Գլխավոր տեղեկություն
Номер
N 1309-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.08.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.08.2023
Дата вступления в силу
04.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2023 թվականի N 1309-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Երևան- Սևան մայրուղի 5 հասցեում գտնվող՝ 355,555,411 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 595.9 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, 426.02 քառ. մետր մակերեսով պահեստը, 426.02 քառ. մետր մակերեսով պահեստը, 549.7 քառ. մետր մակերեսով պահեստը, 547.4 քառ. մետր մակերեսով պահեստը, 104.4 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 140.6 քառ. մետր մակերեսով ջրավազանը, 325.2 քառ. մետր մակերեսով ապաստարանը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 16.7954 հա հողամասը (վկայական N 17052021-07-0126) ու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Երևան-Սևան մայրուղի հասցեում գտնվող՝ 41,825,543 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 1213.77 քառ. մետր մակերեսով պահեստը, 68.94 քառ. մետր մակերեսով պահեստը, 20.16 քառ. մետր մակերեսով պահակատունը, 20.46 քառ. մետր մակերեսով պահակատունը, 26.5 քառ. մետր մակերեսով ջրավազանը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.576 հա հողամասը (վկայական N 17052021-07-0133) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման- ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ