ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 693-Ա
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-155-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 693-Ա որոշման |
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
1. |
«Գիտական պետական կազմակերպությունների տեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջները և դասակարգման չափանիշները՝ ներառյալ գործունեության նկատմամբ ակնկալվող վերջնարդյունքների ցուցանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2023 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-155-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մաս |
2. |
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2023 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-155-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս |
3. |
«Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմա- կերպություններում գիտական և ճար- տարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2023 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-155-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մաս |
4. |
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինան- սավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափն ու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2023 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-155-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մաս |
5. |
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2023 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-155-Ն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |