ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 163 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎՐԱ ԽԱԹԱՐՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29-րդ հավելված) 8-րդ և 39-րդ կետերով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 77-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առևտրի վրա խաթարող ազդեցություն ունեցող՝ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների թույլատրված մակարդակի հաշվարկման մեթոդաբանությունը.
գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերի մասին ծանուցագրի ձևը.
հաշվետու տարում գյուղատնտեսությանը տրամադրված պետական աջակցության մասին ծանուցագրի ձևը։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 2-ի «Մաքսային միության անդամ պետության և Միասնական տնտեսական տարածքի՝ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ծավալների վերաբերյալ ծանուցագրի ձևի մասին» թիվ 96 որոշումը։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
թիվ 163 որոշմամբ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.02.2022, թիվ 12 | 13.04.2022, թիվ 163 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|