Գլխավոր տեղեկություն
Номер
N 121-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 04.07.2023
Принят
Արտաշատ համայնքի ավագանի
Дата принятия
27.06.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
27.06.2023
Дата вступления в силу
05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ՀՈՒՆԻՍԻ 2023 թվականի N 121-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետարանի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2023 թվականի մայիսի 2-ին կնքված «Ընթացիկ դրամաշնորհի հատկացման» թիվ 23/Ա-1 պայմանագիրը, համայնքի ավագանին որոշում է

 

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի՝ համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.

 

1) 37.04.00 գործառնական դասակարգման /պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով տրվող հատկացումներ/ 900415002584 գանձապետական եկամտային հաշիվը ավելացնել 6527400 /վեց միլիոն հինգ հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր /ՀՀ դրամով

 

2) 09.01.01.51 գործառնական դասակարգման / նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 425 700 /չորս հարյուր քսանհինգ հազար յոթ հարյուր / ՀՀ դրամով

 

3) 09.01.01.51 գործառնական դասակարգման / նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 2270400 /երկու միլիոն երկու հարյուր յոթանասուն հազար չորս հարյուր / ՀՀ դրամով

 

4) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1419000 /մեկ միլիոն չորս հարյուր տասնինը հազար/ ՀՀ դրամով

 

5) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1986600/մեկ միլիոն ինը հարյուր ութսունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամով

 

6) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 425700 /չորս հարյուր քսանհինգ հազար յոթ հարյուր / ՀՀ դրամով

 

7) 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 5121 հոդվածը պակասեցնել 6565000/վեց միլիոն հինգ հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամով

 

8) 05.01.01.51 գործառնական դասակարգման /աղբահանություն, սանիտարական մաքրում/ 5129 հոդվածը պակասեցնել 18000000 /տասնութ միլիոն/ ՀՀ դրամով

 

9) 05.01.01.51 գործառնական դասակարգման /աղբահանություն, սանիտարական մաքրում/ 5511 հոդվածն ավելացնել 24565000 /քսանչորս միլիոն հինգ հարյուր վաթսունհինգ հազար / ՀՀ դրամով

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -26

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ

ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈԿՐԱՏ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ

ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Կ. ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2023 թվական: