Գլխավոր տեղեկություն
Номер
N 6-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.07.2023-29.12.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.01.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.01.2023
Дата вступления в силу
06.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունվարի 2023 թվականի N 6-Ա

 

«ՎԵԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել`

1) «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղաք Վեդի, Գայի փողոց 2/30 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 30082022-03-0056) 58,67 քառ. մետր դիահերձարանի մասնաշենքով (կադաստրային ծածկագիրը՝ 03-004-0108-0053-007), կադաստրային արժեքով՝ 2,555,167 դրամ (այսուհետ՝ անշարժ գույք 1), վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց.

2) «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղաք Մասիս, Մ. Հերացու փողոց 28/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 23052023-03- 0071) 187,62 քառ. մետր դիահերձարանի մասնաշենքով (կադաստրային ծածկագիրը՝ 03-003-0070-0011-001), 9.04 քառ. մետր պարսպով (կադաստրային ծածկագիրը՝ 03-003-0070-0011-002), կադաստրային արժեքով՝ 17,383,070 դրամ (այսուհետ՝ անշարժ գույք 2), վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

(1-ին կետը խմբ. 20.07.23 N 1220-Ա)

2. «Վեդու բժշկական կենտրոն» և «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Վեդու բժշկական կենտրոն» և «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները:

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված անշարժ գույք 1-ը և անշարժ գույք 2-ը ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 ամսվա ընթացքում ապահովել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների կատարումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Վեդու բժշկական կենտրոն» և «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցման հետ կապված կանոնադրություններում փոփոխությունների պետական գրանցումը։

5․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 9 ամսվա ընթացքում ապահովել «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 1-ի և «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 2-ի հանձնման-ընդունման և պետական գրանցման աշխատանքների իրականացումը.

2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 1-ի և անշարժ գույք 2-ի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագրեր։

(5-րդ կետը փոփ. 20.07.23 N 1220-Ա)

6. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների կատարման արդյունքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված «Վեդու բժշկական կենտրոն» և «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից անշարժ գույք 1-ի և անշարժ գույք 2-ի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարվում են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով և 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ