ժամանակացույցի:

31. Դատապարտյալն իր ցանկությամբ կարող է դուրս չգալ զբոսանքի: Դատապարտյալի զբոսանքից հրաժարվելու փաստն արձանագրվում է համապատասխան մատյանում (ձև N 3):

32. Դատապարտյալն իրավունք ունի զբոսանքի ընթացքում զբաղվել չարգելված ցանկացած գործողությամբ՝ կարգապահական գումարտակի վարչակազմի հսկողությամբ:

 

5. ՀՂԻ ԿԱՄ ԻՐԵՆՑ ՄՈՏ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

33. Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալները կարգապահական գումարտակում տեղավորվում են այնպես, որպեսզի հնարավորինս նվազագույնի հասցվի այդ դատապարտյալի և երեխայի հետ այլ դատապարտյալների շփումը:

34. Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալների համար նախատեսված կացարաններում տեղադրվում են միահարկ մահճակալներ: Յուրաքանչյուր երեխայի տրվում է մանկական մահճակալ, իսկ կացարանները մշտապես ապահովվում են տաք ջրով:

35. Դատապարտյալ կինը ծննդաբերության նպատակով փոխադրվում է քաղաքացիական բժշկական հաստատություն` սահմանված կարգով ապահովելով համապատասխան հսկողություն:

36. Հղի կանայք կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալները սննդով և այլ պարագաներով ապահովվում են սահմանված չափաբաժինների համաձայն: Մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալն ապահովվում է մանկական սննդով` Հայաստանի Հանրապետությունում երեխայի խնամք տրամադրող հաստատություններում գտնվող համապատասխան տարիքի երեխաների համար նախատեսված չափա բաժինների համաձայն: Մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալն ստանում է երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ:

37. Մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալների համար կարգապահական գումարտակում պետք է հատկացված լինի զբոսանքի համար նախատեսված` կանաչապատված կամ խաղահրապարակ ունեցող բակ:

38. Մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալի ծանր հիվանդության կամ նրա կողմից ծնողական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու կամ երեխայի նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու դեպքերում կարգապահական գումարտակի վարչակազմը դիմում է դատապարտյալի նախկին հաշվառման վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու համար:

39. Մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալը երեխային կարող է ազգականներին կամ իր նախկին հաշվառման վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ՝ այլ անձանց ժամանակավոր հանձնել սեփական նախաձեռնությամբ՝ ստանալով կարգապահական գումարտակի վարչակազմի աջակցությունն այդ գործընթացում:

40. Երեխային ազգականներին հանձնելու համար կարգապահական գումարտակի վարչակազմը պարտավոր է դատապարտյալից գրավոր ճշտել, թե ով կարող է ստանձնել երեխայի խնամքն ու դաստիարակությունը: Եթե դատապարտյալն ազգականներ չունի, ապա կարգապահական գումարտակի վարչակազմը դիմում է դատապարտյալի նախկին հաշվառման վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու համար:

 

6. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

41. Դատապարտյալի վարքագծի կանոնները բխում են օրենքով սահմանված նրանց հիմնական իրավունքներից ու պարտականություններից:

42. Դատապարտյալի իրավունքների իրականացման ժամանակ չպետք է խախտվեն կարգապահական գումարտակում գտնվելու և պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

43. Կարգապահական գումարտակի վարչակազմը դատապարտյալներին դիմում է «Դուք»-ով և կոչում «դատապարտյալ»` ավելացնելով ազգանունը:

44. Դատապարտյալները կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցիչներին դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը:

45. Դատապարտյալները կարգապահական գումարտակում գտնվող այլ անձանց դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը, եթե գիտեն նրանց ազգանունը:

46. Կարգապահական գումարտակի վարչակազմի կամ հսկողություն և վերահսկողություն իրականացնող անձի՝ խուց կամ կացարան այցելելու դեպքում՝ դատապարտյալը ոտքի է կանգնում, իսկ կարգապահական գումարտակի վարչակազմի կամ հսկողություն և վերահսկողություն իրականացնող անձի պահանջի դեպքում՝ նաև ներկայանում՝ նշելով իր անունն ու ազգանունը:

47. Դատապարտյալների պարտականությունները սահմանվում են օրենքով:

48. Դատապարտյալը պարտավոր է հագուստի վրա (վերնազգեստի վերին ձախ հատվածում) կրել միասնական նմուշի անվանական կրծքանշան (90 մմ x 55 մմ չափսի): Կրծքանշանը պատրաստվում է պոլիէթիլենային նյութով պատված ստվարաթղթից: Կրծքանշանի վրա գրվում է դատապարտյալի ազգանունը, անվան ու հայրանվան սկզբնատառերը, իսկ եզրերով անցնում է 5 մմ լայնությամբ եզրագիծ:

49. Դատապարտյալին արգելվում է`

1) իր մոտ ունենալ կամ խցում պահել սույն կանոնակարգով արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք.

2) խցի կամ զբոսանքի վայրի սահմաններից դուրս նետել որևէ իր կամ վերցնել այդ տարածքում հայտնաբերված իրը.

3) կիպ մոտենալ խցի կամ կացարանի դռան դիտանցքին և փակել այն, կատարել խցում գտնվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելուն խոչընդոտող այլ գործողություններ.

4) փչացնել կարգապահական գումարտակի` օգտագործման համար տրված իրերը, պատերի վրա նշումներ կամ գրառումներ անել, նկարել, թղթեր փակցնել, վնասել իրավական ակտերից կատարված և փակցված քաղվածքները, տեղեկատվության նպատակով փակցված ցուցանակները.

5) օգտվել ինքնաշեն էլեկտրասարքերից կամ սարքավորումներից.

6) առանց կարգապահական գումարտակի վարչակազմի թույլտվության` կարգապահական գումարտակի տարածքում պահել կենդանիներ, զբաղվել բանջարաբուծությամբ և սենյակային բուսաբուծությամբ, ստեղծել կենդանի բնության անկյուններ.

7) օգտագործել ալկոհոլային խմիչքներ, թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 15-ի թիվ 17-Ն հրամանով նախատեսված՝ բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման դեպքերի.

8) առանց կարգապահական գումարտակի վարչակազմի թույլտվության` փոխել անհատական քնելու տեղը կամ վարագուրել այն.

9) առանց կարգապահական գումարտակի վարչակազմի թույլտվության` կատարել սանհանգույցի կամ խցի կամ կացարանի լուսավորության աղբյուրի վերանորոգման աշխատանքներ.

10) հրաժարվել կամ խուսափել կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի օրինական կարգադրությունների կատարումից.

11) կազմակերպել և անցկացնել հրապարակային միջոցառումներ, բացառությամբ ինքնագործ միավորումների շրջանակներում իրականացվող միջոցառումների.

12) խախտել տեղաշարժման համար նախատեսված վայրերի սահմանները.

13) առանց կարգապահական գումարտակի վարչակազմի թույլտվության` դուրս գալ բնակելի գոտիների մեկուսացված տեղամասերի սահմաններից.

14) առանց կարգապահական գումարտակի վարչակազմի թույլտվության` գտնվել այլ կացարաններում, խցերում կամ օրենսդրությամբ սահմանված կարգով գտնվելու համար արգելված այլ վայրերում.

15) զբաղվել մոլախաղերով.

16) նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով զբաղվել թույլատրելի խաղերով.

17) սնունդ պատրաստել և օգտագործել դրա համար չնախատեսված վայրերում.

18) առանց կարգապահական գումարտակի վարչակազմի թույլտվության` բարձրանալ շենքերի, շինությունների և այլ կառույցների տանիքները, մոտենալ ներքին արգելագոտու պարսպին.

19) առանց կարգապահական գումարտակի վարչակազմի թույլտվության` լքել իրեն հանձնարարված գտնվելու վայրը կամ այն շինությունը, որտեղ անցկացվում են զանգվածային միջոցառումներ.

20) աղմկել կամ խանգարել անդորրը.

21) առանց կարգապահական գումարտակի վարչակազմի թույլտվության` ճաշարանից դուրս բերել սննդամթերք:

 

7. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

50. Կարգապահական գումարտակի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալի ցանկության դեպքում վերջինիս բարձրագույն մասնագիտական (հեռակա, մասնակի բեռնվածության, հեռավար ձևերով) կամ լրացուցիչ կրթությունն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու ուղղությամբ: Դատապարտյալի կրթությունը կարող է իրականացվել վերջինիս կամ օրենքով չարգելված միջոցների հաշվին՝ կարգապահական գումարտակի տարածքում:

51. Դատապարտյալների համապատասխան կրթությունը կարգապահական գումարտակում կազմակերպելիս, գումարտակի վարչակազմը`

1) իրականացնում է կրթություն չունեցող, ինչպես նաև մասնագիտություն չունեցող և իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնել ցանկացող դատապարտյալների հաշվառում.

2) ստեղծում է ուսուցման համար անհրաժեշտ պայմաններ.

3) վերահսկում է ուսումնական հաստատության անձնակազմի կողմից սույն կանոնակարգի պահանջների պահպանումը.

4) ապահովում է ուսումնական հաստատության անձնակազմի անվտանգությունը` կարգապահական գումարտակի տարածքում գտնվելու ընթացքում:

52. Համապատասխան կրթություն իրականացնող ուսումնական հաստատության ղեկավարությունը կարգապահական գումարտակի վարչակազմին կարող է ներկայացնել միջնորդություն` դրական բնութագրվող դատապարտյալներին խրախուսանքի ներկայացնելու համար:

53. Դատապարտյալների կրթություն ստանալը խրախուսելի է և հաշվի է առնվում վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից նրանց վարքագիծը գնահատելիս։

54. Դատապարտյալի կրթությունը չպետք է խոչընդոտի սույն կանոնակարգի պահանջների կատարմանը:

55. Կարգապահական գումարտակում կարող են կազմակերպվել աշխատանքային զբաղվածության սենյակներ:

56. Կարգապահական գումարտակի կամ դրան հարող տարածքի բարեկարգման չվարձատրվող աշխատանքներ իրականացնելու համար, դատապարտյալի գրավոր համաձայնության առկայության դեպքում, կարգապահական գումարտակի հրամանատարը (պետը) ընդունում է որոշում նրան տվյալ աշխատանքներում ներգրավելու մասին: Որոշման մեջ նշվում են ընդունման օրը, վայրը, համառոտ բովանդակությունը, աշխատանքների բնույթը, աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու ստորաբաժանումները, աշխատանքների իրականացման ժամանակահատվածը:

57. Չվարձատրվող աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից աշխատանքի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի, ինչպես նաև տվյալ աշխատանքները կազմակերպելու իրավասություն ունեցող ստորաբաժանման ծառայողների հանձնարարությունները պատշաճ և ժամանակին չկատարելու դեպքում իրավասու ստորաբաժանման ղեկավարը կարող է համապատասխան միջնորդագիր (զեկուցագիր) ներկայացնել կարգապահական գումարտակի հրամանատարին (պետին)՝ տվյալ դատապարտյալին չվարձատրվող աշխատանքներում ներգրավվածությունը դադարեցնելու վերաբերյալ: Միջնորդագրի (զեկուցագրի) կապակցությամբ իրականացված ուսումնասիրության հիման վրա կարգապահական գումարտակի հրամանատարը (պետը) կայացնում է համապատասխան որոշում:

58. Չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու վերաբերյալ դատապարտյալի դիմումը մերժվում է կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) պատճառաբանված որոշմամբ:

59. Դատապարտյալների բժշկական օգնությունն ու անձնական հիգիենայի հետ կապված հարցերը իրականացվում են համապատասխան կազմի զինծառայողների համար սահմանված չափորոշիչներով։

60. Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման առաջնահերթ պայման է կարգապահական գումարտակի տարածքի, շենքերի և շինությունների, խցերի կամ կացարանների, կենցաղային իրերի ու պարագաների ամենօրյա մաքրության ապահովումը:

61. Դատապարտյալը պարտավոր է ապահովել իր անձնական հիգիենայի պահպանման կանոնների պահանջների կատարումը, որոնց պատշաճ կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է կարգապահական գումարտակի վարչակազմը:

62. Յուրաքանչյուր դատապարտյալ պատասխանատու է իր խցի կամ բնակելի կացարանի մաքրության պահպանման համար: Նա պետք է մաքուր և առանձնացված պահի իրեն հատկացված հիգիենայի անհրաժեշտ պարագաները, հագուստն ու կենցաղային իրերը, լոգանք կամ ցնցուղ պետք է ընդունի կլիմային համապատասխան ջերմաստիճանի պայմաններում` առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, իսկ հնարավորության դեպքում` ավելի հաճախակի, եթե դա անհրաժեշտ է ընդհանուր հիգիենայի պահպանման համար, հետևի իրեն, ունենա կոկիկ արտաքին տեսք և մաքուր քնելատեղ, ինչպես նաև անձնական օգտագործման այլ պարագաներ:

63. Դատապարտյալի անձնական հիգիենայի պայմանները և կանոնները պահպանելու նպատակով կարգապահական գումարտակի վարչակազմը դատապարտյալներին ապահովում է համապատասխան միջոցներով, այդ թվում` հիմնական մաքրող միջոցներով և նյութերով:

64. Դատապարտյալին անհատական օգտագործման նպատակով տրամադրվում են`

1) մահճակալ.

2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն.

3) խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ` ալյումինե կամ պլաստմասսայե).

4) սույն կանոնակարգով սահմանված միասնական նմուշի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դաշտային համազգեստ.

5) անձնական հիգիենայի պարագաներ` օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով:

65. Սույն կանոնակարգի 64-րդ կետում նշված գույքը դատապարտյալին կարգապահական գումարտակում գտնվելու ընթացքում անվճար տրվում է ժամանակավոր օգտագործման համար` բացառությամբ անձնական հիգիենայի պարագաների:

66. Ելնելով խցում պահվող դատապարտյալների թվից` ընդհանուր օգտագործման համար յուրաքանչյուր խցին տրամադրվում են սեղանի խաղեր (բացառությամբ խաղաթղթերով և զառով խաղերի), խցի մաքրության պահպանման համար անհրաժեշտ առարկաներ, իսկ կենցաղում օգտագործվող կտրող-ծակող առարկաները դատապարտյալներին տրվում են կարգապահական գումարտակի վարչակազմի հսկողությամբ:

67. Կարգապահական գումարտակի խուցն առնվազն պետք է ապահովված լինի սեղանով, նստարանով կամ աթոռներով, հագուստի կախիչներով, կենցաղային իրերի պահարանով և աղբամանով:

68. Կարգապահական գումարտակի խցերում սարքավորվում են սանհանգույց և լվացարան` խմելու ջրի ծորակով:

69. Դատապարտյալի` յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ ցնցուղով լոգանք ընդունելու տևողությունը պետք է կազմի առնվազն 15 րոպե:

70. Դատապարտյալներն ապահովվում են միասնական նմուշի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դաշտային համազգեստով` տարվա եղանակներին, կլիմայական պայմաններին և սեռին համապատասխան, որը կրում են պատժի կրման ողջ ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նման հագուստ չկրելը պայմանավորված է աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և նման այլ զբաղվածությամբ՝ կարգապահական գումարտակի վարչակազմի թույլտվությամբ:

71. Դատապարտյալի հագուստի և անկողնային պարագաների լվացումը կազմակերպվում է կարգապահական գումարտակի վարչակազմի կողմից կամ դատապարտյալներին հնարավորություն է ընձեռվում օգտվելու լվացքատնից, համապատասխան կենցաղային տեխնիկայից և չորանոցից:

72. Դատապարտյալների այլ իրավունքների և պարտականությունների իրականացման կարգի կատարումն ապահովվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե սույն կանոնակարգով այլ կարգավորումներ սահմանված չեն:

 

8. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

73. Դատապարտյալի՝ իր հաշվին սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու իրավունքի իրականացումն ապահովում է կարգապահական գումարտակի վարչակազմը՝ ապահովելով դատապարտյալների համար առավել մատչելի գներով ապրանքների հասանելիությունը:

74. Դատապարտյալը սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար լրացնում է հայտի ձևաթուղթը (ձև N 4) (այսուհետ՝ հայտ):

75. Հայտ ներկայացրած դատապարտյալը`

1) անձամբ լրացնում է իր հայտի պահանջվող տվյալները և ստորագրում՝ դրանով հավաստելով ապրանքների ստացումը.

2) ստորագրելով կարգապահական գումարտակի ֆինանսական ծառայությունում պահվող իր անձնական քարտում՝ տեղեկանում է տվյալ ամսվա ընթացքում իր անձնական հաշվին մուտքագրված և ելքագրված գումարների մասին:

76. Կարգապահական գումարտակի վարչակազմը դատապարտյալի` կարգապահական գումարտակ ժամանած մերձավոր ազգականներին կամ այլ անձանց տեղեկացնում է, որ նրանք հնարավորություն ունեն ձեռք բերելու սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ` դրանք դատապարտյալին փոխանցելու նպատակով:

77. Դատապարտյալներին արգելվում է իրենց մոտ ունենալ կամ հանձնուքներով և ծանրոցներով ստանալ կամ ձեռք բերել, ինչպես նաև արգելվում է դատապարտյալներին վաճառել՝

1) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ.

2) ցանկացած տեսակի հրազեն, նետողական, օդաճնշիչ, գազային և սառը զենք, դրանց փամփուշտներ.

3) ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ և այլ մասեր ու պարագաներ, ռացիա և այլն).

4) դրամ, արժեթղթեր, թանկարժեք կամ թանկարժեք նյութերից պատրաստված իրեր.

5) ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք.

6) օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների).

7) ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ իր մասնակցությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք).

8) կացին, մուրճ և այլ գործիքներ՝ բացառությամբ չվարձատրվող աշխատանքներում ներգրավված դատապարտյալների.

9) դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի.

10) ֆոտոխցիկ, տեսախցիկ, համակարգիչ, վիդեո, աուդիոձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա.

11) տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ.

12) երաժշտական գործիքներ.

13) խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ.

14) էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների).

15) անկողնային ծրարներ.

16) ցանկացած տեսակի դեղ, եթե առկա չէ բժշկի գրավոր ցուցումը.

17) ներքնակ, բարձ, ծածկոց՝ բացառությամբ գումարտակի կողմից պետական միջոցների հաշվին տրամադրվածների.

18) ալկոհոլային խմիչքներ, սպիրտ պարունակող ցանկացած հեղուկներ.

19) ցանկացած տեսակի այլ առարկա, իր կամ սննդամթերք, բացառությամբ հետևյալ առարկաների, իրերի կամ սննդամթերքի՝

ա. ծխախոտ, լուցկի, կրակայրիչ,

բ. գումարտակի կողմից տրամադրված կամ դրանից գունային կամ այլ հատկանիշներով չտարբերվող նույն տեսակի հագուստ, գլխարկ, կոշիկ, սավան, բարձի երես, երեսսրբիչ և հիգիենիկ սրբիչ,

գ. ներքնազգեստ, թաշկինակ, գոտի, գուլպաներ, վզնոց, զուգագուլպաներ, ձեռնոցներ, թաթմաններ, սենյակային հողաթափեր, սպորտային կոշիկ, սպորտային համազգեստ, թելեր, սրբիչ,

դ. հիգիենայի պարագաներ (տնտեսական և ձեռքի օճառ, ատամի խոզանակ, ատամի փոշի կամ մածուկ, քսուքներ, շամպուն, սանր), եղունգներ կտրելու աքցան,

ե. կանանց համար՝ գլխաշոր, ռեյտուզ, կրծկալ, մառլյա, բամբակ, հիգիենիկ փաթեթ, ծամկալներ, վազելին և կոսմետիկ պարագաներ,

զ. հայելի, էլեկտրական կամ միանգամյա օգտագործման անվտանգ ածելի,

է. կոշիկի և հագուստի խոզանակներ, կոշիկի քսուք,

ը. պլաստմասսայից պատրաստված տուփեր` ակնոցների, օճառի և ատամի խոզանակների համար,

թ. սպասք` ալյումինե, պլաստմասսայե կամ էմալապատ,

ժ. սեղանի խաղեր` բացառությամբ խաղաթղթերի, զառի,

ժա. գրականություն, թերթեր, ամսագրեր՝ բացառությամբ պոռնոգրաֆիկ և էրոտիկ նյութերի, ինչպես նաև դասագրքեր, տետրեր, փոստային ծրարներ, բացիկներ, դրոշմանիշեր, հասարակ մատիտներ, գրիչներ,

ժբ. լուսանկարներ, լուսանկարների ալբոմ, օրացույց,

ժգ. գործարանային արտադրության կենցաղային էլեկտրական ջեռուցիչներ (կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայության դեպքում), էլեկտրական թեյնիկ, էլեկտրական սրճեփ,

ժդ. ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված խաչեր և պաշտամունքի այլ առարկաներ,

ժե. բժշկի թույլտվությամբ՝ հենակներ, ձեռնափայտեր, աջակցող միջոցներ, անվասայլակներ,

ժզ. առանց համացանցին միանալու, առանց տեսանկարահանելու կամ ձայնագրելու հնարավորության, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված ձեռքի կամ գրպանի ժամացույց,

ժէ. հեռուստացույց (առանց համացանցին միանալու հնարավորության, որի անկյունաչափը չի կարող գերազանցել 92,5սմ), ռադիոընդունիչ, մագնիտոֆոն (առանց ձայնագրման հնարավորության), սառնարան (125 x 66 x 60 սմ չափսերից ոչ մեծ կամ տեխնիկական անձնագրի համաձայն՝ 280 լիտր ընդհանուր ծավալը չգերազանցող),

ժը. թզբեհ՝ բացառությամբ քրեական ենթամշակույթի տարրերով, սուր կամ ծակող ծայրերով,

ժթ. գործելու շյուղեր, ասեղնագործության պարագաներ, եթե դատապարտյալը զբաղվում է շյուղագործությամբ կամ ասեղնագործությամբ,

ի. իրենց մոտ երեխա ունեցող անձանց համար՝ մանկական խաղալիքներ, սայլակ,

իա. հանքային ջուր, հյութեր, խմելու ջուր` գործարանային արտադրության և պլաստմասսայե տարաներով,

իբ. բանջարեղեն, մրգեր,

իգ. շաքարավազ, կոնֆետ, շոկոլադե սալիկներ, կաթնամթերք (կարագ, պանիր, թթվասեր, մածուն, կաթնաշոռ), երշիկեղեն, աղ, սուրճ, թեյ, կակաո, մաստակ,

իդ. սննդամթերք, որը չի պահանջում ջերմային մշակում:

 

9. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՆՐՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՄ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

78. Կարգապահական գումարտակում գտնվելու ընթացքում դատապարտյալին թույլատրվում է իր հաշվին ստանալ և ուղարկել հանձնուքներ և ծանրոցներ՝ շաբաթական մինչև 20 կիլոգրամ քաշով` ներառյալ հեղուկ: Կարգապահական գումարտակում հանձնուքները և ծանրոցներն ստացվում են աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում:

79. Դատապարտյալին հասցեագրված ծանրոցները և հանձնուքներն ընդունվում են դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում։ Նախկինում նույն անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը և դատապարտյալի գրավոր համաձայնությունը հիմք են հանդիսանում հետագայում նույն անձանցից հանձնուքներ և ծանրոցներ ստանալու համար, եթե դատապարտյալը հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացրել։

80. Հանձնուքները և ծանրոցներն ընդունվում են ըստ այցելուների հաճախման հերթականության:

81. Կարգապահական գումարտակում հանձնուքներ և ծանրոցներ հանձնելու ու դիմում ընդունելու համար կահավորվում են հատուկ սենյակներ, որտեղ անձանց մուտքն ու ելքն ազատ է: Այդ սենյակում առնվազն դրվում են սեղաններ` գրենական պիտույքներով և հսկիչ կշեռքով, աթոռներ, ինչպես նաև բողոքների և առաջարկությունների արկղ: Սենյակի տեսանելի վայրերում փակցվում են հանձնուքների և ծանրոցների հանձնման կարգը ներկայացնող փաստաթղթերի պատճեններ կամ այդ փաստաթղթերից քաղվածքներ, արգելված առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկը, ինչպես նաև հանձնուքներ և ծանրոցներ ընդունելու համար սահմանված աշխատանքային ժամանակացույցը:

82. Հանձնուք կամ ծանրոց բերող անձը լրացնում և ստորագրում է սահմանված ձևի դիմում` երկու օրինակից (ձև N 5): Դիմումի երկու օրինակը, ինչպես նաև հանձնուք կամ ծանրոց բերող անձի՝ անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են կարգապահական գումարտակի համապատասխան զինծառայողին: Հանձնուքները և ծանրոցները գումարտակի վարչակազմի կողմից հաշվառվում են, որի նպատակով կարգապահական գումարտակի վարչակազմի կողմից վարվում է համապատասխան քարտադարան:

83. Հանձնուքները և ծանրոցները բացվում են և դրանց պարունակությունը զննվում է կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի կողմից` դրանք բերող անձի ներկայությամբ: Զննության ընթացքում հանձնուքում և ծանրոցում առկա առարկաների, իրերի և սննդամթերքի տեսականին ու քանակը համեմատվում են դիմումում նշված տեսականու և քանակի հետ:

84. Կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցիչը, ընդունելով հանձնուքը կամ ծանրոցը, այցելուին վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը:

85. Հանձնուքը կամ ծանրոցը դատապարտյալին են հանձնվում հանձնուք և ծանրոց հանձնելու մասին սահմանված ձևի դիմումի` վարչակազմի օրինակում ստորագրությամբ:

86. Դատապարտյալի կողմից ծանրոցը և հանձնուքն ստանալուց հրաժարվելու դեպքում դիմումի վրա կատարվում է համապատասխան նշում և դրանք վերադարձվում են բերող անձին:

87. Հանձնուքները և ծանրոցները դատապարտյալին են հանձնվում, որպես կանոն, այն ստանալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:

88. Եթե դատապարտյալը գտնվում է պատժախցում` նրա անունով ստացված հանձնուքները և ծանրոցները՝ նրա համաձայնությամբ, վերցվում են պահպանության ու նրանց են հանձնվում տույժը կրելուց հետո: Այդ ընթացքում կարգապահական գումարտակի վարչակազմը պահպանության համար չի ընդունում դատապարտյալին բերված հանձնուքների և ծանրոցների մեջ պարունակվող սննդամթերքը։

89. Հանձնուքները և ծանրոցները չեն ընդունվում`

1) եթե հասցեատեր դատապարտյալն ազատ է արձակվել կարգապահական գումարտակից, տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ կամ մահացել է.

2) հանձնուքի կամ ծանրոցի քաշի` սահմանված քաշին անհամապատասխանության կամ սահմանված շաբաթական քաշը գերազանցելու դեպքում.

3) հանձնուքը կամ ծանրոցը հանձնող անձի կողմից անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում.

4) դատապարտյալի կողմից հանձնուքը կամ ծանրոցն ստանալուց գրավոր հրաժարվելու դեպքում.

5) եթե կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) պատճառաբանված որոշմամբ դատապարտյալը զրկվել է հանձնուք կամ ծանրոց ստանալուց:

90. Սույն կանոնակարգի 89-րդ կետով նախատեսված դեպքերում հանձնուքները և ծանրոցները վերադարձվում են այն բերողին կամ ուղարկողին` նշելով վերադարձման պատճառը:

91. Այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված դատապարտյալի անունով փոստային առաքանիով ստացված հանձնուքները և ծանրոցները կարգապահական գումարտակի միջոցների հաշվին ուղարկվում են դատապարտյալի գտնվելու քրեակատարողական հիմնարկի հասցեով:

92. Դատապարտյալն իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց հանձնուք և ծանրոց ուղարկելու նպատակով գրավոր դիմում է կարգապահական գումարտակի վարչակազմին՝ դիմումում նշելով ուղարկվող հանձնուքի կամ ծանրոցի պարունակությունը:

93. Կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցիչը, նախօրոք ստուգելով դատապարտյալի անձնական հաշվին հանձնուքի կամ ծանրոցի ուղարկման համար անհրաժեշտ փոստային ծառայությունների գումարի առկայությունը, կազմակերպում է համապատասխան հասցեով դրա ուղարկումը, որի կապակցությամբ դիմումում համապատասխան նշում է կատարվում և ստորագրվում դատապարտյալի կողմից:

94. Հանձնուքի և ծանրոցի ուղարկման վերաբերյալ դիմումը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

95. Դատապարտյալին ուղարկվող դրամը փոխանցվում է նրա անձնական հաշվին` առանց սահմանափակման:

96. Դատապարտյալը կարող է իր անձնական հաշվից դրամական փոխանցումներ կատարել իր մերձավոր ազգականներին կամ այլ անձանց՝ առանց դրանց սահմանափակման:

97. Դատապարտյալի կողմից դրամ ստանալու և ուղարկելու նպատակով կարգապահական գումարտակի վարչակազմը կազմակերպում է դատապարտյալի անձնական հաշիվների վարումը և ապահովում դատապարտյալի կողմից իր դրամային միջոցների ազատ տնօրինումը:

 

10. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

98. Դատապարտյալներին թույլատրվում է իրենց հաշվին վարել նամակագրություն, որի գաղտնիությունը երաշխավորում ու պահպանում է կարգապահական գումարտակի վարչակազմը:

99. Նամակագրությունն ու առաջարկությունների և դիմումների ընդունումն իրականացվում է կարգապահական գումարտակի վարչակազմի միջոցով, և առանց նամակի կամ առաջարկության կամ դիմումի բովանդակությանը ծանոթանալու: Նամակները ենթակա են արտաքին զննման` արգելված առարկաների կամ իրերի փոխանցումը բացառելու նպատակով: Նամակները փոստարկղ են գցվում կամ տրվում են կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչին` փակ վիճակում:

100. Դատապարտյալների համար հասանելի վայրում սարքավորվում են փոստարկղեր, որոնք կարգապահական գումարտակի վարչակազմի համապատասխան ներկայացուցչի կողմից նամակների առկայության ստուգման նպատակով բացվում են աշխատանքային յուրաքանչյուր օրվա ավարտին:

101. Առաջարկությունները և դիմումներն ընդունվում են կարգապահական գումարտակի վարչակազմի կողմից և ուղարկվում են հասցեատերերին` հանձնման պահից հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, եթե օրենսդրությամբ նախատեսված են այլ ժամկետներ: Կարգա պահական գումարտակի վարչակազմն իրեն հասցեագրված առաջարկություն ները և դիմումները քննարկում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Առաջարկությունների և դիմումների պատասխաններն ստորագրությամբ հանձնվում են դատապարտյալին, իսկ նրա ցանկության դեպքում` կցվում նրա անձնական գործին: Կարգապահական գումարտակի վարչակազմին հասցեագրված առաջարկությունները և դիմումները կցվում են դատապարտյալի անձնական գործին:

102. Դատապարտյալի անունով ստացվող նամակների հանձնումը, ինչպես նաև դատապարտյալի նամակը հասցեատիրոջն ուղարկելը կատարվում է կարգապահական գումարտակի վարչակազմի կողմից` նամակի ստացման կամ այն ուղարկելու համար հանձնելու օրվանից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում:

103. Դատապարտյալի անունով նրա բացակայությամբ ստացված նամակները ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են նրա գտնվելու նոր վայրը:

104. Դատապարտյալն իրավունք ունի օգտվելու փոստային այլ հաղորդումներ իրականացնելու հնարավորություններից: Այդ նպատակով դատապարտյալը դիմում է ներկայացնում կարգապահական գումարտակի վարչակազմին` նախապես տալով համաձայնություն` իր հաշվին փոստային այլ հաղորդումներ իրականացնելու համար:

105. Կարգապահական գումարտակի վարչակազմի` փոստային այլ հաղորդման իրականացումը կազմակերպող ներկայացուցիչը նախապես ստուգում է դատապարտյալի անձնական հաշվին դրամական միջոցների առկայությունը և բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում կազմակերպում այն: Դատապարտյալի անձնական հաշվին դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում փոստային այլ հաղորդում իրականացնելու մասին դիմումը մերժվում է՝ նշելով մերժման պատճառը:

106. Դատապարտյալի փոստային այլ հաղորդման իրականացումը կազմակերպվում է ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը, եթե դրան չեն խոչընդոտում ստեղծված հանգամանքները (տրանսպորտի անսարքությունը կամ բացակայությունը, եթե կարգապահական գումարտակը գտնվում է կապի բաժանմունքից էական հեռավորության վրա, հանգստյան կամ տոն օրերին փոստային այլ հաղորդման ներկայացնելը և այլն): Սույն կետով նախատեսված հեռավորությունը համարվում է էական, եթե գերազանցում է 30 կմ հեռավորությունը:

 

11. ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

107. Դատապարտյալն ունի ամսական առնվազն երկու կարճատև` մինչև չորս ժամ տևողությամբ տեսակցության իրավունք: Կարճատև տեսակցությունները (այսուհետ՝ տեսակցություն) տրամադրվում են մերձավոր ազգականների հետ, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` կարգապահական գումարտակի հրամանատարի թույլտվությամբ, նաև այլ անձանց հետ:

108. Դատապարտյալի դիմումի համաձայն տեսակցությունը կարող է փոխարինվել հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելով:

109. Դատապարտյալին տեսակցություն տրամադրելու անհրաժեշտ պայման են հանդիսանում դատապարտյալի գրավոր համաձայնությունը և տեսակցություն հայցող անձի դիմումին կցված` վերջինիս անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը:

110. Սույն կանոնակարգի 109-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և դատապարտյալի գրավոր համաձայնությունը հիմք են հանդիսանում հետագայում նույն անձանց հետ տեսակցություններ տրամադրելու համար, քանի դեռ դատապարտյալը հակառակ բովանդակությամբ դիմում չի ներկայացրել:

111. Օրենսդրությամբ տեսակցությունների համար սահմանված նվազագույն քանակից ավելի տեսակցություն չի տրամադրվում բացասական բնութագրվող կամ ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող կամ տույժ ունեցող, ինչպես նաև աշխատանքի կամ կրթական, մշակութային, մարզական, կրոնական կամ այլ միջոցառումների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերող դատապարտյալին:

112. Դատապարտյալների տեսակցությունների հերթականությունը կարգապահական գումարտակում որոշում է կարգապահական գումարտակի հրամանատարը (պետը)՝ ապահովելով դատապարտյալի արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հավասար հնարավորությունները: Տեսակցության թույլտվությունը մերժվում է կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի), իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի պատճառաբանված որոշմամբ:

113. Դատապարտյալի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը չորս չափահաս անձանց և դատապարտյալի մինչև հինգ անչափահաս եղբայրների, քույրերի, զավակների և թոռների:

114. Կարգապահական գումարտակի վարչակազմը տեսակցության եկած անձանց ծանոթացնում է տեսակցության անցկացման կարգի և պայմանների հետ: Տեսակցության եկած անձանց կողմից բերված առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք սույն կանոնակարգով արգելված չեն, դատապարտյալին են փոխանցվում որպես հանձնուք կամ ծանրոց:

115. Տեսակցության եկած անձանց նախազգուշացվում է սույն կանոնակարգի պահանջները խախտելու դեպքում տեսակցությունը վաղաժամկետ դադարեցնելու պայմանի մասին:

116. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ տեսակցությունն անցկացվում է կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի տեսողական հսկողությամբ` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Տեսակցությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել նշված անձանց կողմից դատապարտյալին սույն կանոնակարգով նախատեսված արգելված առարկաների, իրերի կամ սննդամթերքի փոխանցման կամ փոխանցման փորձի կատարման փաստի հայտնաբերման, ինչպես նաև տեսակցության եկած անձանց կամ դատապարտյալի կողմից միմյանց կամ կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կամ վերջինիս օրինական պահանջներին չենթարկվելու դեպքերում:

117. Տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ կարգապահական գումարտակում պատիժ կրող այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր իրենց մասնակցությամբ իրականացվող քրեական վարույթում ունեն մեղադրյալի կարգավիճակ թույլատրվում է ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ պաշտպանի կամ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

118. Տեսակցության ընթացքում դատապարտյալի նկատմամբ չի տարածվում կարգապահական գումարտակում սահմանված օրվա կարգացուցակը:

119. Կարգապահական գումարտակում տեսակցության համար կահավորվում են հատուկ սենյակներ, որոնք հնարավորինս պետք է հարմարեցված լինեն երեխաների ժամանցի համար՝ ներառյալ կահույքը և խաղալիքները:

120. Օրենքով սահմանված կարգով միմյանցից անջատ պահվող դատապարտյալների տեսակցությունները, տեսակցությունների համար սահմանված հատվածում կազմակերպվում են այնպես, որպեսզի բացառվի դատապարտյալների՝ միմյանց հետ շփումը:

121. Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցություններն անցկացվում են կարգապահական գումարտակի տեսակցության կամ քննչական գործողություններ կատարելու համար նախատեսված սենյակներում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:

122. Արգելվում է դատապարտյալներին տեսակցության համար խցերից դուրս բերելը` հերթափոխի հանձնում-ընդունում կատարելու, օրակարգով նախատեսված՝ սննդի ընդունման, ինչպես նաև քնի համար նախատեսված ժամերին՝ բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:

123. Բացառիկ հանգամանքների դեպքում` մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որն զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև իր երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալին կարող է տրամադրվել լրացուցիչ կարճատև տեսակցություն:

124. Տեսակցություն տրամադրելու մասին կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցիչը տեսակցությունների քարտում կատարում է գրառում` նշելով տեսակցություն տրամադրելու ամսաթիվը և տեսակցության եկած անձանց տվյալները:

125. Տեսակցության համար ներկայացված դիմումները կցվում են դատապարտյալի անձնական գործին:

126. Դատապարտյալներին տրամադրված կարճատև տեսակցությունները հաշվառելու համար կարգապահական գումարտակի վարչակազմը վարում է համապատասխան մատյան (ձև N 6):

 

12. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՏԵՍԱԶԱՆԳԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

127. Դատապարտյալին կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու հնարավորություն՝ ամսական մեկական հեռախոսակապ և տեսազանգ պետական միջոցների հաշվին։ Հեռախոսակապից և տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին։

128. Բացառիկ հանգամանքների դեպքում` մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որն զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև իր երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալին կարող է տրամադրվել լրացուցիչ հեռախոսակապից օգտվելու հնարավորություն:

129. Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում գումարտակի վարչակազմը, հաշվի առնելով դատապարտյալի կողմից ներկայացված հիմնավոր պատճառաբանությունը, հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու տևողությունը կարող է երկարացնել ևս 10 րոպեով:

130. Արգելվում է հեռախոսակապն ու տեսազանգը գիշերային ժամերին, ինչպես նաև դատապարտյալների միջև:

131. Հասարակական կարգի, ինչպես նաև անվտանգության ապահովման նկատառումներով կարգապահական գումարտակի վարչակազմի պատճառաբանված որոշմամբ հեռախոսակապը կամ տեսազանգը կարող է տեղի ունենալ կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ` դրա մասին նախապես տեղյակ պահելով դատապարտյալին՝ բացառելով կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի կողմից խոսակցությունը լսելը։

132. Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում (համապատասխանաբար ձև N 7 կամ N 8), որտեղ նշվում են դատապարտյալի տվյալները, հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու օրը, տևողությունը, հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվող անձի և հեռախոսազանգը կամ տեսազանգը տրամադրող կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի ստորագրությունը:

133. Դատապարտյալը հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու համար դիմում է կարգապահական գումարտակի վարչակազմին, որն այն տրամադրում է նախօրոք սահմանված հերթականությամբ:

134. Տեսազանգը կազմակերպվում է կարգապահական գումարտակի` դրա համար տեխնիկական սարքավորումներով կահավորված սենյակում:

 

13. ԳՐՔԵՐԻՑ, ԱՄՍԱԳՐԵՐԻՑ ԵՎ ԹԵՐԹԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

135. Դատապարտյալն օգտվում է կարգապահական գումարտակում առկա պարբերական մամուլից և գրականությունից:

136. Դատապարտյալներն իրավունք ունեն օգտվելու կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի միջոցով` իրենց հաշվին կամ բաժանորդագրությամբ ձեռք բերված գրականությունից և պարբերական մամուլից, որի համար դատապարտյալը դիմում է կարգապահական գումարտակի հրամանատարին (պետին):

137. Բաժանորդագրության ձևակերպումը կատարում է կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցիչը: Բաժանորդագրության համար անհրաժեշտ գումարը փոխանցվում է դատապարտյալի անձնական հաշվից: Բաժանորդագրությունը ձևակերպվում է դատապարտյալի անունով` կարգապահական գումարտակի փոստային հասցեով:

138. Կարգապահական գումարտակում կազմակերպվում է գրադարան:

139. Կարգապահական գումարտակի գրադարանում առկա գրքերի և ամսագրերի փոխանակությունն իրականացվում է դատապարտյալների` գրադարանավարին տրված պատվերների հիման վրա:

140. Կարգապահական գումարտակի գրադարանին կից կազմակերպվում է ընթերցասրահ, որից դատապարտյալներն օգտվում են օրվա կարգացուցակով իրենց հատկացված ազատ ժամերին:

 

14. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՄԵԿՆՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

141. Բացառիկ հանգամանքների դեպքում` մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որն զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև իր երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալին կարող է տրամադրվել լրացուցիչ կարճատև մեկնում` մինչև յոթ օր ժամկետով` չհաշված մեկնելու և հետ վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը: Կարգապահական գումարտակի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվարկվում է պատժի ժամկետի մեջ: Կարճատև մեկնում տրամադրվում է ոչ ավելի, քան տարվա ընթացքում երկու անգամ:

142. Դատապարտյալներին կարճատև մեկնումներ տրամադրվում են կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) որոշմամբ՝ օրենքով սահմանված ժամկետներում: Կարգապահական գումարտակի հրամանատարը (պետը) իր որոշման մասին անհապաղ գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը՝ ըստ դատապարտյալի փաստացի մեկնման, հաշվառման կամ նախկին բնակության վայրի:

143. Մեկնում տրամադրելու համար համապատասխան որոշումն ընդունվում է դատապարտյալի գրավոր դիմումի և օրենսդրությամբ նախատեսված դեպքերը փաստող անհրաժեշտ հանգամանքները հավաստող փաստաթղթերի հիման վրա: Որոշման մեջ նշվում են դատապարտյալի տվյալները, ծննդյան տարեթիվը, մեկնում տրամադրելու հիմքերի և դրանք փաստող փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, մեկնման ժամանակը, տևողությունը և վայրը, պատժաչափը և կրած պատժի չափը, ինչպես նաև մեկնումը կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ իրականացվելու անհրաժեշտությունը:

144. Մեկնման թույլտվություն ստացած դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի վկայական` համաձայն օրինակելի ձևի (ձև N 9), նրան բացատրվում է մեկնման կարգը և նախազգուշացվում սահմանված ժամկետում կարգապահական գումարտակ վերադառնալուց խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Այդ կապակցությամբ դատապարտյալը տալիս է ստորագրություն՝ համաձայն օրինակելի ձևի (ձև N 10), որն ստորագրվում է նաև կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի կողմից: Ստորագրված փաստաթուղթը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

145. Դատապարտյալի՝ կարգապահական գումարտակ վերադառնալուց հետո անմիջապես՝ նրան տրված վկայականը վերցվում է և կցվում նրա անձնական գործին:

146. Դատապարտյալը համարվում է սահմանված ժամկետում կարգապահական գումարտակ վերադառնալուց խուսափող, եթե վերադառնալու ժամկետին հաջորդող հաշվառման ժամանակ նա չի գտնվել կարգապահական գումարտակի տարածքում:

147. Եթե դատապարտյալը մեկնման ժամանակահատվածում հիվանդացել է կամ ստացել այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնց դեպքում պահանջվում է ստացիոնար բուժում կամ բնակության վայրում կամ ցուցված համապատասխան այլ վայրում մեկուսացում, ապա այդ նպատակով նա տեղափոխվում է կարգապահական գումարտակում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ դրա անհնարինությունից կամ անհետաձգելիությունից ելնելով` ռազմաբժշկական հաստատություն: Տվյալ դեպքում դատապարտյալը չի համարվում սահմանված ժամկետում կարգապահական գումարտակ վերադառնալուց խուսափող:

148. Մեկնումների տրամադրման գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում (ձև N 11), որտեղ նշվում են դատապարտյալի տվյալները, դիմումի ստացման ամսաթիվը, մեկնման տեսակը և նպատակը, որոշման համարը, մեկնման ժամկետը, պատժի կրման պայմանները, վերադարձի ամսաթիվը:

 

15. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՆՔՆԱԳՈՐԾ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

149. Կարգապահական գումարտակում կարող են ստեղծվել դատապարտյալների աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ նպատակային ուղղվածություն ունեցող ինքնագործ միավորումներ՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված` դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրների իրականացման նպատակով:

150. Դատապարտյալների ինքնագործ միավորման կազմավորման հիմքը նախաձեռնող անձի կամ խմբի կողմից կարգապահական գումարտակի հրամանատարին (պետին) ներկայացված գրավոր դիմումն է, որում նշվում են միավորման տեսակը, անդամների թիվը, գործունեության նպատակները և խնդիրները:

151. Կարգապահական գումարտակի հրամանատարը (պետը) համապատասխան դիմումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանում նշված տեղեկատվության իրական նպատակները և ընդունում որոշում ինքնագործ միավորման կազմավորումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին:

152. Դատապարտյալների ինքնագործ միավորում կազմավորելու մասին դիմումը կարող է մերժվել կամ ստեղծված ինքնագործ միավորումը կարող է ապակազմավորվել, եթե այն կրում է ձևական բնույթ, հակասում է պատիժը կատարելու նպատակներին, կարգին և պայմաններին, հետապնդում է շահադիտական կամ հակաիրավական գործունեություն ծավալելու նպատակ: Տվյալ դեպքում հաշվի են առնվում միավորման մեջ ընդգրկվող կամ ընդգրկված դատապարտյալների անձը, պատիժը կրելու ընթացքում նրանց ցուցաբերած վարքագիծը և անձը բնութագրող այլ հանգամանքներ:

153. Դատապարտյալների ինքնագործ միավորումը պետք է ունենա ղեկավար կամ առնվազն երեք անձից բաղկացած ղեկավար խումբ, որոնք ընտրվում են ինքնագործ միավորման մեջ ընդգրկված անդամներից, կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայությամբ անցկացված բաց քվեարկության արդյունքների հիման վրա՝ անդամների կողմից տրված ձայների քվեների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքներով կազմվում է համապատասխան արձանագրություն:

154. Ինքնագործ միավորման ղեկավարի կամ ղեկավար խմբի անդամների փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում համապատասխան դիմում է ներկայացվում կարգապահական գումարտակի հրամանատարին (պետին) և տասնհինգ օրվա ընթացքում սահմանված կարգով անցկացվում են նոր ընտրություններ: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն:

155. Դատապարտյալների ինքնագործ միավորման անունից հանդես է գալիս ինքնագործ միավորման ղեկավարը կամ ղեկավար խումբը:

156. Դատապարտյալների ինքնագործ միավորումն իր գործունեությունն իրականացնում է կարգապահական գումարտակի վարչակազմի գիտությամբ և համագործակցությամբ: Արտաքին աշխարհի հետ ինքնագործ միավորման կապն ապահովում է կարգապահական գումարտակի վարչակազմը:

157. Ինքնագործ միավորումների անդամները չեն օգտվում լրացուցիչ արտոնություններից և չեն ազատվում դատապարտյալի համար կարգապահական գումարտակի օրվա կարգացուցակով նախատեսված` պարտադիր համարվող միջոցառումների մասնակցությունից:

158. Ինքնագործ միավորումները կարող են իրենց ստեղծման նպատակային ուղղվածության շրջանակներում կազմակերպել համապատասխան միջոցառումներ, որի համար ինքնագործ միավորման ղեկավարը կամ ղեկավար խումբը նախօրոք դիմում է կարգապահական գումարտակի վարչակազմին՝ նշելով միջոցառման բնույթը, ժամկետները և միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած ինքնագործ միավորման անդամների կամ այլ անձանց անուններն ու ազգանունները: Կարգապահական գումարտակի հրամանատարը (պետը), ուսումնասիրություններից հետո, ընդունում է պատճառաբանված որոշում՝ միջոցառման կազմակերպումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ: Միջոցառման անցկացումը չթույլատրելու որոշում ընդունվում է, եթե միջոցառումը դուրս է ինքնագործ միավորման նպատակային ուղղվածությունից կամ վտանգում է դատապարտյալների կամ կարգապահական գումարտակում գտնվող այլ անձանց անվտանգությունը: Սույն կետով սահմանված կարգով և հիմքերի առկայության դեպքում դադարեցվում է նաև անցկացվող միջոցառումը:

159. Դատապարտյալի կողմից ինքնագործ միավորման աշխատանքներին կամ միջոցառումներին ակտիվ մասնակցությունը խրախուսելի է և հաշվի է առնվում նրա վարքագիծը գնահատելիս։

 

16. ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

160. Կարգապահական գումարտակում դատապարտյալները պահվում են կացարաններում և խցերում:

161. Կացարաններում և խցերում պատժի կրումն անդրադառնում է սույն կանոնակարգով նախատեսված՝ դատապարտյալի իրավունքների իրականացման կարգի ու պայմանների վրա՝ նախանշելով իրացման առանձնահատկությունները:

162. Դատապարտյալներին կարգապահական գումարտակում անջատ պահելու` օրենսդրությամբ նախատեսված պահանջներից բացի, կիրառվում են նաև այլ չափորոշիչներ, որի անհրաժեշտությունը բխում է բուժական բնույթի միջոցառումների իրականացման առանձնահատկություններից, հիվանդությունների տեսակներից ու բնույթից:

163. Օրենսգրքով սահմանված կարգով դատապարտյալն իր դիմումի համաձայն կամ կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) նախաձեռնությամբ կարող է պահվել առանձին՝ պաշտպանական նպատակով՝ իր, իսկ կանխարգելիչ նպատակով՝ այլ անձանց կամ կարգապահական գումարտակի անվտանգությանն ու ապահովությանն սպառնացող վտանգի դեպքում: Դատապարտյալին առանձին պահելու մասին կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) կայացրած պատճառաբանված որոշման մասին կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) հանձնարարությամբ կարգապահական գումարտակի օպերատիվ կամ անվտանգության ապահովման կամ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների ծառայողներն անհապաղ տեղեկացնում են տվյալ դատապարտյալին՝ որոշման օրինակն ստորագրությամբ (որոշման բնօրինակի համապատասխան մասում) հանձնելով նրան:

164. Դատապարտյալի կողմից որոշումն ստանալուց հրաժարվելու դեպքում համապատասխան ծառայողի կողմից կազմվում է արձանագրություն, որը որոշման հետ միասին կցվում է դատապարտյալի անձնական գործին։

 

17. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՈՒՄԸ

 

165. Դատապարտյալի դրական վարքագծի ձևավորման համար կարգապահական գումարտակում ձեռնարկվում են միջոցներ մարդու, հասարակության, օրենքի, պետության, համակեցության կանոնների և հասարակությունում ընդունված այլ արժեքների հարգմանը, պաշտպանությանն ու պահպանությանն ուղղված վերաբերմունքի ձևավորման համար: Դատապարտյալի վերասոցիալականացումը պետք է հանգեցնի իրավահպատակ վարքագծի ձևավորմանը:

166. Դատապարտյալների վերասոցիալականացման համար իրականացվում է դատապարտյալների կարիքների գնահատում, որի ընթացքում հաշվի են առնվում հետևյալ միջոցների կիրառման հնարավորությունը՝

1) պատժի կատարման կարգն ապահովելը.

2) վերականգնողական ծրագրեր իրականացնելը.

3) համապատասխան կրթություն ստանալը.

4) արտաքին աշխարհի հետ կապն ապահովելը:

167. Վերասոցիալականացումը կարող է իրականացվել անհատական և խմբային աշխատանքի միջոցով՝ ելնելով դատապարտյալի կարիքների գնահատումից: Վերասոցիալականացման գործընթացը ենթակա է պարբերաբար վերանայման՝ վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի առաջարկությամբ:

 

18. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

168. Դատապարտյալների նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված խրախուսանքի միջոցները կիրառվում են կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) որոշմամբ: Դատապարտյալների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով կարգապահական գումարտակի վարչակազմը վարում է համապատասխան մատյան: Դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել նաև զինվորական կանոնագրքերով սահմանված խրախուսանքի այլ միջոցներ:

169. Դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը կցվում է նրա անձնական գործին:

 

19. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

170. Դատապարտյալի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված տույժի միջոցները կիրառվում են կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) որոշմամբ:

171. Դատապարտյալների նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով կարգապահական գումարտակի վարչակազմը վարում է համապատասխան մատյան, որտեղ նշվում է կիրառված տույժի տեսակը, կիրառման հիմքը, կիրառման ամսաթիվը, տույժը հանելու կամ մարվելու ամսաթիվը: Կարգապահական կալանքը որպես տույժի միջոց կիրառելու դեպքում տվյալ մատյանում գրանցվում են նաև դատապարտյալին այնտեղ պահելու սկիզբը և ավարտը, ինչպես նաև ավարտման հիմքը, եթե այն դադարեցվել է վաղաժամկետ։ Կարգապահական կալանքը դատապարտյալը կրում է գումարտակի պատժախցում:

172. Կատարված խախտման կապակցությամբ դատապարտյալից պահանջվում է գրավոր բացատրություն, իսկ այն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:

173. Կատարված կարգապահական խախտումը քննելիս և կարգապահական տույժ նշանակելիս կարգապահական գումարտակի հրամանատարը (պետը) ծանոթանում է կատարվածի վերաբերյալ կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի ներկայացրած գրավոր նյութերին, ընդունում համապատասխան որոշում, որը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

174. Դատապարտյալի նկատմամբ տույժ կիրառելու որոշման մեջ նշվում են դատապարտյալի անձնական տվյալները, խախտման բնույթն ու հետևանքները, կատարված ուսումնասիրությունների արդյունքները և տույժի տեսակը:

175. Դատապարտյալի կողմից կատարված խախտման կապակցությամբ կազմված բոլոր փաստաթղթերը կցվում են նրա անձնական գործին:

176. Տույժի միջոցները կիրառվում են գրավոր որոշմամբ, բացառությամբ նախազգուշացման, որը կարող է հայտարարվել բանավոր: Բանավոր նախազգուշացման մասին համապատասխան նշում է կատարվում դատապարտյալի անձնական գործում:

177. Դատապարտյալը երեք օրվա ընթացքում ծանոթացվում է տույժի կիրառման մասին որոշմանը` նրանից ստորագրություն վերցնելով:

178. Դատապարտյալի կողմից տույժի միջոցի բողոքարկումը չի կասեցնում տույժի կիրառումը:

179. Դատապարտյալը պատժախուց կարող է տեղափոխվել`

1) այլ դատապարտյալների նկատմամբ ճնշում գործադրելու, նրանց վիրավորելու գումարտակի վարչակազմի ներկայացուցչի կամ այլ անձանց վրա հարձակում գործելու.

2) կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի օրինական պահանջներին չենթարկվելու.

3) արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք ձեռք բերելու, պահելու, օգտագործելու, պատրաստելու կամ փոխանցելու.

4) գումարտակի գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար.

5) եթե չարամիտ խախտող ճանաչված դատապարտյալը թույլ է տվել սույն կանոնակարգի պահանջների խախտում կամ այլ իրավախախտում:

180. Կարգապահական գումարտակի բժշկական ստորաբաժանման համապատասխան ներկայացուցիչը և պատասխանատու հերթապահն ամեն օր այցելում են պատժախցում պահվող դատապարտյալին` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:

181. Կարգապահական գումարտակի հրամանատարը (պետը) իրավունք ունի հետաձգելու պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատելու պատժախցում գտնվելու ժամանակահատվածը կամ ժամկետից շուտ դատապարտյալին ազատելու տույժը կրելուց` հաշվի առնելով դատապարտյալի առողջական վիճակի՝ պատժախցում գտնվելու հետ անհամատեղելիության, վերաբերյալ կարգապահական գումարտակի բժշկի եզրակացությունը: Պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը հետաձգելու վերաբերյալ որոշումը վերանայվում է բժշկի եզրակացության հիման վրա: Համապատասխան բժշկական եզրակացությունը տրվում է առավելագույնը 21 օր պարբերականությամբ:

182. Տույժի կիրառումը հետաձգելու պահից 6 ամիսն անցնելուց հետո, եթե չեն վերացել հետաձգման հիմքերը, կարգապահական գումարտակի հրամանատարը (պետը) կարող է դատապարտյալին ազատել տույժը կրելուց, եթե այդ ընթացքում դատապարտյալը նոր խախտում չի կատարել և տույժի չի ենթարկվել:

183. Կարգապահական գումարտակի պատժախցից կարգապահական գումարտակի բժշկական ստորաբաժանում տեղափոխված դատապարտյալի՝ նշված ստորաբաժանումում պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամանակի մեջ։

184. Եթե դատապարտյալը պատժախցից բժշկական ստորաբաժանում է տեղափոխվել հիվանդության ձևացման (սիմուլյացիա) կամ անդամախեղության պատճառով, ապա բժշկական ստորաբաժանումում նրա անցկացրած ժամանակահատվածը չի հաշվարկվում տույժը կրելու ժամկետի մեջ:

185. Դատապարտյալը պատժախցում կարող է պահվել միայնակ:

186. Պատժախցում գտնվելու ընթացքում դատապարտյալն անհատական քնելու տեղով ապահովվում է միայն քնի համար սահմանված ժամերին:

187. Պատժախցում պահվող դատապարտյալն իր մոտ կարող է ունենալ առաջին անհրաժեշտության առարկաներ։

188. Պատժախցում պահվող դատապարտյալն օգտվում է ամենօրյա` մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:

189. Մինչև պատժախուց տեղափոխվելը` դատապարտյալի մոտ եղած սնունդը, իր դիմումի համաձայն, հանձնվում է պահպանության և վերադարձվում տույժը կրելուց հետո: Կարգապահական գումարտակի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում սնունդը պահպանելու համար, սակայն դրանց բնական փչացման համար պատասխանատվություն չի կրում: Սննդամթերքի փչացման դեպքերում այն ոչնչացվում է, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և կցվում դատապարտյալի անձնական գործին:

190. Պատժախցում պահվող դատապարտյալի սննդի ընդունումն իրականացվում է պատժախցում:

191. Պատժախուցը մաքրվում է այնտեղ գտնվող դատապարտյալի կողմից:

 

20. ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՆՆՈՒՄԸ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ

 

192. Կարգապահական գումարտակում խուզարկության և զննման՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում, կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցիչը դատապարտյալին ծանոթացնում է խուզարկության կամ զննման կարգի հետ:

193. Խուզարկությունը պետք է անցկացվի այնպիսի պայմաններում, որոնք չեն նվաստացնում դատապարտյալի պատիվն ու արժանապատվությունը: Խուզարկությունից առաջ դատապարտյալին առաջարկվում է ներկայացնել իր մոտ առկա առարկաները, իրերն ու սննդամթերքը, իսկ արգելված առարկաների, իրերի կամ սննդամթերքի առկայության դեպքում` դրանք ինքնակամ հանձնել:

194. Խուզարկությունն ու զննումը կատարվում են կարգապահական գումարտակի վարչակազմի առնվազն երկու ներկայացուցչի մասնակցությամբ: Մերկացմամբ զուգորդվող անձնական խուզարկությունը կարող է իրականացնել հիմնավոր կասկածի դեպքում և միայն նույն սեռի մեկ ներկայացուցիչ:

195. Անձնական խուզարկությունն իրականացվում է մեկուսացված սենյակում, որտեղ առկա է բավարար լուսավորություն և անհրաժեշտ ջերմաստիճան:

196. Խուզարկության ավարտից հետո խուզարկվող դատապարտյալի մոտ թողնվում են միայն այն առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք արգելված չեն սույն կանոնակարգով:

197. Այլ անձանց զննման, անձնական խուզարկության, դատապարտյալի անձնական խուզարկության կամ կացարանի կամ խցի խուզարկության, ինչպես նաև հագուստի և իրերի զննման ժամանակ վերցնելու ենթակա առարկաների հայտնաբերման դեպքում կազմվում է արձանագրություն արգելված իրերի հայտնաբերման և վերցնելու մասին: Արձանագրությունն ստորագրվում է զննություն կամ խուզարկություն կատարող անձանց և խուզարկության կամ զննման ենթարկված անձի կողմից, ում՝ արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Դատապարտյալին վերաբերելի դեպքերում արձանագրությունը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

198. Դատապարտյալի կացարանի կամ խցի խուզարկությունը կարող է իրականացվել սույն կանոնակարգով նախատեսված պայմանների կամ կարգի խախտման կասկածի առնչությամբ կամ կանխարգելիչ նպատակներով, այդ թվում՝ խցում կամ կացարանում պահվող դատապարտյալների բացակայությամբ:

199. Դատապարտյալի անձնական խուզարկության կամ կացարանի կամ խցի խուզարկության, ինչպես նաև հագուստի և իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից չհանված` վերցված առարկաները, իրերը կամ սննդամթերքն ի պահ են ընդունվում կարգապահական գումարտակում: Դատապարտյալի անձնական խուզարկության կամ կացարանի կամ խցի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ հայտնաբերված դրամը փոխանցվում է դատապարտյալի անձնական հաշվին:

200. Եթե դատապարտյալի անձնական խուզարկության կամ կացարանի կամ խցի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ վերցվել են այնպիսի տեսակի կամ այնպիսի քանակությամբ արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք, որոնք գումարտակի վարչակազմին ի պահ հանձնելն անհնարին է կամ ոչ նպատակահարմար, ապա դատապարտյալին առաջարկվում է դրանք իր հաշվին ուղարկել իր մատնանշած անձին: Եթե դատապարտյալը հրաժարվել է արգելված առարկաները, իրերը կամ սննդամթերքն ուղարկել որևէ անձի, ապա կարգապահական գումարտակի վարչակազմն այդ արգելված առարկաները, իրերը կամ սննդամթերքը տնօրինում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

201. Դատապարտյալի անձնական խուզարկության կամ կացարանի կամ խցի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ վերցված` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաները կամ իրերը հանձնվում են իրավասու մարմիններին:

202. Դատապարտյալի անձնական խուզարկության կամ կացարանի կամ խցի խուզարկության, ինչպես նաև իրերի զննման ժամանակ վերցված այն առարկաները, իրերը կամ սննդամթերքը, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, ուղարկվում են համապատասխան մարմիններ, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է այդ մարմինների կողմից:

203. Կարգապահական գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի մոտ առկա առարկաների, իրերի, սննդամթերքի և հագուստի զննումը պարտադիր է: Նշված անձանց հագուստի զննումն իրականացվում է նույն սեռին պատկանող կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի կողմից:

204. Կարգապահական գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումից առաջ անձին ներկայացվում է արգելված առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկը և առաջարկվում` դրանց առկայության դեպքում ինքնակամ հանձնել: Զննման ընթացքում առաջարկվում է ցույց տալ պայուսակի, ճամպրուկի, հանձնուքի, ծանրոցի կամ այլ պահոցի պարունակությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` զննման համար տրամադրել նաև հագուստը:

205. Կարգապահական գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց` դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը համապատասխան տեխնիկական միջոցներով զննվելուց հետո, դրանցում արգելված իրեր պարունակելու հիմնավոր կասկածներ լինելու կամ տեխնիկական միջոցների բացակայության դեպքում՝ կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի կողմից զննվում են հետևյալ կերպ`

1) հացաբուլկեղենը կտրատվում է.

2) պահածոները բացվում և տեղափոխվում են մեկ այլ տարայի մեջ.

3) ձուկը կտրատվում է մասերի.

4) պանիրը, երշիկեղենը և մսեղենը կտրատվում են կտորների.

5) սորուն (շաքարավազ, աղ և այլն) և ծորուն (հեղուկ մեղր, թանձր կիսել և այլն) մթերքները լցվում են մեկ այլ տարայի մեջ.

6) ծխախոտների տուփերը բացվում և ստուգվում են.

7) կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում կտրատվում են կտորների.

8) բոլոր մյուս մթերքները, որոնք կարող են օգտագործվել իրենց մեջ արգելված իրեր թաքցնելու համար, ստուգվում են նույն կերպ.

9) գրքերը, ամսագրերը և այլ տպագրական հրատարակությունները թերթվում են, և գրքերի կազմերը շոշափվում են` թաքստոցներ հայտնաբերելու նպատակով.

10) էլեկտրատեխնիկական սարքերն ու սարքավորումները բացվում կամ քանդվում են՝ այն հաշվով, որպեսզի դրանք չկորցնեն իրենց տեխնիկական հնարավորությունները՝ թաքստոցների առկայությունը բացառելու, արգելված իրերի ներթափանցումը կանխելու նպատակով:

206. Սույն կանոնակարգի 205-րդ կետով չնախատեսված առարկաները, իրերը կամ սննդամթերքը զննվում են այնպես, ինչպես նույն կետով նախատեսված՝ այդ առարկային, իրին կամ սննդամթերքին նման առարկաները, իրերը և սննդամթերքը:

207. Զննումը կատարվում է այնպես, որպեսզի առարկաները, իրերը և սննդամթերքը չկորցնեն իրենց նպատակային նշանակությամբ օգտագործվելու հնարավորությունները:

208. Դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի կողմից հատուկ տեխնիկական միջոցներով (անշփում զննման համակարգերով, ռենտգեն կամ այլ սարքերով) զննվելու արդյունքում արգելված իրեր չհայտնաբերվելու, ինչպես նաև դրանցում արգելված իրեր պարունակելու հիմնավոր կասկածի բացակայության դեպքում չեն իրականացվում սույն կանոնակարգի 199-րդ կետով նախատեսված գործողությունները:

209. Կարգապահական գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ արգելված իրերի հայտնաբերման դեպքում առաջարկվում է դրանք թողնել այդ նպատակով ստեղծված պահախցերում` կարգապահական գումարտակի տարածքից ելք ունենալիս դրանք հետ վերցնելու նպատակով` բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:

210. Կարգապահական գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաների կամ իրերի հայտնաբերման դեպքում դրանք վերցվում են կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի կողմից` կազմելով դրանց հայտնաբերման և վերցնելու մասին արձանագրություն:

211. Կարգապահական գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ վերցված առարկաները, իրերը կամ սննդամթերքը հանձնվում են իրավասու մարմիններին:

212. Կարգապահական գումարտակի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ վերցված այն առարկաները, իրերը կամ սննդամթերքը, որոնք կարող են հանցագործության մասին տվյալներ պարունակել, հանձնվում են համապատասխան մարմիններին, և դրանց հետագա տնօրինության հարցը որոշվում է նշված մարմինների կողմից:

213. Կարգապահական գումարտակի տարածքում հայտնաբերված տիրազուրկ գույքի տնօրինման հարցը որոշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

21. ԱՌԱՆՑ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԿԱՄ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

214. Դատապարտյալին առանց պահակախմբի կամ ուղեկցորդման կարգապահական գումարտակի սահմաններից դուրս տեղաշարժվելու մասին կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) կողմից ընդունված որոշման մեջ նշվում են դատապարտյալի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, հոդվածը, որով նա դատապարտվել է, պատժի փաստացի կրած ժամկետը, կատարվող աշխատանքների բնույթը, տեղաշարժման ուղին և ժամանակը: Որոշման պատճենը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

215. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի անցագիր (ձև N 12): Կարգապահական գումարտակի վարչակազմն իրականացնում է անցագրերի հաշվառում` վարելով համապատասխան հսկողական մատյան, որում նշվում են անցագիր ստացած դատապարտյալի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, պատժաչափը, պատիժը կրելու սկիզբը և վերջը, տեղաշարժման ուղին ու ժամանակը, անցագիրը տալու օրը, գործողության ժամկետը և ծանոթագրություններ՝ գործողության ժամկետի երկարաձգման մասին:

216. Մինչև անցագիր ստանալը` դատապարտյալը ծանուցվում է առանց պահակախմբի կամ ուղեկցորդման կարգապահական գումարտակի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնների մասին: Կարգապահական գումարտակի վարչակազմի կողմից կազմվում է դրա մասին արձանագրություն (ձև N 13), որն ստորագրվում է նաև դատապարտյալի կողմից: Արձանագրությունը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

217. Դատապարտյալին առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել թույլատրվում է միայն անցագրում դրա համար նշված ժամերին և ուղիով: Դատապարտյալի` կարգապահական գումարտակի սահմաններից դուրս գալու և վերադարձի ժամանակը կարգավորվում է ըստ աշխատանքի բնույթի և տևողության:

218. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալների` կարգապահական գումարտակի սահմաններից դուրս բնակվելն արգելվում է՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

219. Կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) որոշման հիման վրա դատապարտյալը զրկվում է առանց պահակախմբի կամ ուղեկցորդման կարգապահական գումարտակի սահմաններից դուրս գտնվելու թույլտվությունից` այդպիսի թույլտվություն ստացած դատապարտյալի կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքերում: Համապատասխան որոշման մեջ նշվում են դատապարտյալի տվյալները և առանց պահակախմբի կամ ուղեկցորդման` կարգապահական գումարտակի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տալու մասին որոշման վերացման հիմքերի համառոտ բովանդակությունը: Նշված դեպքում դատապարտյալի անցագիրը վերցվում է և կցվում դատապարտյալի անձնական գործին:

220. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը կարգապահական գումարտակի տարածքի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում պարտավոր է`

1) պահպանել տեղաշարժման ուղին և ժամանակը.

2) ժամանակին վերադառնալ և դրա մասին տեղյակ պահել կարգապահական գումարտակի վարչակազմին.

3) կարգապահական գումարտակի վարչակազմի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների առաջին իսկ պահանջով ներկայացնել անցագիրը, իսկ գումարտակ վերադառնալուց հետո այն հանձնել կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչին.

4) անցագիրը չտրամադրել այլ անձանց:

221. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալը կարգապահական գումարտակի սահմաններից դուրս տեղաշարժվելու ընթացքում կարող է կրել տարվա եղանակին համապատասխան սահմանված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դաշտային համազգեստ կամ քաղաքացիական հագուստ:

 

22. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

222. Կարգապահական գումարտակում տեղակայվում և կահավորվում է բժշկական ստորաբաժանում։

223. Դատապարտյալին կարգապահական գումարտակի բժշկական ստորաբաժանումում անջատ պահելու` օրենսդրությամբ նախատեսված պահանջներից բացի, կիրառվում են նաև այլ չափորոշիչներ, որի անհրաժեշտությունը բխում է բժշկական ստորաբաժանման խնդիրների իրականացման առանձնահատկություններից, հիվանդությունների տեսակներից ու բնույթից, հակահամաճարակային պայմաններից:

224. Բժշկական ստորաբաժանման օրվա կարգացուցակը ներառում է բուժական միջոցառումներ:

225. Բժշկական ստորաբաժանումում դատապարտյալների ներկայությունը ստուգվում է ըստ մեկուսացված մասերի կամ հիվանդասենյակների քանակական հաշվարկի և ազգանունների ընթերցման միջոցով` օրական երկու անգամից ոչ պակաս:

226. Բժշկական ստորաբաժանումում գտնվող դատապարտյալին տեսակցությունները տրամադրվում են ըստ տվյալ դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունների, եթե նրա մոտ բացակայում են բժշկական հակացուցումներ:

227. Դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է համաձայն բժշկական ցուցումների` ըստ նրա աշխատունակության աստիճանի և բժշկական ստորաբաժանումում բուժվելու դեպքում դատապարտյալին համապատասխան աշխատանքում ներգրավելու հնարավորության:

228. Հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթուղթ oգտագործելու կամ խաբեության կամ ապoրինի այլ եղանակով բժշկական օգնության կամ սպասարկման դիմած դատապարտյալի վարքագիծը գնահատվում է որպես սույն կանոնակարգի պահանջների խախտում, և նրա նկատմամբ կարող են կիրառվել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության՝ ներառյալ տույժի միջոցներ: Հիվանդության ձևացման (սիմուլյացիա) դրդապատճառները, մինչև դրանց համար համապատասխան տույժի միջոցներ կիրառելը, որոշվում են դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան մասնագետի կողմից տրված եզրակացության հիման վրա:

 

23. ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

229. Կարգապահական գումարտակում բժշկական օգնության և սպասարկման այն դեպքերը, որոնք չեն կարող իրականացվել կարգապահական գումարտակի բժշկական ստորաբաժանման կողմից, ապահովվում են ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատություններում՝ զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

230. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարների միջև կնքված պայմանագրով կարգավորվում են քաղաքացիական բժշկական հաստատություններում դատապարտյալին հիվանդասենյակ տրամադրելու, պահակախմբի հանգիստն ապահովելու պայմանների, դատապարտյալին կամ պահակախմբի անդամներին տեղափոխող ավտոմեքենաները առողջապահական մարմինների բուժական հիմնարկի տարածք անարգել մուտքի և ելքի թույլտվություն տրամադրելու և այնտեղ տեղակայելու, բուժվող դատապարտյալի պահպանության ապահովման ուղղությամբ այլ հարաբերություններ:

231. Ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատություններում դատապարտյալի բուժումը, որպես կանոն, կազմակերպվում է մեկտեղանոց հիվանդասենյակում կամ այդ նպատակով նախատեսված այլ տարածքում՝ բացառելով բուժում ստացող այլ անձանց ներկայությունը:

232. Ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատություններում դատապարտյալի բուժման հիվանդասենյակը կամ այդ նպատակով նախատեսված այլ վայրը համարվում է որպես կարգապահական գումարտակի արտաքին պահպանության օբյեկտ (այսուհետ նաև՝ պահակակետ), որի վրա տարածվում են սույն կանոնակարգի և օրենսդրության պահանջները:

233. Պահակակետում կարգապահական գումարտակի զինծառայողները պահպանություն են իրականացնում կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) հրամանի հիման վրա:

234. Պահակակետում՝ դատապարտյալն ստորագրությամբ ծանոթացվում է իր իրավունքների և պարտականությունների մասին:

235. Պահակախումբն ընդունում է պահակակետը, այնտեղ բուժում ստացող դատապարտյալին և կատարում է հիվանդասենյակի կամ դրա համար նախատեսված տարածքի խուզարկություն և անձնական իրերի զննություն, իսկ եթե հիմնավոր կասկածներ են առաջացել, որ դատապարտյալի մոտ կարող են առկա լինել արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք, ապա վերջինս ենթարկվում է նաև անձնական խուզարկության, որն իրականացվում է միևնույն սեռի զինծառայողի մասնակցությամբ:

236. Խուզարկության կամ զննության արդյունքներով արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք հայտնաբերելու դեպքում, կազմվում է համապատասխան արձանագրություն և այդ մասին զեկուցվում է ըստ վերադասության: Արձանագրությունները և սահմանված կարգով վերցված արգելված առարկաները, իրերը կամ սննդամթերքը փոխանցվում են կարգապահական գումարտակ՝ դրանք սույն կանոնակարգով սահմանված կարգով տնօրինելու համար:

237. Ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատության բուժող բժիշկը պահակախմբի ավագին է փոխանցում դատապարտյալի բուժման ընթացքի հետ անմիջական կապ ունեցող բուժական անձնակազմի վերաբերյալ տվյալները:

238. Ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատությունում բուժում ստացող դատապարտյալի` հանձնուքներ կամ ծանրոցներ ստանալու, ինչպես նաև տեսակցություններ տրամադրելու կամ հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու հարցը սահմանված կարգով քննարկում և համապատասխան որոշում է կայացնում կարգապահական գումարտակի հրամանատարը (պետը) կամ օրենսդրությամբ նման իրավասություն ունեցող պաշտոնատար այլ անձը: Ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատություններում հանձնուքները կամ ծանրոցներն ընդունվում են անշփում զննման համակարգերով, ռենտգեն կամ այլ սարքերով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներով: Հանձնուքներ կամ ծանրոցներ ընդունելիս արգելված առարկա, իր կամ սննդամթերք անցկացնելու փորձի հիմնավոր կասկածի դեպքում հանձնուքը կամ ծանրոցն ուղարկվում է կարգապահական գումարտակ՝ դրանք սույն կանոնակարգով սահմանված կարգով տնօրինելու համար:

239. Ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատությունում բուժում ստացող դատապարտյալի փաստաբանն ունի խորհրդապահական կարգով դատապարտյալին անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, որը տեղի է ունենում պահակախմբի տեսողական հսկողության ներքո: Տեսակցության եկած փաստաբանը՝ պահակախմբի ավագին է ներկայացնում փաստաբանի արտոնագիրը և կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) անունով գրավոր պահանջագիրը, որի հիման վրա պահակախմբի ավագը կազմակերպում է փաստաբանի և դատապարտյալի տեսակցությունը՝ համապատասխան նշում կատարելով պահակակետային ամփոփագրում:

240. Ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատությունում բուժում ստացող դատապարտյալին հանձնուք կամ ծանրոց բերած կամ տեսակցության եկած անձը պահակախմբի ավագին է ներկայացնում անձնագիրը կամ նույնականացման քարտը, համապատասխան պաշտոնատար անձի կողմից տրված գրավոր թույլտվությունը կամ որոշումը, ինչպես նաև կարգապահական գումարտակի կողմից սահմանված կարգով, այդ թվում՝ տեխնիկական միջոցներով զննված և այնտեղից կապարակնքված կամ հատուկ կնքված հանձնուքը կամ ծանրոցը՝ հանձնուքի կամ ծանրոցի պարունակության վերաբերյալ նշումով: Պահակախմբի ավագը համեմատում է հանձնուքի կամ ծանրոցի պարունակությունը կարգապահական գումարտակի կողմից տրված հանձնուքի կամ ծանրոցի պարունակության ձևաթղթի հետ և ընդունում այն, իսկ կարգապահական գումարտակի կողմից տրված ձևաթուղթը կցում պահակակետային ամփոփագրին:

241. Բժշկական ցուցմամբ դատապարտյալների համար նախատեսված դեղերով և բժշկական արտադրատեսակներով հանձնուքներն ու ծանրոցները չեն ընդգրկվում օրենսդրությամբ նախատեսված հանձնուքների ու ծանրոցների քաշի մեջ։ Դեղերով և բժշկական արտադրատեսակներով հանձնուքներն ու ծանրոցները գույքագրված վիճակով հանձնվում են բուժող բժշկին՝ դատապարտյալի բուժման նպատակով:

242. Ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատությունում բուժում ստացող դատապարտյալի կողմից հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելն իրականացվում է կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) կողմից սահմանված ժամանակացույցով՝ պետական միջոցների հաշվին: Այդ նպատակով՝ յուրաքանչյուր պահակախմբին հատկացվում է հեռախոսակապի միջոց: Հեռախոսազրույցը և տեսակցությունը տեղի են ունենում պահակակետում ծառայություն իրականացնող ծառայողի տեսողական հսկողության ներքո, գրանցելով այն պահակակետային ամփոփագրում: Դատապարտյալների միջև հեռախոսակապն ու տեսազանգն արգելվում է:

243. Ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատություններում բուժում ստացող դատապարտյալներն ապահովվում են անվճար սննդով: Անվճար սննդից հրաժարվելու դեպքում, դատապարտյալը կարող է օգտվել որպես հանձնուք կամ ծանրոց բերված սննդից կամ Ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատության կողմից տրամադրվող սննդից, որը համապատասխան կարգով զննվում է պահակախմբի կողմից:

244. Ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատությունում բուժում ստացող դատապարտյալին խնամելու ցանկություն հայտնած անձին՝ (այսուհետ՝ խնամակալ) բուժող բժշկի կողմից տրված տեղեկանքի հիման վրա և կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) հրամանով, կարող է թույլատրվել գտնվել դատապարտյալի հիվանդասենյակում և պահակախմբի հսկողության ներքո խնամել հիվանդին:

245. Խնամակալը պահակակետի ավագին է ներկայանում անձնագրով կամ նույնականացման քարտով և կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) հրամանի պատճենով:

246. Խնամակալի մուտքը պահակակետ իրականացվում է սույն կանոնակարգի պահանջների համաձայն՝ պարտադիր կարգով զննության կամ եթե կան բավարար հիմքեր՝ նաև անձնական խուզարկության ենթարկելով վերջինիս՝ բացառելով արգելված առարկաների, իրերի կամ սննդամթերքի ներթափանցումը: Անձնական խուզարկությունն իրականացվում է միևնույն սեռի զինծառայողի մասնակցությամբ:

247. Պահակակետում խնամակալին ծանոթացվում է օրենսդրությամբ նախատեսված արգելող նորմերի մասին և նախազգուշացվում, որ սույն կանոնակարգի կամ օրենսդրության պահանջների խախտման դեպքում դատապարտյալի նկատմամբ խնամքի իրավունքը դադարեցվել՝ կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) հրամանով:

248. Խնամակալի մոտից արգելված առարկաներ, իրեր կամ սննդամթերք հայտնաբերելու դեպքում կազմվում է արձանագրություն, դրանք համապատասխան կարգով վերցվում են, հետագայում՝ վերջինիս կամ նրա կողմից մատնանշված անձին փոխանցելու համար, իսկ եթե դրանք ունեցել են դատապարտյալին փոխանցելու նպատակ և իրենց մեջ կարող են պարունակել զանցանքի կամ հանցանքի տարրեր, ապա դրանց ընթացքը որոշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

249. Խնամակալը և նրա իրերն ու առարկաները ենթակա են խուզարկության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

250. Ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատությունում բուժում ստացող դատապարտյալի, բուժող անձնակազմի, պահակակետի զինծառայողների, խնամակալի, տեսակցող կամ հանձնուք կամ ծանրոց բերած անձի կամ այլ անձանց միջև ծագող իրավահարաբերությունների կանոնակարգումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

 

24. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱՎՆԱՍՄԱՆ ՈՒ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

251. Կարգապահական գումարտակի կարանտինային բաժանմունքում՝ սույն կանոնակարգի 16-րդ կետում նախատեսված կարգով, ինչպես նաև պատժի կրման ընթացքում դատապարտյալի ինքնասպանության և ինքնավնասման ու հոգեկան առողջության ռիսկերը գնահատվում են կարգապահական գումարտակի վարչակազմի համապատասխան մասնագետների կողմից:

252. Ինքնասպանության և ինքնավնասման միջին և միջինից բարձր ռիսկ բացահայտելու դեպքում անմիջապես ձեռնարկվում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ՝ դատապարտյալի ապահովությունն ու անվտանգությունը երաշխավորելու ուղղությամբ և դատապարտյալի համար կազմվում է ռիսկերի կառավարման պլան:

253. Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի միջին և միջինից բարձր մակարդակ բացահայտելու դեպքում, ըստ ռիսկերի կառավարման պլանում նախատեսված ոլորտների, դատապարտյալի համար ձևավորվում է բազմամասնագիտական խումբ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ:

254. Բազմամասնագիտական խմբի հանդիպումների հաճախականությունը որոշվում է ըստ դատապարտյալի ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի կառավարման անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ։ Բազմամասնագիտական խմբի յուրաքանչյուր մասնագետի կարծիքը կամ պլանավորվող միջոցառումներն արձանագրվում են։

255. Ինքնասպանության և ինքնավնասման միջին և միջինից բարձր մակարդական բացահայտելու դեպքում դատապարտյալներին՝ բազմամասնագիտական խմբի առաջարկությամբ, կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) պատճառաբանված որոշմամբ կարող է արգելվել իր մոտ ունենալ այնպիսի իրեր և առարկաներ, որոնք արգելված չեն կարգապահական գումարտակում, սակայն որոնցով անձը կարող է կատարել ինքնասպանություն և ինքնավնասում: Լրացուցիչ արգելված իրերի և առարկաների ցանկը կցվում է դատապարտյալի անձնական գործին, իսկ պատճենը՝ ռիսկի կառավարման պլանին:

 

25. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

256. Դատապարտյալն իրավունք ունի անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով մասնակցելու քաղաքացիաիրավական գործարքների, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

257. Դատապարտյալը գործարքը կնքելու համար գրավոր դիմում է ներկայացնում կարգապահական գումարտակի վարչակազմին:

258. Եթե դատապարտյալը ցանկություն է հայտնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցել ներկայացուցչի միջոցով, ապա օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիազորագիր է տալիս այլ անձի, որը հաստատվում է կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) կողմից` ստորագրությամբ և զինանշանի պատկերմամբ կնիքով:

259. Եթե դատապարտյալը ցանկություն է հայտնել անձամբ մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, ապա կարգապահական գումարտակի վարչակազմը հնարավորություն է ընձեռում կարգապահական գումարտակում գործարքի մեջ մատնանշված կողմերի ներկայությունն ապահովելու համար:

260. Քաղաքացիաիրավական գործարքի կնքման համար կարգապահական գումարտակում տրամադրվում է տեսակցությունների համար նախատեսված սենյակը:

261. Եթե գործարքի կնքման համար նոտարական ձևակերպումը պարտադիր է, ապա կարգապահական գումարտակի վարչակազմն ապահովում է նաև նոտարի մասնակցությունը:

262. Քաղաքացիաիրավական գործարքին մասնակցելու և դրա կնքման հետ կապված ծախսերն իրականացվում են դատապարտյալի կամ նրանց կողմից նշված անձի միջոցների հաշվին:

 

26. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՑԱԴՈՒԼԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

263. Հացադուլ իրականացնող դատապարտյալի կողմից հացադուլ իրականացնելու մասին հայտարարությունը կամ այդ մասին հայտնի դարձած տվյալները կարգապահական գումարտակի վարչակազմը գրանցում է համապատասխան մատյանում (ձև N 14)` նշելով դատապարտյալի տվյալները, առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ, հացադուլ հայտարարելու պատճառները, հացադուլի իրականացման սկսելու և ավարտելու օրերը:

264. Հացադուլ իրականացնող դատապարտյալից ճշգրտվում է նրա փաստաբանին, մերձավոր ազգականին կամ այլ անձանց՝ հացադուլ իրականացնելու մասին հայտնելու ցանկության մասին: Եթե դատապարտյալը հայտնում է նման համաձայնություն, ապա նրա կողմից նշված անձին կարգապահական գումարտակի վարչակազմի կողմից այդ տեղեկատվությունը հայտնվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում:

265. Հացադուլ իրականացնելու փաստը կարգապահական գումարտակի վարչակազմի կողմից արձանագրվելուց հետո գումարտակի հրամանատարը (պետը) մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հաղորդում է ներկայացնում ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական մարմին՝ նշելով հացադուլ իրականացնող դատապարտյալի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման համար նրա նկատմամբ նշանակվել է պատիժ, պատժի սկիզբը, հացադուլի պատճառը, հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը (դրա առկայության դեպքում), այն սկսելու տարեթիվը, ամիսը, օրը և ժամը:

266. Հացադուլ իրականացնող դատապարտյալի համաձայնության առկայության դեպքում նա պարբերաբար ենթարկվում է անհրաժեշտ բժշկական զննության և կարգապահական գումարտակի վարչակազմի կողմից հացադուլ իրականացնելու փաստի արձանագրման պահից 24 ժամվա ընթացքում կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) որոշմամբ տեղափոխվում է այդ նպատակով հատուկ առանձնացված խուց՝ հնարավորինս հաշվի առնելով կարգապահական գումարտակի շենքային պայմանները։ Հատուկ առանձնացված խցի պայմանները չպետք է ավելի վատ լինեն, քան սույն կանոնակարգով սահմանված նվազագույն չափանիշները և մինչ հացադուլ հայտարարելը դատապարտյալի եղած պայմանները:

267. Հացադուլ իրականացնելու ժամանակահատվածում, եթե նույնիսկ դատապարտյալը համաձայնություն չի տվել անհրաժեշտ բժշկական զննության ենթարկվելու համար, հացադուլ իրականացնող դատապարտյալը գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո: Բժիշկը հացադուլ իրականացնող դատապարտյալին մայրենի կամ հասկանալի այլ լեզվով ներկայացնում է սննդամթերքից կամ ջրից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնող դատապարտյալի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:

268. Մինչև հացադուլի դադարեցումը բժիշկը յուրաքանչյուր օր պարզում է հացադուլ իրականացնող դատապարտյալի կողմից սննդամթերքի կամ ջրի ընդունումից հրաժարվելու հետևանքով գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` արհեստական սնուցման ձևով) տրամադրելու վերաբերյալ դատապարտյալի համաձայնության կամ անհամաձայնության հանգամանքը և դրա մասին կատարում գրառում նրա բժշկական քարտում:

269. Հացադուլ իրականացնող դատապարտյալի գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում վերջինիս՝ առանց իր համաձայնության, տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` արհեստական սնուցման ձևով) միայն կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` օրենսդրությամբ սահմանված կարգով` բժշկի պատճառաբանված գրավոր եզրակացության հիման վրա: Սույն կետով նախատեսված անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հիմքերի և դրա համար դատապարտյալի համաձայնությունը հաշվի չառնելու մասին դատապարտյալը գրավոր իրազեկվում է հացադուլ իրականացնելու փաստը հայտնաբերելու պահին:

270. Հացադուլ իրականացնելու ընթացքում դատապարտյալին օրվա կարգացուցակով նախատեսված ժամերին առաջարկվում է օրվա համապատասխան սննդաբաժինը:

271. Հացադուլը դադարեցնելու վերաբերյալ հացադուլ իրականացնող դատապարտյալի հայտարարությունից կամ անհրաժեշտ սննդամթերքը կամ ջուրն ընդունելուց հետո կարգապահական գումարտակի հրամանատարը (պետը) դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հաղորդում է ներկայացնում սույն կանոնակարգի 265-րդ կետում նշված մարմնին:

272. Հացադուլ իրականացնող դատապարտյալի փոխադրումն այլ քրեակատարողական հիմնարկ, ապացուցողական գործողությունների կատարման վայր կամ դատարան իրականացվում է ընդհանուր հիմունքներով, անհրաժեշտության դեպքում՝ բուժաշխատողի ուղեկցությամբ։

273. Հացադուլ իրականացնող դատապարտյալի կողմից հացադուլի իրականացման ընթացքում որևէ սնունդ ընդունելու, այդ թվում՝ արհեստական սնուցման եղանակով կամ պահման վայրում սննդամթերք հայտնաբերելու դեպքում կարգապահական գումարտակի վարչակազմի կողմից կազմվում է արձանագրություն և զեկուցագրով ներկայացվում կարգապահական գումարտակի հրամանատարին (պետին), որի հիման վրա կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքներով հացադուլը կարող է համարվել դադարեցված:

 

27. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

274. Կարգապահական գումարտակում արտակարգ իրավիճակ հայտարարվում և դադարեցվում է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:

275. Կարգապահական գումարտակում արտակարգ իրավիճակ հայտարարվելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում կարգապահական գումարտակի վարչակազմի հիմնական խնդիրները դատապարտյալների կյանքի և առողջության պաշտպանությունը, փախուստի և խմբակային անկարգությունների կանխումն են:

276. Կարգապահական գումարտակում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դրա մասին անհապաղ հաղորդվում է դատապարտյալներին` ներքին ռադիոցանցի կամ բարձրախոսի միջոցով:

277. Անհրաժեշտության դեպքում կարող են հաղորդվել նաև կարգապահական գումարտակում արտակարգ իրավիճակներում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված առանձին գործողությունների մասին:

278. Կարգապահական գումարտակում արտակարգ իրավիճակում գործելու համար սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված դատապարտյալների իրավունքների սահմանափակման վերաբերյալ նրանց հաղորդվում է պարտադիր կերպով:

279. Կարգապահական գումարտակում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կարող են սահմանափակվել դատապարտյալների հետևյալ իրավունքները`

1) կրոնական ծեսերին մասնակցելու.

2) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու.

3) կրթություն ստանալու.

4) աշխատելու.

5) կարգապահական գումարտակի վարչակազմի միջոցով սննդամթերք կամ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու.

6) դրամական փոխանցումներ, ծանրոցներ և հանձնուքներ ուղարկելու և ստանալու.

7) նամակագրության.

8) զբոսանքի.

9) տեսակցություններ ունենալու.

10) հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու.

11) մեկնումների.

12) առանց պահակախմբի կամ ուղեկցորդման կարգապահական գումարտակի սահմաններից դուրս տեղաշարժվելու:

280. Կարգապահական գումարտակում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է դատապարտյալների տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարվելու պահին` մինչև կարգապահական գումարտակի վարչակազմի ներկայացուցչի նոր հրահանգը:

281. Կարգապահական գումարտակի գույքը փրկելու անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներում կարող են համապատասխան հսկողությամբ ընդգրկվել տնտեսական սպասարկման աշխատանքներ կատարող դատապարտյալները:

 

28. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

282. Դատապարտյալին կարգապահական գումարտակից ազատում է կարգապահական գումարտակի հրամանատարը (պետը)՝ դատապարտյալին պատժից ազատելու՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության պարագայում՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

283. Կարգապահական գումարտակից ազատված անձանց հանձնվում են անձնական փաստաթղթերը, իրերը, առարկաները, անձնական հաշվում առկա դրամը, ինչպես նաև նրանց անազատության մեջ պահելու ժամկետի և ազատման հիմքերի մասին տեղեկանք` համաձայն օրինակելի ձևի (ձև N 15)` կատարելով գրանցում համապատասխան մատյանում:

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ինձ` _____________________________________________________________________________________-իս,

(դատապարտյալի անունը, ազգանունը)

տեղեկացվել է իմ իրավունքների և պարտականությունների, ներքին կանոնակարգի, պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության, իմ նկատմամբ հսկողություն իրականացնելու համար առկա տեխնիկական միջոցների, համապատասխան դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու կարգի մասին, որի փաստը հաստատում եմ ստորագրությամբ:

 

__________________________

(անունը, ազգանունը)

 

_________________

(ստորագրությունը)

 

____ _____________ 20   թ.

 

Ձև N 2

 

Օ Ր Վ Ա  Կ Ա Ր Գ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

 

Կ Ա Ր Գ Ա Պ Ա Հ Ա Կ Ա Ն  Գ ՈՒ Մ Ա Ր Տ Ա Կ Ի

(օրինակելի տարբերակ)

 

1. Վերկաց` ոչ ուշ, քան առավոտյան ժամը` 7.00-8.00

2. Մարմնամարզություն` տևողությունը` 15 րոպե

3. Հարդարում` տևողությունը` 10 րոպե

4. Առավոտյան ստուգում, առավոտյան և երեկոյան հաշվառում` տևողությունը` մեկ ժամ

5. Նախաճաշ` տևողությունը` մեկ ժամ՝ ժամը` 8.00-9.00

6. Աշխատանքի բաշխում` առկայության դեպքում` տևողությունը` 40 րոպե

7. Ճաշ` տևողությունը` մեկ ժամ՝ ժամը` 14.00-15.00

8. Երեկոյան հարդարանք` տևողությունը` 25 րոպե

9. Ընթրիք` տևողությունը` մեկ ժամ՝ ժամը` 18.00-19.00

10. Հանգստի ժամ` տևողությունը` մեկ ժամ

11. Քնելու նախապատրաստություն` տևողությունը` 10 րոպե

12. Քուն անընդմեջ` տևողությունը` 8 ժամ

13. Ուսուցման ծրագրեր` իրականացվում են առանձին ժամանակացույցով

 

Ձև N 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԶԲՈՍԱՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սկսված է ____ _____________ 20   թ.

Ավարտված է ____ _____________ 20   թ.

 

NN

ը/կ

Դատապարտյալի անուն, ազգանուն, խցի կամ կացարանի

համարը

Զբոսանքի դուրս- բերման օրը

Զբոսանքից հրաժարվելու օրը

Զբոսանքից հրաժարվող անձի

ստորագրություն

Զբոսանքից հրաժարվելու դիմումը ստացողի

ստորագրություն

Նշում- ներ

1

2

3

4

5

6

7

             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

Ձև N 4

 

Հ Ա Յ Տ

 

1

ՀՀ ՊՆ կարգապահական գումարտակ

 

 

             (դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը)

 

Անձնական հաշվին առկա է ___________ դրամ

 

Հաշվապահ __________

 

____ ___________ 20   թ.

 

2

ԴԻՄՈՒՄ

 

     Խնդրում եմ ձեռք բերել հետևյալ սննդամթերքը և առաջին անհրաժեշտության առարկաները

 

NN

ը/կ

Սննդամթերքի և առարկաների անվանումը

Պահանջվող

քանակը

Բաց է թողնվել

քանակը

գումարը

1

2

3

4

5

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

Ընդամենը

     

 

Դատապարտյալը լրացնում է միայն երկրորդ և երրորդ սյունակները

Դատապարտյալի ստորագրություն __________________________

 

ՍՏԱՑԱԿԱՆ

 

Սննդամթերքը և առաջին անհրաժեշտության

առարկաները` ____________ գումարի չափով

(ընդգծվում է՝ ստացել եմ կամ չեմ ստացել կամ

հրաժարվում եմ ստանալ): Խնդրում եմ նշված

գումարը դուրս գրել իմ անձնական հաշվից

(եթե ստացել եմ կամ հրաժարվում են ստանալ)

 

Դատապարտյալի            (ստորագրությունը)

_________________                                   

 

 ___ ___________20   թ.                         

 

(կարգապահական գումարտակի զինծառայողի ստորագրություն)

 

Ձև N 5

 

Դ Ի Մ ՈՒ Մ (ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ ԿԱՄ ԾԱՆՐՈՑՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

Հանձնուք կամ ծանրոց բերած անձ __________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն)

բնակվող ________________________________________________________________

(հասցեն)

 

Խնդրում եմ ընդունել հանձնուքը կամ ծանրոցը` դատապարտյալ

_____________________________________ -ին հանձնելու համար:

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

ՀԱՆՁՆՈՒՔԻ ԿԱՄ ԾԱՆՐՈՑԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

NN

ը/կ

Առարկաների, իրերի կամ սննդամթերքի անվանումները

Քաշը

Քանակը

Նշումներ

կգ

գ

 

 

 

 

 

 

       

 

Դիմումատուի ստորագրություն __________ ____ ________________ 20  թ.

Թույլատրել հանձնուքի կամ ծանրոցի ընդունումը

______________________________________

________________________________________________________________________________________

(կարգապահական գումարտակի հրամանատարի (պետի) անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Հանձնուքը կամ ծանրոցն ___________________________________________

ընդունեց

(զինծառայողի անուն, ազգանուն, ստորագրություն)

Հանձնուքը կամ ծանրոցն ___________________________________________

ստուգեց

(զինծառայողի անուն, ազգանուն, ստորագրություն)

Հանձնուքը կամ ծանրոցն ___________________________________________

ստացավ

(դատապարտյալի անուն, ազգանուն, ստորագրություն)

 

____ _____________ 20    թ.

 

Ձև N 6

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N ___________

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ______________________

Ավարտված է ___________________

Էջերի քանակ ___________________

Պահպանման ժամկետը _____________

Հիմք __________________________

 

NN

ը/կ

Դատապարտյալի անուն, ազգանուն, հայրանուն

Տեսակցության տրամադրման ամսաթիվ

Տեսակցության տևողությունը

Տեսակցության եկած անձանց անունները, ազգանունները,

հայրանունները

1

2

3

4

5

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

 

Ձև N 7

Մ Ա Տ Յ Ա Ն  N ___________

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ______________________

Ավարտված է ___________________

Էջերի քանակ ___________________

Պահպանման ժամկետը _____________

Հիմք __________________________

 

NN

ը/կ

Դատապարտյալի

անուն, ազգանուն,

հայրանուն

Հեռախոսազանգի տրամադրման ամսաթիվ,

տևողություն

Դատապարտյալի ստորագրություն

Զինծառայողի անուն, ազգանուն

ստորագրություն

1

2

3

4

5

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

 

Ձև N 8

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N ___________

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԶԱՆԳԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ______________________

Ավարտված է ___________________

Էջերի քանակ ___________________

Պահպանման ժամկետը _____________

Հիմք __________________________

 

NN

ը/կ

Դատապարտյալի

անուն, ազգանուն, հայրանուն

Տեսազանգի

տրամադրման ամսաթիվ, տևողություն

Դատապարտյալի ստորագրություն

Զինծառայողի

անուն, ազգանուն ստորագրություն

1

2

3

4

5

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

 

Ձև N 9

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ___

(օրինակելի ձև)

 

Տրվում է ____________________________________________________________________________________,

(դատապարտյալի ազգանուն, անուն, հայրանուն)

ծնված` ___  __________ թ., դատապարտված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ____________ հոդվածով (հոդվածներով), պատժի սկիզբը ____________ , պատժի ավարտը ___________ ,այն մասին, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը նրան թույլ է տրվում _________________ մեկնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակից` _______________________, __________,

(ժամանման վայրի անվանումը)    (տառերով)                            

որից` _________ _____ ճանապարհի համար:

(տառերով)

_____ ____________ 20  թ. նա պարտավոր է վերադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակ:

 

Հասցեն ______________________________

Հեռախոսահամարը ____________________

Ֆաքսի համարը _______________________

 

 

 

 

Լուսանկարի տեղը

 

 

 

 

 

 

 

 

(կարգապահական գումարտակի

զինանշանով կնիքի տեղը)

 

___ ______________ 20   թ.

 

 

Կարգապահական գումարտակի

հրամանատար

 

 

 

 

 

 

 

_________________

(անուն, ազգանուն)

 

________________

(ստորագրություն)

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն Ի  Կ Ա Զ Մ Ը  N

(օրինակելի ձև)

 

_________________ ________________ Կարգապահական գումարտակի հրամանատարի

_________________   ___  ___________ 20   թ. հրամանի հիման վրա

դատապարտյալ ______________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________,

(ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, Հայաստանի Հանրապետության քրեական

օրենսգրքի հոդվածը, պատիժը կրելու սկիզբը և ավարտը)

այն մասին, որ իրեն թույլատրված է ________________________ մեկնում __________________

կարգապահական գումարտակից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը, __________________________, ____________, որից՝ ______________ ճանապարհի համար:

(ժամանման վայրի անվանումը) (տառերով) (տառերով)

 

Վկայականը տրված է ____ ____________20   թ.

___________________________

(դատապարտյալի ստորագրություն)

 

Մեկնել է ___ ____________20   թ.

Ժամանել է ___ ____________20   թ.

 

Հաշվառող

 

_______________________

(անունը, ազգանունը)

__________________

(ստորագրությունը)

 

Ձև N 10

 

Ս Տ Ո Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(օրինակելի ձև)

 

Ես` ________________________________________________________________________________________-

____________________

(դատապարտյալի անուն, ազգանուն, հայրանուն)

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի __________ հոդվածի ___ ___________ ___ դատապարտված __________ ժամկետով կարգապահական գումարտակում պահելու, պարտավորվում եմ ինձ թույլատրված ____________ մեկնումից վերադառնալ ժամանակին:

Ինձ նախազգուշացված է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սահմանված ժամկետում կարգապահական գումարտակ վերադառնալուց խուսափող դատապարտյալը ենթակա է քրեական պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Մեկնում ___ ___________ 20   թ.

Ժամանում ___ ___________ 20   թ.

 

Ստորագրություն __________________________________________

(դատապարտյալի ստորագրություն)

 

Ստորագրությունը վերցրեց ______________________________________

(գումարտակի անվանումը)

____________________________________________________________________________________

(ստորագրություն վերցնող զինծառայողի պաշտոն, կոչում, ազգանուն)

 

______________________

(զինծառայողի ստորագրություն)

___ ___________ 20   թ.

 

Ձև N 11

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N __________

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՄԵԿՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ______________________

Ավարտված է ___________________

Էջերի քանակ ___________________

Պահպանման ժամկետը _____________

Հիմք __________________________

 

NN

ը/կ

Դատապարտյալի անուն, ազգանուն, հայրանուն

Դատապարտյա- լից դիմումի ստացման

ամսաթիվը

Մեկնման տեսակը և նպատակը

Որոշման համարը, ամսաթիվը

Մեկնման ժամկետը

Պատժի կրման պայման-

ները

Փաստացի վերադարձի ամսաթիվը

Նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 

Ձև N 12

 

Ա Ն Ց Ա Գ Ի Ր  N___

 

ԱՌԱՆՑ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԿԱՄ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ

 

դատապարտյալի

նկարի տեղը

(3X4սմ չափսի)

 

Ազգանուն __________________________________________________________________________

Անուն ______________________________________________________________________________

Հայրանուն __________________________________________________________________________

Տեղաշարժման ուղին __________________________________________________________________

Տեղաշարժման ժամանակը ______ ժամից ______ ժամը:

Տրված է մինչև ____ ____________ 20   թ.

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի հրամանատար (պետ)

______________________

(անուն, ազգանուն)

___________________
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

Ուժի մեջ է մինչև ____ ____________ 20   թ.

 

 

___________________
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

Երկարացված է մինչև ____ ____________ 20   թ.

 

 

___________________
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

Ձև N 13

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ինձ` ______________________________________________________________-իս, բացատրվել են առանց

(անուն, ազգանուն)

պահակախմբի կամ ուղեկցորդման կարգապահական գումարտակի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնները և, որ դրանք խախտելու դեպքում ենթակա եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

 

 

___________________
(ստորագրություն)

 

____ ____________ 20   թ.

 

Ձև N 14

 

Մ Ա Տ Յ Ա Ն  N ___________

 

ՀԱՑԱԴՈՒԼԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

Սկսված է ______________________

Ավարտված է ___________________

Էջերի քանակ ___________________

Պահպանման ժամկետը _____________

Հիմք __________________________

 

NN

ը/կ

Դատապարտյալի անուն, ազգանուն, հայրանուն

Հացադուլ հայտարարելու պատճառը

Հացադուլի իրականացման սկիզբը՝ ներառյալ

ժամը

Հացադուլի իրականացման ավարտը՝ ներառյալ

ժամը

Զինծառայողի անուն, ազգանուն ստորագրություն

1

2

3

4

5

6

           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

Ձև N 15

 

Ձև «15»

 

Անձնական գործ _______

Մեկնման

Տեղեկանքի կտրոն N

Անուն, ազգանուն,

հայրանուն

_______________________

_______________________

_______________________

Բնակության վայր

_______________________

_______________________

_______________________

_______________________

Տեղեկանքը լրացնող

աշխատողի պաշտոնը,

ազգանունը և

ստորագրությունը

_______________________

_______________________

_______________________

 

 

 

____ ____________ 20   թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև «15»

 

Անձնական գործ _______

տեղեկանքի պատճեն N

_______________________

____

Տրված է

 

_______________________

(անուն, ազգանուն, հայրանուն)

_______________________

_______________________

Ծննդյան թիվը ___________

          (օր, ամիս, տարի)

Ծնված

________________________

(քաղաք, մարզ, գյուղ)

Ազգությամբ _____________

Ընտանեկան դրությունը

___________________________

(ամուրի, ամուսնացած)

Զինապարտությունը _________

Դատապարտված __________

_______________________

_______________________

_______________________

Նախկին

դատվածությունները

_______________________

_______________________

Այն մասին, որ նա

կարգապահական

գումարտակում պատիժ է կրել

____ _________ 20  թ.-ից

մինչև ____ _________ 20  թ.

 

որտեղից ազատվել է

_______________________

(քաղաք, մարզ, գյուղ)

_______________________

_______________________

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

պաշտպանության

նախարարություն

Ձև «15»

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N

 

 

 

___________________________

___________________________

Տրված է

___________________________

(անուն, ազգանուն, հայրանուն)

Ծննդյան թիվը

___________________________

    (օր, ամիս, տարի)

 

Ծնված

________________________

(քաղաք, մարզ, գյուղ)

Ազգությամբ _____________

Ընտանեկան դրությունը

___________________________

(ամուրի, ամուսնացած)

Զինապարտությունը _________

Դատապարտված __________

___________________________

___________________________

___________________________

Նախկին

դատվածությունները

___________________________

___________________________

___________________________

Այն մասին, որ նա

կարգապահական

գումարտակում պատիժ է կրել

____ _________ 20  թ.-ից

մինչև ____ _________ 20  թ.

 

որտեղից ազատվել է

___________________________

___________________________

Հետևում է բնակության վայր

_________________________

(քաղաք, մարզ, գյուղ)

Ազատվողի ստորագրությունը

 

 


 

Նկար

 


 

ԴՀԲ-ի պետ

_____________

(ստորագրություն)

 

Տեղեկանքը

ստացա

__________

__________

 

 

 

 

 

 

 

Նկար

 

 

Կնիք

Գումարտակի

հրամանատար

___________________

 

 

 

Բաժնի պետ

_____________

(ստորագրություն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2023 թվական: