Գլխավոր տեղեկություն
Номер
N 582-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.17/34(1123).1 Հոդ.461.7
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.06.2015
Дата вступления в силу
18.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2015 թվականի N 582-Ն

 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 22.1-ին հոդվածի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց., փոփ. 25.02.21 N 251-Ն)

1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

2. (կետն ուժը կորցրել է 25.02.21 N 251-Ն)

3. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություն ճանաչել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը:

(3-րդ կետը փոփ. 02.09.16 N 899-Ն)

4. Սահմանել, որ՝

1) սոցիալական ծառայությունները տրամադրվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումների կողմից, որոնք իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ.

2) միասնական սոցիալական ծառայության՝ սոցիալական ծառայություններ տրամադրող ստորաբաժանումները կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և ստորաբաժանման անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և կարող են ունենալ այլ անհատականացման միջոցներ.

3) զբաղվածության պետական և բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակների տարածքային ստորաբաժանումների, մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ՝ սոցիալական աջակցության տարածքային բաժինների օրենսդրությամբ սահմանված լիազորությունները վերապահվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումներին:

(4-րդ կետը խմբ. 25.02.21 N 251-Ն)

5. Հաստատել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ցանկը և սպասարկման տարածքները՝ համաձայն հավելվածի:

(5-րդ կետը խմբ. 25.02.21 N 251-Ն)

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) մինչև 2015 թվականի հունիսի 30-ը հաստատել սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի օրինակելի կանոնադրությունները` սահմանելով սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի աշխատողների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացների կազմակերպման և այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրերի տրամադրման դեպքերն ու կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1) որոշման նախաբանը «մասերի» բառից հետո լրացնել «, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները:».

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը.

4) որոշման 2-րդ կետի 5-րդ, 10-րդ ենթակետերում, 4-րդ կետի 4-րդ ենթակետում, NN 6 և 11 հավելվածների վերնագրերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)», իսկ 4-րդ կետի 3-րդ ենթակետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին» բառերը` «աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին)» բառերով.

5) որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետը «կառավարման» բառից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով.

6) որոշման N 3 հավելվածի`

ա. 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերով,

բ. NN 1, 3, 5, 6, 7 և 8 ձևերում «ծառայությունների տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը փոխարինել «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ N 7 ձևի «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ _______________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ» բառերը` «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ _____________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ (ԲԱԺՆԻՆ)» բառերով,

գ. N 4 ձևի «Դաշտի լրացման հիմքը» սյունակի 6-րդ և «Դաշտի բովանդակությունը» սյունակի 5-րդ և 6-րդ կետերում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածը» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածը» բառերով, իսկ «Դաշտի անվանումը» սյունակի 15-րդ տողում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը՝ «սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով.

7) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով.

8) որոշման N 6 հավելվածի 10-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում)» բառերով.

9) որոշման N 8 հավելվածի`

ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով,

բ. NN 1, 2, 3 և 4 ձևերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը՝ «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ NN 4, 5, 7, 8 և 12 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության _________________ տարածքային գործակալություն (բաժին)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

10) որոշման N 9 հավելվածի`

ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,

բ. N 1 ձևում «ծառայություններ տրամադրող ______________________» բառերը փոխարինել

(տարածքային մարմին)

«աջակցության _____________ տարածքային գործակալություն (բաժին)» բառերով, NN 2, 4, 5, 6, 8, 9 և 10 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության ____________ տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «տարածքային մարմինը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

11) որոշման N 11 հավելվածի 5-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում)» բառերով.

12) որոշման N 12 հավելվածի`

ա. 3-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,

բ. 7-րդ կետում «ընտանիքների անապահովության գնահատման համակարգի» բառերը փոխարինել «սոցիալական բանկի տեղեկատվական ենթահամակարգի» բառերով.

13) որոշման N 13 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները (բաժինները)» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 153-րդ, 154-րդ, 155-րդ և 156-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 829-րդ, 830-րդ, 831-րդ և 832-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 152-րդ, 153-րդ և 154-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 169-րդ, 170-րդ, 171-րդ, 172-րդ և 173-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում «ծառայությունների» և որոշման N 3 հավելվածի 110-րդ, 111-րդ և 112-րդ կետերում «ծառայության» բառերը փոխարինել «աջակցության» բառով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 24-րդ ու 25-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 401-րդ, 402-րդ, 403-րդ և 404-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով։

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 165-րդ, 166-րդ, 167-րդ և 168-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 97-րդ, 98-րդ, 99-րդ, 100-րդ և 101-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման 3-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 54-րդ, 55-րդ, 56-րդ և 57-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

18. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 16-րդ և 17-րդ կետերը:

19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. հունիսի 5
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունիսի 4-ի N 582-Ն որոշման

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

Տարածքային կենտրոնի անվանումը

Համայնքի անվանումը

Սպասարկման տարածքը

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ

Աշտարակի

Աշտարակ

Աշտարակ քաղաք, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Դպրեվանք, Լեռնարոտ, Լուսաղբյուր, Խնուսիկ, Կարբի, Կարին, Կոշ, Ղազարավան, Մուղնի, Նիգատուն, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով գյուղեր

Ապարանի

Ապարան

Ապարան քաղաք, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Մելիքգյուղ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ գյուղեր

Թալինի

Թալին

Թալին քաղաք, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Արագածավան, Արտենի, Գառնահովիտ, Գետափ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Լուսակն, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Ձորագյուղ, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար գյուղեր

Շամիրամ

Շամիրամ գյուղ

Մեծաձոր

Մեծաձոր, Օթևան գյուղեր

Արևուտ

Արևուտ, Դդմասար, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ գյուղեր

Ծաղկահովիտի

Ծաղկահովիտ

Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, Վարդաբլուր գյուղեր

Ալագյազ

Ալագյազ, Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա, Սադունց, Սիփան գյուղեր

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ

Արտաշատի

Արտաշատ

Արտաշատ քաղաք, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Կաքավաբերդ, Հնաբերդ, Հովտաշեն, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն գյուղեր

Վերին Դվին

Վերին Դվին գյուղ

Արարատի

Արարատ

Արարատ քաղաք, Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Ուրցալանջ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Տիգրանաշեն գյուղեր

Մասիսի

Մասիս

Մասիս քաղաք, Ազատաշեն, Այնթափ Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ,

Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ գյուղեր

Վեդու

Վեդի

Վեդի քաղաք, Այգավան, Արալեզ, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լանջանիստ, Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Շաղափ, Ոսկետափ, Սիսավան, Վանաշեն, Ուրցաձոր, Տափերական, Փոքր Վեդի գյուղեր

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ

Արմավիրի

Արմավիր

Արմավիր քաղաք, Այգեվան, Արաքս, Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, Մյասնիկյան, Նորավան, Սարդարապատ գյուղեր

Մեծամոր

Մեծամոր քաղաք, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան գյուղեր

Բաղրամյանի

Բաղրամյան

Բաղրամյան, Արգինա, Արևադաշտ Արտամետ, Բագարան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ գյուղեր

Վաղարշապատի

Վաղարշապատ

Էջմիածին քաղաք, Ոսկեհատ գյուղ

Արաքս

Գայ, Ակնաշեն, Ապագա, Առատաշեն, Արաքս (Էջմիածնի շրջ.), Արտիմետ, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Խորոնք, Հայկաշեն, Մեծամոր, Ջրառատ, Ջրարբի գյուղեր

Խոյ

Գեղակերտ, Աղավնատուն, Ամբերդ Այգեշատ (Էջմիածնի շրջ.), Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ,

Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան,

Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան գյուղեր

Փարաքար

Փարաքար, Այգեկ, Արևաշատ, Բաղրամյան, Թաիրով, Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք գյուղեր

Ֆերիկ

Ֆերիկ գյուղ

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ

Գավառի

Գավառ

Գավառ քաղաք, Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան գյուղեր

Սևանի

Սևան

Սևան քաղաք, Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր գյուղեր

Ճամբարակի

Ճամբարակ

Ճամբարակ քաղաք, Աղբերք, Այգուտ, Անտառամեջ, Արծվաշեն (ժամանակա- վորապես գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ), Արտանիշ, Բարեպատ, Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ, Թթուջուր, Ծափաթաղ, Կալավան, Ձորավանք, Ճապկուտ, Մարտունի, Շողակաթ, Ջիլ, Վահան գյուղեր

Մարտունու

Մարտունի

Մարտունի քաղաք, Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Երանոս, Զոլաքար, Լեռնակերտ, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, Ներքին Գետաշեն, Նշխարք, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետաշեն գյուղեր

Վարդենիսի

Վարդենիս

Վարդենիս քաղաք, Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանևան, Վերին Շորժա, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղեր

5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ

Վանաձորի

Վանաձոր

քաղաք Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղեր

Ֆիոլետովո

Ֆիոլետովո գյուղ

Լերմոնտովո

Լերմոնտովո, Անտառաշեն գյուղեր

Փամբակ

Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբետ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ գյուղեր

Թումանյանի

Թումանյան

Թումանյան քաղաք, Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ, Քոբայր գյուղեր

Ալավերդի

Ալավերդի, Ախթալա և Շամլուղ քաղաքներ, Ախթալա, Ակներ, Ամոջ, Այգեհատ, Առողջարանին կից, Արդվի, Արևածագ, Աքորի, Բենդիկ, Թեղուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շնող, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարկոփ, Օձուն գյուղեր

Սպիտակի

Սպիտակ

Սպիտակ քաղաք, Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր գյուղեր

Ստեփանավանի

Ստեփանավան

Ստեփանավան քաղաք, Արմանիս, Կաթնաղբյուր, Ուրասար գյուղեր

Լոռի Բերդ

Լոռի Բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ գյուղեր

Գյուլագարակ

Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր գյուղեր

Տաշիրի

Տաշիր

Տաշիր քաղաք, Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Գետավան, Գոգավան, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Կրուգլայա շիշկա, Ձյունաշող, Ձորամուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայլովկա, Նովոսելցովո, Նորամուտ, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ գյուղեր

6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ

Աբովյանի

Աբովյան

Աբովյան քաղաք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի գյուղեր

Ակունք

Ակունք, Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր գյուղ, Սևաբերդ գյուղեր

Արզնի

Արզնի գյուղ

Գառնի

Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, Ողջաբերդ գյուղեր

Ջրվեժ

Ջրվեժ, Զովք, Ձորաղբյուր գյուղեր

Բյուրեղավան

Բյուրեղավան քաղաք, Ջրաբեր, Նուռնուս գյուղեր

Հրազդանի

Հրազդան

Հրազդան քաղաք, Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի գյուղեր

Ծաղկաձոր

Ծաղկաձոր քաղաք, Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, Հանքավան, Մարմարիկ, Մեղրաձոր, Փյունիկ գյուղեր

Չարենցավանի

Չարենցավան

Չարենցավան քաղաք, Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան գյուղեր

Եղվարդի

Նաիրի

Քաղաք Եղվարդ, Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Պռոշյան, Սարալանջ, Քասախ գյուղեր

Նոր Հաճըն

Նոր Հաճըն Քաղաք, Արգել, Գետամեջ Թեղենիք, Մրգաշեն,Նոր Արտամետ, Նոր Գեղի, Քանաքեռավան, Քարաշամբ գյուղեր

7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ

Գյումրու

Գյումրի

Գյումրի քաղաք

Ախուրյանի

Ախուրյան

Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Ախուրյան կայարանի, Այգաբաց, Առափի, Արևիկ, Բայանդուր, Բասեն, Բենիամին, Գետք, Երազգավորս, Լեռնուտ, Կամո, Կապս, Կառնուտ, Կարմրաքար, Կրաշեն, Հայկավան, Հացիկ, Հացիկավան, Հովիտ, Հովունի, Ղարիբջանյան, Մայիսյան, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ոսկեհասկ, Ջաջուռ, Ջաջուռավան, Ջրառատ, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի գյուղեր

Ամասիայի

Ամասիա

Ամասիա, Ալվար, Աղվորիկ, Արավետ, Արդենիս, Արեգնադեմ, Բանդիվան, Բերդաշեն, Բյուրակն, Գառնառիճ, Գտաշեն, Դարիկ, Եղնաջուր, Երիզակ, Զարիշատ, Զորակերտ, Լորասար, Ծաղկուտ, Կամխուտ, Հողմիկ, Հովտուն, Մեղրաշատ, Շաղիկ, Ողջի, Պաղակն, Ջրաձոր գյուղեր

Աշոցքի

Աշոցք

Աշոցք, Արփենի, Բաշգյուղ, Բավրա, Գոգհովիտ, Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Ձորաշեն, Ղազանչի, Մեծ Սեպասար, Մուսայելյան, Սալուտ, Սարագյուղ, Սարապատ, Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար, Փոքր Սեպասար գյուղեր

Արթիկի

Արթիկ

Արթիկ քաղաք, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք,

Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ գյուղեր

Մարալիկի

Անի

Մարալիկ քաղաք, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Բարձրաշեն, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Նորշեն, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ գյուղեր

8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ

Գորիսի

Գորիս

Գորիս քաղաք, Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն, Քարահունջ գյուղեր

Տաթև

Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղեր

Տեղ

Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն գյուղեր

Կապանի

Կապան

Կապան քաղաք, Ագարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Բարգուշատ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղեգ, Եղվարդ, Ըրկենանց, Խդրանց, Խորձոր, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շիշկերտ, Շրվենանց, Չափնի, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Սևաքար, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար գյուղեր

Քաջարան

Քաջարան քաղաք, Անդոկավան, Աջաբաջ, Բաբիկավան, Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Լեռնաձոր, Կաթնառատ, Կավճուտ, Կարդ, Կիցք, Ձագիկավան, Ներքին Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ,

Քաջարանց, Քարուտ գյուղեր

Մեղրիի

Մեղրի

Մեղրի և Ագարակ քաղաքներ, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան,Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն գյուղեր

Սիսիանի

Սիսիան

Սիսիան և Դաստակերտ քաղաքներ, Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Գորայք, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Ծղուկ, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շամբ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Ույծ, Սալվարդ, Սառնակունք, Սպանդարյան, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Ցղունի գյուղեր

9. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ

Եղեգնաձորի

Եղեգնաձոր

Եղեգնաձոր քաղաք, Գետափ, Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն գյուղեր

Արենի

Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Ամաղու, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Մոզրով, Չիվա, Ռինդ գյուղեր

Եղեգիս

Շատին, Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ, Քարագլուխ գյուղեր

Ջերմուկի

Ջերմուկ

Ջերմուկ քաղաք, Գնդեվազ, Կեչուտ գյուղեր

Վայքի

Վայք

Վայք քաղաք, Ազատեկ, Ախտա, Արին, Արտավան, Բարձրունի, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Խնձորուտ, Կապույտ, Կարմրաշեն, Հերհեր, Հորադիս, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս, Ուղեձոր, Փոռ գյուղեր

10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ

Իջևանի

Իջևան

Իջևան քաղաք, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան,

Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղեր

Նոյեմբերյանի

Նոյեմբերյան

Նոյեմբերյան և Այրում քաղաքներ, Արճիս, Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դեբեդավան, Դեղձավան, Դովեղ, Զորական, Լճկաձոր, Կոթի, Կողբ, Հաղթանակ, Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջեվան գյուղեր

Բերդի

Բերդ

Բերդ քաղաք, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Վերին Ծաղկավան, Մովսես, Նավուր, Ներքին Կարմիր աղբյուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ գյուղեր

Դիլիջանի

Դիլիջան

Դիլիջան քաղաք, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ գյուղեր

11. Երևան քաղաք

Կենտրոնի և Նորք- Մարաշի

Երևան

Կենտրոնի և Նորք-Մարաշի վարչական շրջանների տարածքները

Շենգավիթի

Երևան

Շենգավիթի վարչական շրջանի տարածքը

Մալաթիա- Սեբաստիայի

Երևան

Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի տարածքը

Աջափնյակի և Դավթաշենի

Երևան

Աջափնյակի և Դավթաշենի վարչական շրջանների տարածքները

Արաբկիրի և Քանաքեռ- Զեյթունի

Երևան

Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների տարածքները

Նոր Նորքի և Ավանի

Երևան

Նոր Նորքի և Ավանի վարչական շրջանների տարածքները

Էրեբունու և Նուբարաշենի

Երևան

Էրեբունու և Նուբարաշենի վարչական շրջանների տարածքները

(հավելվածը լրաց. 30.06.16 N 667-Ն, 18.07.19 N 909-Ն, խմբ. 25.02.21 N 251-Ն, 13.07.23 N 1171-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 4-ի N 582-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 25.02.21 N 251-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան