Գլխավոր տեղեկություն
Номер
N 532-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.08.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.08.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.08.2023
Дата вступления в силу
08.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 532-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՎիԷլՎի Սենթր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02235463) 2023 թվականի հուլիսի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռուստացույցների ձեռքբերում՝ 4,680,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ինթեք Էլեկտրիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00870691) 2023 թվականի հուլիսի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական սարքավորումների ձեռքբերում՝ 4,908,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

07.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ