Գլխավոր տեղեկություն
Номер
N 1077-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2023-02.01.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.06.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.06.2023
Дата вступления в силу
01.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2023 թվականի N 1077-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով` համաձայն սույն որոշման 4-րդ կետի)

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ պարբերությունը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա։

2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան միջոցի սահմանման օրվանից 3 օրացուցային օր հետո, ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում՝ ոչ սակագնային կարգավորման միջոցի ժամանակավոր կիրառման մասին.

2) ոչ ուշ, քան միջոցի սահմանման օրվանից 3 օրացուցային օր հետո, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում՝ ոչ սակագնային կարգավորման միջոցի կիրառման մասին:

3․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման նկատմամբ վերահսկողությունը:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: