040.0298.15.05.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 1998 թվական N 298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը (կցվում է):
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սույն որոշմանը համապատասխան սահմանել արտարժույթի փոխանակման կետերում, բանկերի արտարժութային գործակալների (դիլերներ) մոտ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետները:
3. Հաստատել այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետև` կազմակերպություններ) ցանկը (կցվում է), որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ:
(3-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը երկամսյա ժամկետում հաստատել առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների գործածության ընթացքում ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ:
5. (կետն ուժը կորցրել է 19.12.02 N 1963-Ն)
6. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` 4-ամսյա ժամկետում հաստատել`
ա) կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ.
բ) կազմակերպությունների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
(6-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները խախտելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ:
8. Սահմանել, որ`
ա) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը.
բ) հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը և Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի ու սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը.
գ) հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության պետական չափագիտական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը.
դ) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
(8-րդ կետը լրաց. 25.02.99 N 97, փոփ. 19.12.02 N 1963-Ն)
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի «Ազատ գների պայմաններում հանրապետության առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման որոշ միջոցառումների մասին» N 93 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «դ» ենթակետից հանել վերջին նախադասությունը:
10. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշման 6-րդ կետը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» N 556 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի N 556 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 310 որոշումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 25-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 52 որոշումը:
11. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության վրա:
(11-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)
|
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Ց Ա Ն Կ
գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման
NN |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
1 |
2 |
3 |
1. | Խաղատների կազմակերպում | 1 փետրվարի 1999 թ. |
2. | Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում | 1 փետրվարի 1999 թ. |
3. | «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում | 1 փետրվարի 1999 թ. |
31. | «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող այն սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող». | 1 մարտի 1999 թ. |
4. |
Երևան քաղաքում` |
1 փետրվարի 1999 թ. 1 հուլիսի 2003 թ.
1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)
1 հունվարի 2004 թ. |
5. | Երևան քաղաքից դուրս` ա) հյուրանոցների կազմակերպում բ) ռեստորանների, սրճարանների,բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում |
1 ապրիլի 1999 թ. 1 ապրիլի 1999 թ. |
6. |
Մարզկենտրոններում, Աբովյան և Վաղարշապատ քաղաքներում` |
1 ապրիլի 1999 թ. 1 ապրիլի 1999 թ. 1 ապրիլի 1999 թ. 1 հունվարի 2004 թ. 1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից) 1 հունվարի 2004 թ. |
7. | Խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն | 1 հոկտեմբերի 1999 թ. |
8. |
Հայաստանի Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ՝ գյուղերի) առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն. |
1 հունվարի 2004 թ. 1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից) 1 հունվարի 2004 թ. |
9. | Հայաստանի Հանրապետության գյուղերում կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն |
1 հունվարի 2004 թ. |
10. | (կետը հանվել է 31.03.00 N 144) | |
11. | (կետը հանվել է 31.03.00 N 144) | |
12. | Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի մանրածախ վաճառքի կազմակերպում | 1 հոկտեմբերի 1999 թ. |
13. | (կետը հանվել է 17.03.00 N 124) | |
14. |
«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարզեցված հարկ վճարող համարվելու համար խանութների, կրպակների (տաղավարների) վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով առևտրական գործունեության մասով պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը |
(ժամանակացանկը խմբ. 28.12.98 N 855, փոփ., լրաց. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547, խմբ. 31.12.99 N 800, փոփ. 19.04.00 N 192, 17.03.00 N 124, 31.03.00 N 144, փոփ., խմբ. 30.05.00 N 271, լրաց. 03.07.00 N 349, խմբ. 31.10.00 N 698, փոփ. 26.11.01 N 1164, փոփ., լրաց. 19.12.02 N 1963-Ն)
(4-րդ կետի «ե», 6-րդ կետի «գ» ենթակետերի և 8-րդ կետի գործողությունը Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված այլ վայրերի միջոցով իրականացվող առևտրական գործունեության մասով կասեցվել է մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը` համաձայն 10.10.00 N 627 որոշման 3-րդ կետի)
(4-րդ կետի «ե» և «ե2», 6-րդ կետի «գ» և «գ2» ենթակետերի ու 8-րդ, 82-րդ և 9-րդ կետերի գործողությունը կասեցվել է մինչև հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հարցերի կարգավորումը Հայաստանի Հանրապետության օրենքով` համաձայն 10.07.03 N 856-ն որոշման 2-րդ կետի)
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
այն կազմակերպությունների, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ
(վերնագիրը փոփ. 19.12.02 N 1963-Ն)
1. կազմակերպությունները`
ա) շրջիկ կետերում (ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ձիասայլեր, ավտոցիստեռներ) իրականացվող լցովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի, բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի վաճառքի մասով.
բ) շրջածախ առևտրի միջոցներով (վաճառասայլեր, ձեռնասայլեր, վաճառաարկղեր, զամբյուղներ և այլն) իրականացվող վաճառքի մասով.
գ) գյուղատնտեսական շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի մասով.
դ) առանձին կառուցված կրպակներում թերթերի և ամսագրերի, ինչպես նաև հարակից ապրանքների վաճառքի մասով, եթե կրպակների ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում թերթերի ու ամսագրերի տեսակարար կշիռը գերազանցում է 50 տոկոսը, և այդ մասով կատարվում է առանձնացված հաշվառում.
ե) կրպակներում պաղպաղակի և ոչ ոգելից խմիչքի վաճառքի մասով.
զ) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում պարապմունքների ընթացքում սովորողների սննդի կազմակերպման մասով:
(1-ին կետը խմբ. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547, փոփ. 19.12.02 N 1963-Ն)
2. Կրոնական կազմակերպությունների դուստր կազմակերպությունները` կրոնական պարագաների իրացման մասով:(2-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)
3. Փոստային կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները` փոստային դրոշմանիշների, ծրարների և բացիկների` անվանական արժեքով իրացման մասով:
(3-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)
(ցանկը խմբ. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547, փոփ. 19.12.02 N 1963-Ն)
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի
(կազմն ուժը կորցրել է 19.12.02 N 1963-Ն)