ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1133-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 213-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի «Փրկարարական ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը սահմանելու մասին» N 213-Ն որոշման՝
1) 1-ին կետով սահմանված հավելվածի 4-րդ, 10-րդ, 13-րդ, 18-րդ և 21-րդ կետերում «արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով, իսկ 5-րդ կետի «ա» ենթակետում, 9-րդ, 13-րդ և 15-րդ կետերում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «ներքին գործերի» բառերով.
2) 1-ին կետով սահմանված հավելվածի 10-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Վերապատրաստման դասընթացներում փրկարարական ծառայողների ուսուցման գործընթացը ղեկավարում է կադրային ստորաբաժանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված հայտերի:».
3) 1-ին կետով սահմանված հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանումները, ուսումնական հաստատությունները կազմում են ուսուցման ենթակա փրկարարական ծառայողների ցուցակները՝ դրա մասին տեղեկացնելով նրանց ղեկավարներին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: