Գլխավոր տեղեկություն
Номер
N 270-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.07.2023-27.09.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Принят
Մեծամոր համայնքի ավագանի
Дата принятия
16.12.2022
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
16.12.2022
Дата вступления в силу
31.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2022 թվականի N 270-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1․ Հաստատել Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտներն ըստ եկամտատեսակների՝ համաձայն N 1 հավելվածի

 

2․ Հաստատել Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն N 2 հավելվածի

 

3․ Հաստատել Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի

 

4․ Հաստատել Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը) ՝ համաձայն N 4 հավելվածի

 

5․ Հաստատել Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի

 

6․ Հաստատել Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն N 6 հավելվածի

 

7․ Թույլատրել Մեծամոր համայնքի ղեկավարին «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ։ Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակը։

 

8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 Կողմ -21

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ

ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

 Դեմ -0

 Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար`

Վ.  Խաչատրյան

 

Հավելվածներ 1-6

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի

ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի

N 270-Ն որոշման

(հավելվածները փոփ. 27.01.23 N 002-Ն, 24.03.23 N 51-Ն, 19.05.23 N 099-Ն, 13.06.23 N 110-Ն, 26.06.23 N 123-Ն, 13.07.23 N 130-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան