Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 49
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.04.2022-02.07.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
13.07.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
13.07.2018
Дата вступления в силу
12.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

13 հուլիսի 2018 թվականի

թիվ 49

քաղ. Մոսկվա

  

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՈՉ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 2-ին կետին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնները (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնները)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 33-րդ հավելվածի II բաժնի 1-րդ կետին համապատասխան՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից «Ապրանքների ծագման երկիրը որոշելու միասնական կանոնների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի գործողությունը դադարեցվում է։

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի

հուլիսի 13-ի թիվ 49 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոններ)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները կիրառվում են, Եվրասիական տնտեսական միության մասինե 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված նպատակներով՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք Միության անդամ չհանդիսացող երկրներից այն ապրանքների նկատմամբ, որոնք ներմուծվում են, եթե այլ բան սահմանված չէ սույն կետի երկրորդ պարբերությամբ։

Սույն կանոնները չեն կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնց ծագումը հաստատված է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված և երրորդ երկրի հետ առևտրում առանձնաշնորհումների տրամադրում նախատեսող՝ Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ երրորդ երկրի հետ միջազգային պայմանագրին համապատասխան կամ այն միջազգային պայմանագրին համապատասխան, որի մասնակիցներն են բոլոր անդամ պետությունները, բացառությամբ այն ապրանքների, որոնք նույնանման են այն ապրանքներին, որոնց մասով կիրառվում են ապրանքի ծագմամբ պայմանավորված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցները՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան։

Ներմուծվող ապրանքների ծագման նկատմամբ մաքսային հսկողությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան։

(1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 10.07.20 թիվ 57, փոփ., խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47)

2. Սույն կանոնների նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ներդաշնակեցված համակարգ՝ ,Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մասինե 1983 թվականի հունիսի 14-ի միջազգային կոնվենցիայով սահմանված՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի գործող խմբագրությունը

նյութ՝ ցանկացած նյութ, բաղադրամաս, հումք, ապրանքի մաս կամ ապրանք, որոնք օգտագործվում կամ կիրառվում են ապրանքի արտադրության ժամանակ կամ ֆիզիկապես ներառված են ապրանքի մեջ

ծագում չունեցող նյութեր՝ այն նյութերը, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, չեն ճանաչվում որպես երկրի ծագում ունեցող նյութեր, և (կամ) անհայտ ծագում ունեցող նյութերը

ծագում չունեցող ապրանքներ՝ այն ապրանքները, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, չեն ճանաչվում որպես երկրի ծագում ունեցող ապրանքներ, և (կամ) անհայտ ծագում ունեցող ապրանքները

ստացում կամ արտադրություն՝ աճեցնելը, արդյունահանելը, բուծելը, բռնելը, որսալը, դուրս հանելը, ինչպես նաև ցանկացած տեսակի արտադրական կամ տեխնոլոգիական գործողություն կատարելը, ներառյալ՝ վերամշակելը, մշակելը կամ հավաքելը

ծագում ունեցող նյութեր՝ այն նյութերը, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, ճանաչվում են որպես երկրի ծագում ունեցող նյութեր

ծագում ունեցող ապրանքներ՝ այն ապրանքները, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, ճանաչվում են որպես երկրի ծագում ունեցող ապրանքներ

ապրանքների ծագում՝ ապրանքի պատկանելիությունն այն երկրին, որտեղ ապրանքն ամբողջությամբ ստացվել կամ արտադրվել է կամ ենթարկվել է բավարար վերամշակման՝ սույն կանոններով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշներին համապատասխան։ Սույն կանոնների նպատակներով երկիր ասելով՝ կարող է ենթադրվել երկրների խումբ կամ երկրների մաքսային միություն կամ երկրի որևէ տարածաշրջան կամ մաս, եթե անհրաժեշտ է դրանք տարանջատել ապրանքների ծագումը որոշելու նպատակով

ապրանքի արժեքը ,ֆրանկո-գործարանե պայմաններով՝ այն արտադրողին վճարման ենթակա ապրանքի գին, որի ձեռնարկությունում կատարվել է ապրանքի վերջին մշակումը կամ վերամշակումը, որը, ,Ինկոթերմս 2010ե առևտրային եզրույթների մեկնաբանման միջազգային կանոնների համաձայն, որոշվում է ,ֆրանկո-գործարանե պայմաններով, ընդ որում, ,ֆրանկո-գործարանե պայմաններով ապրանքի արժեքի մեջ չեն ներառվում ներքին հարկերի այն գումարները, որոնք փոխհատուցվում են կամ կարող են փոխհատուցվել տվյալ ապրանքի արտահանման դեպքում

ապրանք՝ ստացված կամ արտադրված ապրանք, նույնիսկ եթե այն նախատեսված է հետագայում մեկ այլ արտադրական գործողության ժամանակ որպես նյութ օգտագործվելու համար.

«լիազորված մարմին»՝ այն մարմինը (կազմակերպությունը), որը, երրորդ երկրի օրենսդրությանը համապատասխան, լիազորված է տրամադրելու ապրանքի ծագման հավաստագիրը:

Սույն փաստաթղթում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված իմաստներով:

(2-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47)

 

II. Ապրանքների ծագումը որոշելու չափանիշները

 

3. Ապրանքները ճանաչվում են որպես երկրի ծագում ունեցող, եթե այդ ապրանքները՝

1) ամբողջությամբ ստացվել կամ արտադրվել են երկրում՝ սույն կանոնների 4-րդ կետին համապատասխան․

2) երկրում ենթարկվել են բավարար վերամշակման՝ սույն կանոնների 5-8-րդ կետերով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշներին համապատասխան։

4. Երկրում ամբողջությամբ ստացված կամ արտադրված են համարվում հետևյալ ապրանքները՝

1) օգտակար հանածոները, հանքային արտադրանքը և այլ բնական ռեսուրսներ, որոնք արդյունահանվել են երկրի ընդերքից, դրա տարածքում, դրա տարածքային ծովում (երկրի մեկ այլ ջրամբարում) կամ դրա հատակից կամ այդ երկրի տարածքում մթնոլորտային օդից

2) երկրում աճեցված և (կամ) հավաքված բուսական ծագման արտադրանքը.

3) երկրում ծնված և բուծված կենդանի կենդանիները.

4) կենդանի կենդանիներից երկրում ստացված արտադրանքը.

5) երկրում որսորդական և ձկնորսական արդյունագործության արդյունքում ստացված արտադրանքը․

6) ծովային ձկնորսական արդյունագործական արտադրանքը և երկրում գրանցված ու դրա դրոշի ներքո նավարկող նավի միջոցով երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս արդյունահանված (որսված) ծովային արդյունագործական այլ արտադրանք

7) այն արտադրանքը, որն ստացվել կամ արտադրվել է բացառապես սույն կետի 6-րդ ենթակետում նշված արտադրանքից՝ երկրում գրանցված կամ դրա դրոշի ներքո նավարկող վերամշակող նավի վրա

8) երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս՝ ծովի հատակից կամ ծովային ընդերքից ստացված արտադրանքը՝ պայմանով, որ երկիրն ունի այդ ծովի հատակի կամ այդ ծովային ընդերքի ռեսուրսների մշակման բացառիկ իրավունքներ.

9) վերամշակման կամ երկրում իրացման մասով արտադրական կամ այլ գործողությունների արդյունքում ստացված  պիտանի թափոններն ու ջարդոնը (երկրորդային հումքը)

10) երկրում հավաքված այն օգտագործված արտադրատեսակները, որոնք այլևս չեն կարող կատարել իրենց նախնական գործառույթը ու պիտանի են միայն որպես հումք՝ օգտահանման և (կամ) վերամշակման համար

11) երկրում գրանցված (այդ թվում՝ դրա կողմից վարձակալված)՝ բաց տիեզերքում տիեզերական ապարատների վրա ստացված արտադրանքը

12) բացառապես սույն կետի 1-10–րդ ենթակետերում նշված արտադրանքից երկրում արտադրված ապրանքները։

(4-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47)

5. Այն դեպքում, երբ երկրի տարածքում ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվում են ծագում չունեցող նյութեր, այդպիսի ապրանքը համարվում է այդ երկրի ծագում ունեցող՝ հետևյալ չափանիշներից մեկի ապահովման դեպքում՝

1) վերամշակման կամ արտադրության մասով գործողությունների իրականացման արդյունքում ապրանքի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան դասակարգչային ծածկագիրն այդ ապրանքի արտադրության մեջ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան դասակարգչային ծածկագրից տարբերվում է առաջին չորս նիշերի մակարդակով․

2) այդ երկրում վերամշակման կամ արտադրության մասով գործողությունների կատարման ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքը չի գերազանցում այդ ապրանքի ,ֆրանկո-գործարանե պայմաններով արժեքի 50 տոկոսը։

6. Չնայած սույն կանոնների 5-րդ կետով սահմանված դրույթներին՝ հետևյալ գործողությունների ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միաժամանակ կատարումը չի բավարարում ապրանքների ծագումը որոշելու չափանիշները՝

1) ապրանքի պահպանման և (կամ) տրանսպորտային փոխադրման ժամանակ դրա պահպանվածության ապահովմանն ուղղված գործողություններ

2) վաճառքի և (կամ) տրանսպորտային փոխադրման համար ապրանքը նախապատրաստելու գործողություններ (խմբաքանակների մասնատում, առաքումների կազմավորում, տեսակավորում, վերափաթեթավորում)

3) ապրանքի և (կամ) դրա փաթեթվածքի վրա առևտրային նշանների, լոգոտիպերի, պիտակների և այլ նմանատիպ տարբերակիչ նշանների զետեղում և (կամ) դրոշմավորում.

4) լվացում, մաքրում, փոշեհեռացում, օքսիդապատում, յուղով և (կամ) այլ նյութերով պատում

5) ներկման և (կամ) փայլեցման գործողություններ

6) սառեցում և (կամ) հալեցում

7) հացահատիկների և բրնձի թեփահանում, մասնակի կամ ամբողջական սպիտակեցում, հղկում ու ողորկում

8) շաքարը ներկելու, նոսրացնելու, խառնելու և (կամ) շաքարի կտորներ պատրաստելու գործողություններ

9) մանածագործական նյութերի ու արտադրատեսակների արդուկում և (կամ) մամլում

10) մրգերի, բանջարեղենի ու ընկուզեղենի կեղևահանում, սերմերի հեռացում և (կամ) մասնատում

11) սրում

12) ապրանքի պարզ աղում և կտրատում

13) մաղով կամ քարմաղով մաղում, տեսակավորում, դասակարգում, ընտրում, հավաքում (այդ թվում՝ ապրանքների հավաքածուների ստեղծում)

14) բանկաների, սրվակների, պարկերի, արկղերի, տուփերի մեջ լցնելը, չափածրարելը և փաթեթավորման այլ գործողություններ,

15) պարզ հավաքման գործողություններ և ապրանքի կազմատման հետ կապված գործողություններ

16) նյութերի (բաղադրամասերի) խառնում, ինչի արդյունքում ստացված ապրանքն էապես չի տարբերվում ելակետային նյութերից (բաղադրամասերից).

17) ապրանքի բաժանում բաղադրամասերի, ինչի արդյունքում ստացված բաղադրամասերն էապես չեն տարբերվում ելակետային ապրանքից

18) կենդանիների սպանդ

19) մսի, ձկան մասնատում (տեսակավորում)

20) ապրանքի օգտագործում (շահագործում)՝ ըստ նշանակության։

7. Սույն կանոնների 6-րդ կետի 12-րդ և 15-ր ենթակետերի կիրառման նպատակներով պարզ գործողություն ասելով՝ հասկացվում է գործողություն, որի իրականացման համար հարկավոր չէ կիրառել հատուկ կարողություններ (հմտություններ), այնպիսի մեքենաներ, սարքեր կամ սարքավորումներ, որոնք հատուկ նախատեսված են տվյալ գործողության համար:

8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհուրդը կարող է սահմանել սույն կանոնների 5-րդ կետում նշված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշներից տարբեր՝ ապրանքների ծագումը որոշելու հատուկ չափանիշներ։

Ապրանքների ծագումը որոշելու հատուկ չափանիշները կարող են արտացոլվել հետևյալ դեպքերում՝

վերամշակման կամ արտադրության մասով այնպիսի գործողությունների իրականացում, որոնց կատարման արդյունքում ապրանքի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան դասակարգչային ծածկագիրը որոշակի մակարդակում տարբերվում է այդ ապրանքի արտադրության մեջ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան դասակարգչային ծածկագրից

անհրաժեշտ պայմանների, արտադրական ու տեխնոլոգիական գործողությունների կատարում, որոնց իրականացման դեպքում ապրանքը համարվում է այն երկրի ծագում ունեցող, որի տարածքում այդ պայմաններն իրականացել են, և (կամ) այդ գործողությունները կատարվել են

ապրանքների արժեքի փոփոխում, երբ ավելացված արժեքը հասնում է ապրանքի արժեքի մեջ ներառված հաստատագրված մասնաբաժնին, կամ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքը չի գերազանցում ապրանքի արժեքի մեջ ներառված հաստատագրված մասնաբաժինը։

Ապրանքների ծագումը որոշելու նշված հատուկ չափանիշները կարող են սահմանվել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միաժամանակ։

Այն ապրանքները, որոնց մասով սահմանված են ապրանքների ծագումը որոշելու նշված հատուկ չափանիշները, համարվում են համապատասխան երկրի ծագում ունեցող ապրանքներ, եթե դրանք բավարարում են այդ չափանիշները։

9. Ավելացված արժեքի տոկոսային մասնաբաժինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22062

 

որտեղ՝

Хաա՝ ավելացված արժեքի տոկոսային մասնաբաժինը.

В՝ ապրանքի արժեքը ,ֆրանկո-գործարանե պայմաններով․

А՝ ծագում չունեցող նյութերի արժեքը։

10. Վերամշակման գործողությունների կատարման ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22063

որտեղ՝

Хծչ՝ վերամշակման գործողությունների կատարման ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժինը

А՝ ծագում չունեցող նյութերի արժեքը

В՝ ապրանքի արժեքը ,ֆրանկո-գործարանե պայմաններով։

11. Սույն կանոնների 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված՝ ծագում չունեցող նյութերի արժեքը որոշվում է որպես այն երկիր ներմուծման ժամանակ դրանց մաքսային արժեք, որտեղ իրականացվել է արտահանվող ապրանքի արտադրությունը, իսկ այն դեպքում, երբ դրանց մաքսային արժեքը հայտնի չէ, կամ այն հնարավոր չէ պարզել՝ դրանց առաջին վաճառքի՝ փաստաթղթերով հաստատված գնով այն երկրի տարածքում, որտեղ իրականացվել է ապրանքի արտադրությունը։

12. Ապրանքի արժեքը որոշվում է ,ֆրանկո-գործարանե պայմաններով։

Այն դեպքում, երբ ապրանքի արժեքը չի կարող որոշվել ,ֆրանկո-գործարանե պայմաններով, ապա այդպիսի ապրանքի արժեքը որոշվում է որպես ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված բոլոր նյութերի, ինչպես նաև դրա արտադրության հետ կապված բոլոր ծախսերի արժեքի գումար, ընդ որում, ապրանքի արժեքի մեջ չեն ներառվում ներքին հարկերի այն գումարները, որոնք փոխհատուցվում են կամ կարող են փոխահատուցվել տվյալ ապրանքի արտահանման դեպքում։

13. Այն ապրանքը, որի արտադրության ժամանակ չի ապահովվում վերամշակման կամ արտադրության մասով այնպիսի գործողությունների իրականացման մեջ արտացոլվող չափանիշը, որոնց կատարման արդյունքում ապրանքի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան դասակարգչային ծածկագիրը որոշակի մակարդակում տարբերվում է այդ ապրանքի արտադրության մեջ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան դասակարգչային ծածկագրից, այնուամենայնիվ, պետք է դիտարկվի որպես ծագում ունեցող ապրանք այն դեպքում, երբ օգտագործված՝ ծագում չունեցող այն նյութերի արժեքը, որոնց մասով չի ապահովվում ապրանքների ծագումը որոշելու չափանիշը, չի գերազանցում ապրանքի՝ ,ֆրանկո-գործարանե պայմաններով արժեքի 10 տոկոսը, և այդ նյութերն անհրաժեշտ բաղադրամաս են ապրանքի արտադրության ժամանակ։

14. Այն դեպքում, երբ սույն կանոնների 5-8-րդ կետերում նշված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշների կիրառումը թույլ չի տալիս որոշել ապրանքի ծագումը, ապա ապրանքի ծագումը որոշվում է հետևյալ մնացորդային կանոններից մեկին համապատասխան՝

եթե ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվել են ապրանքի արտադրության երկրից տարբեր միայն մեկ երկրի ծագում ունեցող նյութեր, ապա ստացված ապրանքը ճանաչվում է որպես այն երկրի ծագում ունեցող ապրանք, որի ծագումն ունեն բոլոր օգտագործվող նյութերը

եթե ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվել են մեկից ավելի երկրների ծագում ունեցող նյութեր, ապա ստացված ապրանքը ճանաչվում է որպես այն երկրի ծագում ունեցող ապրանք, որի ծագումն ունեն ապրանքի՝ ,ֆրանկո-գործարանե պայմաններով արժեքի մեջ ներառված արժեքների մեծ մասն ունեցող օգտագործվող նյութերը։ Այդ դեպքում նյութերի արժեքը որոշվում է որպես այն երկիր ներմուծման ժամանակ դրանց մաքսային արժեք, որտեղ իրականացվել է ապրանքի արտադրությունը, իսկ այն դեպքում, երբ դրանց մաքսային արժեքը հայտնի չէ կամ այն հնարավոր չէ պարզել, ապա դրանց առաջին վաճառքի՝ փաստաթղթերով հաստատված գնով այն երկրի տարածքում, որտեղ իրականացվել է ապրանքի արտադրությունը։ Եթե ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվում են այն երկրի ծագում ունեցող նյութերը, որտեղ իրականացվել է ապրանքի արտադրությունը, ապա այդ նյութերի գինը որոշվում է ,ֆրանկո-գործարանե պայմաններով։

Սույն կետը կիրառվում է միայն այն ապրանքների ծագումը որոշելու նպատակներով, որոնք նույնանման են այն ապրանքներին, որոնց մասով կիրառվում են ներքին շուկայի պաշտպանության միջոցները՝ ,Եվրասիական տնտեսական միության մասինե 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին համապատասխան։

Ընդ որում, սույն կանոններում նույնանման ապրանքներ ասելով՝ հասկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի՝ այն ապրանքների միևնույն ծածկագրով դասակարգվող և միևնույն նկարագրությունն ունեցող ապրանքները, որոնց մասով կիրառվում են ներքին շուկայի պաշտպանության միջոցները։

15. Եթե այն ապրանքները, որոնք բավարարում են սույն կանոնների 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշը, երկրում օգտագործվում են որպես նյութ մեկ այլ ապրանքի արտադրության ժամանակ, ապա արտադրված ապրանքի ծագումը որոշելիս այդ ապրանքների արտադրության համար օգտագործվող նյութերի ծագումը հաշվի չի առնվում։

 

III. Ապրանքների ծագումը որոշելու առանձնահատկությունները

 

16. Ապրանքների ծագումը որոշելիս հաշվի չի առնվում հետևյալ նյութերի ծագումը, որոնք կարող են օգտագործվել արտադրության ժամանակ և չեն ներառվում ապրանքի կազմում՝

1) վառելիք և էլեկտրական էներգիա.

2) գործիքներ, դրոշմահատոցներ և մամլաձևեր.

3) պահեստամասեր և նյութեր, որոնք օգտագործվում են սարքավորումների և շենքերի տեխնիկական սպասարկման ժամանակ.

4) քսանյութեր, հավելանյութեր և այլ նյութեր, որոնք օգտագործվում են արտադրության կամ սարքավորումների ու շենքերի շահագործման ժամանակ.

5) ձեռնոցներ, ակնոցներ, կոշկեղեն, հագուստ, անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումներ.

6) սարքավորումներ, սարքվածքներ, որոնք օգտագործվում են ապրանքների թեստավորման կամ ստուգման համար.

7) կատալիզատորներ և լուծիչներ.

8) ցանկացած այլ նյութ, որը ներառված չէ ապրանքի մեջ, բայց որի օգտագործումն ապրանքի արտադրության ժամանակ կարող է ներկայացվել որպես արտադրական գործընթացի մաս:

17. Մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ օգտագործման համար նախատեսված հարմարանքների, պարագաների, պահեստամասերի, գործիքների և տեղեկատվական նյութերի ծագման երկիր է համարվում մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների ծագման նույն երկիրը, եթե այդ հարմարանքները, պարագաները, պահեստամասերը, գործիքները և տեղեկատվական նյութերը ներմուծվում և օգտագործվում են նշված մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ այն կոմպլեկտայնությամբ ու այն քանակով, որոնք տեխնիկական փաստաթղթերի համաձայն սովորաբար մատակարարվում են տվյալ սարքվածքների հետ:

18. Այն փաթեթվածքը և տարան, որոնք մատակարարվում են դրանց մեջ գտնվող ապրանքների հետ, համարվում են ապրանքի նույն ծագումն ունեցող՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փաթեթվածքն ու տարան, Ներդաշնակեցված համակարգի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան, պետք է դասակարգվեն ապրանքից առանձին։ Այդ դեպքում փաթեթվածքի ու տարայի ծագումը որոշվում է ապրանքի ծագումից առանձին։

19. Ծագումը որոշելիս չհավաքված կամ կազմատված՝ առանձին բաղադրամասերի ձևով տեղափոխվող ապրանքը կարող է դիտվել որպես միասնական ապրանք, եթե դրա բաղադրամասերը Միության մաքսային տարածք են ներմուծվում մեկ ստացողի հասցեով և դասակարգվում են որպես հավաքված ապրանք՝ Ներդաշնակեցված համակարգի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան։

 

IV. Ապրանքների ծագումը հաստատելը

 

20. Ապրանքի ծագումը հաստատվում է ապրանքի ծագման վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից մեկով՝

1) ապրանքի ծագման հայտարարագիր.

2) ապրանքի ծագման հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր)։

(20-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47)

20.1. Ապրանքի ծագումը հաստատելու նպատակով կարող է օգտագործվել ապրանքի ծագման մասին փաստաթղթի թղթային կրիչով բնօրինակը, ապրանքի ծագման մասին փաստաթղթի պատճենը (թղթային կրիչով կամ գրաֆիկական էլեկտրոնային պատճենի տեսքով) կամ հավաստագիրը, որը էլեկտրոնային տեսքով տրվել է լիազորված մարմնի կողմից՝ առանց հավաստագրի բնօրինակի թղթային կրիչով ձևակերպման (թղթային կրիչով կամ գրաֆիկական էլեկտրոնային պատճենի տեսքով)։

(20.1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47)

21. Ապրանքի ծագման հավաստագիրը ձևակերպվում է հավելվածի համաձայն սահմանված պահանջներին համապատասխան։

22. Ներմուծվող ապրանքների ծագումը հաստատելու դեպքերն ու կարգը, ինչպես նաև ապրանքի ծագման նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելու կարգը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով՝ հաշվի առնելով սույն կանոնների 23-34-րդ կետերի դրույթները։

23. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը հաստատվում է ապրանքի ծագման հայտարարագրով կամ հայտարարատուի ցանկությամբ, ապրանքի ծագման հավաստագրով՝ բացառությամբ սույն կանոնների 24-րդ և 25-րդ կետերով սահմանված դեպքերի, ինչպես նաև սույն կանոնների 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված՝ միջազգային պայմանագրերի շրջանակներում Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու դեպքի։

(23-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 10.07.20 թիվ 57)

24. Ապրանքի ծագման հայտարարագրում ներկայացված տեղեկությունները ոչ հավաստի լինելու մասին վկայող փաստերի հայտնաբերման դեպքում անդամ պետության մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու ապրանքի ծագման հավաստագիրը։ Այդպիսի պահանջը պետք է լինի հիմնավորված և պարունակի տեղեկատվություն այն մասին, թե ապրանքի ծագման հայտարարագրում նշված տեղեկություններից որոնք կարող են լինել ոչ հավաստի։ Այնպիսի հատկանիշների հայտնաբերման դեպքում, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների ծագումը հաստատելու նպատակով ներկայացված հավաստագրի պատճենի (թղթային կրիչով կամ գրաֆիկական էլեկտրոնային պատճենի տեսքով) մեջ պարունակվող տեղեկությունները չեն համապատասխանում հավաստագրի բնօրինակի մեջ պարունակվող տեղեկություններին, անդամ պետության լիազորված մարմինն իրավունք ունի պահանջելու հավաստագրի բնօրինակը թղթային կրիչով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հավաստագիրը տրվում է լիազորված մարմնի կողմից բացառապես էլեկտրոնային տեսքով՝ առանց հավաստագրի բնօրինակի թղթային կրիչով ձևակերպման:

(24-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 10.07.20 թիվ 57, լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47)

25. Ապրանքի ծագմամբ պայմանավորված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցները կիրառելու դեպքում այնպիսի նույնանման ապրանքների ծագումը, որոնք Միության մաքսային տարածք ներմուծվում են մեկ առաքողի կողմից մեկ ստացողի հասցեով մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով, որոնց ընդհանուր մաքսային արժեքը («ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների դեպքում որոշվել է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ կետը) գերազանցում է 1 500 եվրոն, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ 200 եվրոյին համարժեք գումարը հաստատվում է հավաստագրով (բացառությամբ ներքին շուկայի կիրառվող պաշտպանության միջոցների պահպանումը հաստատելու դեպքի):

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված, ապրանքի ծագմամբ պայմանավորված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու դեպքում, սույն կանոնների 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված՝ միջազգային պայմանագրերի շրջանակներում Միության մաքսային տարածք ներմուծվող նույնանման ապրանքների՝ հավաստագրով հաստատված, որը կիրառվում է, ծագումը լրացուցիչ հաստատվում է ապրանքի ծագման հավաստագրով՝ սույն կանոններին համապատասխան, կամ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ ապրանքի ծագման հավաստագրով՝ սույն կանոններին համապատասխան (առանց համանման ապրանքների ծագումը սույն կանոններով նախատեսված հավաստագրով հաստատելու)։

(25-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 10.07.20 թիվ 57, փոփ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

26. Անդամ պետության մաքսային մարմին հավաստագիր չի ներկայացվում անդամ պետության մաքսային մարմնի և լիազորված մարմնի միջև ծագման վերիֆիկացման այնպիսի էլեկտրոնային համակարգի կիրառման մասին պայմանավորվածությունների առկայության դեպքում, որը թույլ է տալիս իրականացնել ստուգում՝ հավաստագրի տրման և դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիության մասով։ Ընդ որում, այդպիսի հավաստագրի վերաբերյալ տեղեկությունները պետք է նշվեն մաքսային հայտարարագրի մեջ։

Այն դեպքում, երբ հայտնաբերվել են փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ մաքսային հայտարարագրի մեջ ներկայացված՝ ապրանքի ծագման վերաբերյալ տեղեկությունները հավաստի չեն, կամ եթե ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում բացակայում են ապրանքի ծագման մասին տվյալները, ապա անդամ պետության մաքսային մարմնի պատճառաբանված պահանջով հայտարարատուի կողմից պետք է ներկայացվի հավաստագիր։

(26-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

27. Ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են անդամ պետության մաքսային մարմնի և լիազորված մարմնի միջև առանձին արձանագրությամբ (հուշագրով): Ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգը պետք է հիմնված լինի հետևյալ հիմնական դրույթների և սկզբունքների վրա՝

1) ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում պարունակվող տեղեկությունների ամբողջականություն, արդիականություն և հավաստիություն՝ լիազորված մարմնի կողմից տրված՝ ապրանքի ծագման հավաստագրերի վերաբերյալ.

2) ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում պարունակվող տեղեկությունների պաշտպանություն չարտոնված հասանելիությունից, ոչնչացումից, ձևափոխումից կամ այլ ոչ իրավաչափ գործողություններից.

3) ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի պատշաճ շուրջօրյա գործունեություն.

4) ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում ապրանքի ծագման տրված հավաստագրերի վերաբերյալ տեղեկությունների պահպանում՝ դրանց տրամադրման օրվանից առնվազն 3 տարվա ընթացքում:

28.(կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

29. Եթե անդամ պետության մաքսային մարմնի կողմից հայտնաբերվում են փաստեր այն մասին, որ ապրանքի ծագման հավաստագիրը չի տրվել կամ պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ, ինչպես նաև ընտրանքային ստուգում անցկացնելու նպատակով ապա անդամ պետության մաքսային մարմինն իրավունք ունի այդ հավաստագիրը տրամադրած լիազորված մարմին կամ ապրանքի ծագման հավաստագրերն ստուգելու համար լիազորված մարմին (կազմակերպություն) ուղարկելու հարցում՝ հավաստագրի իսկությունը և (կամ) դրա մեջ պարունակվող տեղեկությունների հավաստիությունը հաստատելու և (կամ) լրացուցիչ կամ հստակեցնող տեղեկություններ (այդ թվում՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշն ապահովելու վերաբերյալ) և (կամ) այն փաստաթղթերի պատճենները տրամադրելու մասին, որոնց հիման վրա տրվել է այդպիսի հավաստագիրը (այսուհետ՝ վերիֆիկացման հարցում)։

Վերիֆիկացման հարցմանը կցվում է ապրանքի ծագման ստուգվող հավաստագրի պատճենը:

Վերիֆիկացման հարցման մեջ նշվում են այն ուղարկելու պատճառները և այլ լրացուցիչ տեղեկատվություն, որը վկայում է այն մասին, թե ապրանքի ծագման հավաստագրի մեջ որ տեղեկությունները կարող են լինել ոչ հավաստի՝ բացառությամբ ընտրանքային ստուգում անցկացնելու նպատակով վերիֆիկացման հարցումն ուղարկելու դեպքերի:

(29-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

30. Վերիֆիկացման հարցման պատասխանը պետք է ներկայացվի անդամ պետության մաքսային մարմին այդ հարցումն ուղարկելու օրվանից 6 ամիսը չգերազանցող ժամկետում:

31. Ապրանքի ծագման հավաստագիրը որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ դիտարկելու նպատակով վերիֆիկացման հարցման ստացված պատասխանը պետք է միանշանակ վկայի այն մասին, որ ապրանքի ծագման հավաստագիրը իսկական է, և (կամ) դրանում նշված տեղեկությունները հավաստի են:

32. Ապրանքի ծագման հավաստագիր ստուգելու նպատակներով թույլատրվում է լիազորված մարմինների կողմից ստեղծվող և ,Ինտերնետե տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի համապատասխան պաշտոնական կայքում տեղադրվող՝ տվյալների էլեկտրոնային բազաների (այսուհետ՝ տվյալների էլեկտրոնային բազա) օգտագործումն անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից:

Տվյալների էլեկտրոնային բազաները պետք է թույլ տան հաստատել հավաստագիրը տրամադրելու փաստը և լրացուցիչ կերպով կարող են հավաստագրի մեջ նշված այլ տեղեկություններ պարունակել:

Տվյալների էլեկտրոնային բազան օգտագործելու միջոցով ապրանքի ծագման հավաստագիրն ստուգելու հնարավորությունը հաշվի է առնվում վերիֆիկացման հարցումն ուղարկելու անհրաժեշտության մասին անդամ պետության մաքսային մարմնի կողմից որոշում ընդունվելիս: Ընդ որում, տվյալների էլեկտրոնային բազան օգտագործելու միջոցով ապրանքի ծագման հավաստագիրն ստուգելու հնարավորությամբ չի սահմանափակվում անդամ պետության մաքսային մարմնի՝ վերիֆիկացման հարցումն ուղարկելու իրավունքը՝ սույն կանոնների 29-րդ կետին համապատասխան:

(32-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

33. Երրորդ երկրներից՝ իրենց կողմից կիրառվող տվյալների էլեկտրոնային բազաների, ինչպես նաև անդամ պետությունների մաքսային մարմինների համար տվյալների այդ էլեկտրոնային բազաների հասանելիության վերաբերյալ տեղեկատվությունը (նշված տեղեկատվության առկայության դեպքում) Հանձնաժողով ներկայացվելու դեպքում Հանձնաժողովն ապահովում է այդ տեղեկատվության, այդ թվում՝ ,Ինտերնետե տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում պաշտոնական կայքէջերի այն էլեկտրոնային հասցեների ուղարկումն անդամ պետությունների մաքսային մարմիններ, որտեղ տեղադրված են տվյալների այդպիսի էլեկտրոնային բազաները։

Անդամ պետություններից որևէ մեկի պետական իշխանության մարմնին ի գիտություն՝ նշված տեղեկատվությունը երրորդ կողմից հասցնելու դեպքում, այդ անդամ պետությունը ստացված տեղեկատվությունն ուղարկում է Հանձնաժողով՝ մյուս անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով:

Երրորդ կողմերի կողմից կիրառվող տվյալների էլեկտրոնային բազաների վերաբերյալ տեղեկությունները Հանձնաժողովի կողմից տեղադրվում են Միության պաշտոնական կայքում:

Տվյալների էլեկտրոնային բազաների վերաբերյալ տեղեկատվության ուղարկումը Հանձնաժողով և Միության պաշտոնական կայքում դրա տեղադրումը պարտադիր պայման չէ՝ անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից տվյալների էլեկտրոնային բազաների կիրառման համար:

(33-րդ կետը խմբ., լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

34. Ապրանքների ծագումը համարվում է չհաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաև հետևյալ դեպքերում՝

1) ապրանքների ծագման նկատմամբ անցկացված մաքսային հսկողության արդյունքներով հնարավոր չէ որոշել ապրանքի ծագման հավաստագրի իսկությունը և (կամ) դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը՝ վերիֆիկացման հարցմանն ի պատասխան ստացված պատասխանի հիման վրա.

2) հավաստագիրը չի ներկայացվել անդամ պետության մաքսային մարմնի պահանջով՝ սույն կանոնների 24-րդ կետով և 26-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում.

3) ապրանքների ծագման նկատմամբ անցկացված մաքսային հսկողության արդյունքներով հնարավոր չէ նույնականացնել ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթում նշված ապրանքը մաքսային հայտարարագրում նշված ապրանքի հետ:

(34-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47)

(կանոնները խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնների)

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ապրանքի ծագման հավաստագրին ներկայացվող

 

1. Ապրանքի ծագման հավաստագրի (այսուհետ՝ հավաստագիր) բնօրինակն օգտագործելու դեպքում այդ թղթային կրիչով այդ հավաստագիրը պատրաստվում է А4 (ISO) կամ Letter (ANSI А) ձևաչափի թղթի թերթերի վրա՝ մեխանիկական կամ քիմիական եղանակով՝ կեղծումից պաշտպանությունն ապահովող միջոցների կիրառմամբ։

(1-ին կետը խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

2. Հավաստագիրը լրացվում է անգլերենով, ֆրանսերենով կամ ռուսերենով՝ տպագիր եղանակով:

Այլ լեզուներով լրացված հավաստագիր ներկայացնելը թույլատրվում է այն պայմանով, որ հայտարարատուի կողմից ներկայացվի հավաստագրի վավերացված թարգմանությունը՝ ռուսերենով կամ այն անդամ պետության պետական լեզվով, որի մաքսային մարմին ներկայացվում է այդ հավաստագիրը։

Հավաստագրի մեջ թույլատրվում է՝

անգլերենով, ֆրանսերենով կամ ռուսերենով նշված տեղեկությունների կրկնօրինակումն այլ լեզուներով.

տեղեկությունների նշում այլ լեզուներով՝ ի լրումն սույն Պահանջների 5-րդ կետով նախատեսված՝ անգլերենով, ֆրանսերենով կամ ռուսերենով նշված պարտադիր տեղեկությունների.

աշխարհագրական օբյեկտների, հասցեների, կազմակերպությունների կազմակերպաիրավական ձև ի, ֆիրմային անվանումների, երրորդ կողմի օրենսդրությանը համապատասխան հավաստագրի տրման համար լիազորված մարմնի (կազմակերպության) (այսուհետ՝ լիազորված մարմին) անվանման և հատուկ անունների նշում այլ լեզուներով.

հավաստագրի համարի և տրման ամսաթվի նշում՝ տպագրից տարբերվող եղանակով.

լիազորված մարմնի կնիքի դրոշմվածքում պարունակվող տեղեկատվության արտացոլում ցանկացած լեզվով:

(2-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

3. Հավաստագիրը կարող է տրվել ապրանքն ուղարկելուց առաջ կամ հետո:

4. Թղթային կրիչով հավաստագրի բնօրինակի օգտագործման դեպքում ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվությունը ջնջելու և ճշգրտված տեղեկությունները դրա վրա տպելու կամ ձեռքով լրացնելու միջոցով, որոնք հաստատվում են պաշտոնատար անձի ստորագրությամբ կամ լիազորված մարմնի կնիքով։

Հավաստագրի մեջ ջնջումների, ձեռքով շտկումների և չհաստատված ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը չի թույլատրվում:

(4-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

5. Հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) ապրանքի ծագման երկրի անվանումը.

2) հավաստագրի համարը, հավաստագիրը տրամադրած լիազորված մարմնի անվանումը (կնիքի դրոշմվածքում լիազորված մարմնի լրիվ անվանման մասին տվյալների առկայության դեպքում այդպիսի տեղեկությունների լրացուցիչ նշում չի պահանջվում).

3) արտահանողի և (կամ) արտադրողի անվանումն ու հասցեն.

4) նշանակման երկրի անվանումը կամ բեռն ստացողի անվանումն ու հասցեն.

5) ապրանքի նկարագրությունը, որը բավարար է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված ապրանքի հետ այն նույնականացնելու համար։

Ի լրումն սույն ենթակետի առաջին պարբերությունում նշված ապրանքի նկարագրության՝ թույլատրվում է նշել ինվոյսի, պայմանագրի մասնագրի կամ այլ ապրանքաուղեկից փաստաթղթի վավերապայմանները՝ դրանցում պարունակվող ապրանքի նկարագրությունը դրա նույնականացման նպատակներով օգտագործելու համար:

6) ապրանքի համաքաշը և (կամ) դրա մյուս քանակական բնութագրերը.

7) (ենթակետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

8) հավաստագիրը հաստատելու մասին տեղեկատվությունը (հավաստագիրը տրամադրած լիազորված մարմնի կնիքը, այդ լիազորված մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը, հավաստագրի տրամադրման ամսաթիվը):

 Այն հավաստագիրն օգտագործելու դեպքում, որը լիազորված մարմնի կողմից տրվել է էլեկտրոնային տեսքով՝ առանց դրա բնօրինակը թղթային կրիչով ձևակերպելու, թույլատրվում է շեղվել հավաստագրում լիազորված մարմնի կնիքի դրոշմվածքի և այդ լիազորված մարմնի պաշտոնատար անձի ստորագրության առկայության պահանջից։ Ընդ որում, այդպիսի հավաստագիրը պետք է պարունակի լիազորված մարմնի կնիքի գրաֆիկական պատկերը:

 (5-րդ կետը փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

6. Սույն պահանջների 5-րդ կետում նշված տեղեկությունները տեղեկատվության նվազագույն հավաքածու են, որոնք պետք է արտացոլվեն հավաստագրի մեջ: Թույլատրվում է լրացուցիչ տեղեկատվության նշումը:

6.1 Եթե հավաստագրում բավարար տեղ չկա ապրանքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը նշելու համար, ապա օգտագործվում են լիազորված մարմնի կնիքով հաստատված՝ А4 (ISO) կամ Letter (ANSI А) ձևաչափի թղթի լրացուցիչ թերթեր։

Որպես հավաստագրին կցվող լրացուցիչ թերթեր՝ թույլատրվում է օգտագործել ինվոյսի, պայմանագրի մասնագրի կամ ապրանքի նկարագրությունը պարունակող այլ ապրանքաուղեկից փաստաթղթի օգտագործումը, որը թույլ է տալիս իրականացնել դրա նույնականացումը, և ապրանքի վերաբերյալ այլ տեղեկություններ։ Այդ փաստաթղթերը պետք է վավերացված լինեն լիազորված մարմնի կնիքով։

Այն հավաստագիրն օգտագործելու դեպքում, որը լիազորված մարմնի կողմից տրվել է էլեկտրոնային տեսքով՝ առանց դրա բնօրինակը թղթային կրիչով ձևակերպելու, թույլատրվում է շեղվել այդպիսի հավաստագրի լրացուցիչ թերթերի (այդ թվում՝ որպես լրացուցիչ թերթեր օգտագործվող ինվոյսի, պայմանագրի մասնագրի կամ այլ ապրանքաուղեկից փաստաթղթի) վրա լիազորված մարմնի կնիքի դրոշմվածքի առկայության պահանջից։ Ընդ որում, այդպիսի հավաստագրի լրացուցիչ թերթերը պետք է պարունակեն լիազորված մարմնի կնիքի գրաֆիկական պատկերը:

 (6.1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

7. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

8. Այն դեպքում, երբ որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ օգտագործվում է ոչ առանձնաշնորհային առևտրի շրջանակներում կիրառվող հավաստագիրը, այդ հավաստագրի մեջ ծառայողական նշումների համար նախատեսված վանդակը պետք է պարունակի ,ոչ առանձնաշնորհային նպատակների համարե, ,for non-preferential purposesե կամ ,Ո des fins non prռfռrentiellesե նշումը:

9. Հավաստագիրը լրացնելիս թույլ տրված այնպիսի սխալների (վրիպակների) առկայությունը, որոնք չեն ազդում այդ հավաստագրի մեջ պարունակվող տեղեկությունների հավաստիության վրա և կասկածի տակ չեն դնում ապրանքի ծագումը, հիմք չէ այդ հավաստագիրը որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ չդիտարկելու համար:

9.1. Եթե հավաստագրի մեջ նշված են տեղեկություններ մի քանի ապրանքի վերաբերյալ, ապա ապրանքներից մեկի ծագման վերաբերյալ տեղեկությունների ոչ հավաստի լինելը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից հայտնաբերվելը չպետք է կասկածի տակ դնի հավաստագրի մեջ նշված մյուս ապրանքների ծագումը և չպետք է հիմք հանդիսանա տվյալ հավաստագիրը որպես այդ մյուս ապրանքների ծագման վերաբերյալ փաստաթուղթ չդիտարկելու համար:

 (9.1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47) 

10. Հավաստագիրը դիտվում է որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ՝ դրա տրամադրման օրվանից մեկ տարվա ընթացքում:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 47)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: