Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-275-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (05.01.2008-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1328
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.11.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.12.2007
Дата вступления в силу
05.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 58-րդ հոդվածի 1-ին մասում «երկու տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով: 

 

Հոդված 2. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 4-րդ մասը «ազատազրկման» բառից հետո լրացնել «և կարգապահական գումարտակում պահելու» բառերով: 

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3275 -րդ հոդվածով.

 

«Հոդված 3275. Ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը

 

1. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձի կողմից պատժից ազատվելու պահից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում առանց հարգելի պատճառների` պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու նպատակով հաշվառման կամ փաստացի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը` զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակվելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:»: 

 

Հոդված 4. Օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:»: 

 

Հոդված 5. Օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «երկու տարի ժամկետով բառերը» փոխարինել «երեք տարի ժամկետով» բառերով: 

 

Հոդված 6. Օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:»: 

 

Հոդված 7. Օրենսգրքի 361-րդ հոդվածում`  

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մինչև երեք օր տևողությամբ`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիայում «առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով.

3) 4-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում են կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:».

4) 7-րդ մասից հանել «, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր, իրավապահ կամ պետական այլ մարմիններ» բառերը: 

 

Հոդված 8. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «առավելագույնը չորս տարի ժամկետով» բառերը փոխարինել «երեքից վեց տարի ժամկետով» բառերով: 

 

Հոդված 9. Օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով: 

 

Հոդված 10. Օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում «երկուսից հինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «երեքից վեց տարի ժամկետով» բառերով: 

 

Հոդված 11. Օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:»: 

 

Հոդված 12. Օրենսգրքի 365-րդ հոդվածում` 

 

1) 1-ին մասի դիսպոզիցիայից հանել «անզգուշությամբ» բառը.

2) 1-ին մասի սանկցիայում «երկու տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 366-րդ հոդվածում` 

 

1) 1-ին մասի սանկցիայում «մեկ տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով.

2) 2-րդ մասի դիսպոզիցիայից հանել «անզգուշությամբ» բառը.

3) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:»: 

 

Հոդված 14. Օրենսգրքի 367-րդ հոդվածում` 

 

1) 1-ին և 2-րդ մասերի դիսպոզիցիաներից հանել «անզգուշությամբ» բառը:

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:»: 

 

Հոդված 15. Օրենսգրքի 368-րդ հոդվածում` 

 

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:».

3) 3-րդ մասի դիսպոզիցիայում «Նույն արարքը» բառերը փոխարինել «Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը» բառերով: 

 

Հոդված 16. Օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»: 

 

Հոդված 17. Օրենսգրքի 370-րդ հոդվածի սանկցիայում «մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «երկու տարի ժամկետով» բառերով: 

 

Հոդված 18. Օրենսգրքի 371-րդ հոդվածում` 

 

1) 1-ին մասի սանկցիայում «մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «երկու տարի ժամկետով» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայում «առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով» բառերով: 

 

Հոդված 19. Օրենսգրքի 372-րդ հոդվածում` 

 

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիայում «առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերը փոխարինել «երկուսից հինգ տարի ժամկետով» բառերով: 

 

Հոդված 20. Օրենսգրքի 373-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի սանկցիայում «մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «երկու տարի ժամկետով» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայում «առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով» բառերով, իսկ «առավելագույնը չորս տարի ժամկետով» բառերը փոխարինել «մեկից չորս տարի ժամկետով» բառերով.

3) 3-րդ մասի սանկցիայում «երեքից յոթ տարի ժամկետով» բառերը փոխարինել «չորսից ութ տարի ժամկետով» բառերով.

4) 4-րդ մասի սանկցիայում «չորսից տասը տարի ժամկետով» բառերը փոխարինել «վեցից տասը տարի ժամկետով» բառերով: 

 

Հոդված 21. Օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով: 

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2007 թ. դեկտեմբերի 19

Երևան

ՀՕ-275-Ն