Գլխավոր տեղեկություն
Номер
N 1032-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.06.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.06.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.06.2023
Дата вступления в силу
03.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2023 թվականի N 1032-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-Ն որոշմամբ հաստատված բյուջեների կատարման կարգում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Գանձապետական գործառնություններին վերաբերող փաստաթղթերը ստորագրում է դրա իրավասություն ունեցող անձը՝ կազմակերպության ֆինանսական ծառայության ղեկավարի կամ գլխավոր հաշվապահի ներկայացմամբ: Նշված փաստաթղթերը՝ ստորագրման ներկայացնելու անձին լիազորելու որոշումը կայացնում է այդ փաստաթղթերի ստորագրման իրավասություն ունեցող անձը: Առանձին ֆինանսատնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի միջև տարաձայնությունների դեպքում խնդիրը կարգավորվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

ԲԳԿ-ների, ինչպես նաև բյուջետային ծրագրերի միջոցառումներն իրականացնող պետական մարմինների գանձապետական գործառնություններին վերաբերող փաստաթղթերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ստորագրում են` ԲԳԿ-ի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը) կամ գլխավոր ֆինանսիստը կամ մարմնի ղեկավարի հրամանով լիազորված անձը, իսկ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի դեպքում՝ պետական մարմնի ղեկավարը կամ ղեկավարի հրամանով լիազորված անձը:».

2) կարգի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. ԲՍԿ-ի գանձապետական գործառնություններին վերաբերող փաստաթղթերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ստորագրում են` պետական մարմինների համար` ԲՍԿ-ի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը կամ ղեկավարի հրամանով լիազորված անձը, իսկ իրավաբանական անձանց համար` կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող անձը կամ նրա տեղակալը կամ մարմնի ղեկավարի հրամանով լիազորված անձը: Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսված միջոցների ծախսման ժամանակ այդ գործընթացը կարգավորող միջազգային պայմանագրերով և դրանց մաս հանդիսացող փաստաթղթերով սահմանված դեպքերում և կարգով ստորագրության իրավունքը պետական մարմնի կամ հիմնարկի ղեկավարը կարող է վերապահել տվյալ մարմնի կամ հիմնարկի հանրային ծառայող հանդիսացող անձանց:».

3) կարգի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«38. ԲՍԿ-ների կարիքների համար կատարվող գնումների գծով ստանձնած պարտավորությունների ֆինանսավորման կարգը սահմանվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Եթե ԲԳԿ-ի կամ ԲՍԿ-ի համար տվյալ տարվա բյուջեով կամ նախահաշվով նախատեսված որևէ ծախսային ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումների հոդվածներով բյուջետային հատկացումների միայն մի մասն է նախատեսված գնումների իրականացման համար, իսկ մյուս մասն ուղղվելու է գնում չհանդիսացող ծախսերի (այսուհետ՝ ԳՉԾ) ֆինանսավորմանը, ապա այդ ծախսերի գծով հրապարակվող գնումների պլաններում՝ ԳՉԾ-ները չեն ներառվում։

38.1. Նշված կետի իմաստով՝ ԳՉԾ են համարվում բյուջեների հետևյալ ծախսատեսակները՝

1) նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում ստանձնած պարտավորությունների դիմաց առաջացած պարտքերի մարմանն ուղղվող ծախսերը.

2) միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման գծով ծախսերը.

3) հսկիչ գնումներով կատարվող ծախսերը.

4) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործարքների գծով ծախսերը.

5) կանխիկ և բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների գծով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված ծախսերը.

6) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող գնումների գծով ծախսերը:».

4) կարգի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«39. ԲՍԿ-ների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանձնած և սույն կարգի 38-րդ կետում նշված պարտավորությունների խմբին չդասվող պարտավորությունները ֆինանսավորվում են հետևյալ կարգով`

1) գնման ծախսեր չպարունակող պայմանագրերով ստանձնած պարտավորությունների դեպքում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց հատկացված դրամաշնորհների)՝ պայմանագրի շրջանակներում վճարում կատարելու համար ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում գանձապետական վճարման հանձնարարագիր (N 4 ձև) և այդ վճարումը հիմնավորող հավաստագիր (N 5 ձև): Կանխիկ ձևով կատարվող ծախսերի դեպքում ԲՍԿ-ն գանձապետարան է ներկայացնում կանխիկ միջոցների ստացման հայտ (N 6 ձև): Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված ձևերին համապատասխան: Հակառակ դեպքում, դրանք՝ ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են ԲՍԿ.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց հատկացված դրամաշնորհների ֆինանսավորման դեպքում ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում քաղվածք պայմանագրից, գանձապետական վճարման հանձնարարագիր, այդ վճարումը հիմնավորող հավաստագիր և օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխանող հաշվարկային փաստաթղթեր (հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր): Եթե դրամաշնորհի հատկացումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգով, ապա վճարումը հիմնավորող հավաստագրի փոխարեն ներկայացվում է հաշվարկային փաստաթուղթ: Ընդ որում, սույն ենթակետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա տրամադրված դրամաշնորհների դիմաց վճարում կատարելու նպատակով, հաշվարկային փաստաթուղթը հաստատելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում վճարման հանձնարարագիրը և օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխանող հաշվարկային փաստաթղթերը: Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված ձևերին համապատասխան: Հակառակ դեպքում, դրանք՝ ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են ԲՍԿ-ին.

3) այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենքներով պետական կառավարչական հիմնարկներին թույլատրվում է վճարովի ծառայություններ մատուցել այլ պետական կառավարչական հիմնարկներին, ապա դրանց արդյունքում առաջացած պարտավորությունները ֆինանսավորվում են հետևյալ կարգով. ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում վճարովի ծառայություն մատուցելու վերաբերյալ երկու պետական հիմնարկների միջև ստորագրված վարչական ակտի պատճենը, ինչպես նաև N 4 ձևով սահմանված գանձապետական վճարման հանձնարարագիր` առանց այդ վճարումը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելու։ Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված կարգին համապատասխան։ Հակառակ դեպքում, դրանք ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարանի ստորաբաժանման կողմից վերադարձվում են ԲՍԿ-ին:».

5) կարգի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«56. Կանխիկ դրամով վճարումներ կարող են իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սոցիալական նպաստներ» կատեգորիայի մեջ ներառված հոդվածներով:».

6) կարգի 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«57. Բանկային վճարային քարտերով կարող են վճարումներ իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ տարրերով՝

1) «Աշխատանքի վարձատրություն» կատեգորիայի մեջ ներառված տնտեսագիտական հոդվածներով.

2) «Գործուղումների և շրջագայությունների ծախսեր» խմբի մեջ ներառված տնտեսագիտական հոդվածներով.

3) «Սոցիալական նպաստներ» կատեգորիայի մեջ ներառված տնտեսագիտական հոդվածներով:

Բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները կանխիկացման ենթակա չեն:».

7) կարգի 58-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակներ սահմանելու իրավական ակտի նախագիծը մարմնի կողմից ներկայացվում է բացառիկ դեպքերում:».

8) կարգի 62-րդ կետը «կատարվել» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն կարգի 58-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով.

9) կարգի 84-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«84. Տվյալ տարվա ընթացքում ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գանձապետարանն ընդունում է մինչև տվյալ տարվա նախավերջին աշխատանքային օրը ներառյալ:».

10) կարգի 85-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Կարգով հաստատված 1-8-րդ ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 22-ի N 1032-Ն որոշման

 

«Ձև N 1

 

ԲԳԿ

ԲՍԿ

ՀԱՇԻՎԸ ՏՆՕՐԻՆՈՂԸ ______________________________________ ՀՎՀՀ-Ն____________

(ՀԱՇԻՎԸ ՏՆՕՐԻՆՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ)

 

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐԸ ___________________________________

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՇԻՎՆԵՐԸ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ _____________________________________

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ _______________

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ________________________ՀՎՀՀ-Ն _________

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ _________ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ _________

 

ՊԱՇՏՈՆ

ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇԸ

ԿՆԻՔԻ ԴԱՋՎԱԾՔԻ ՆՄՈՒՇԸ

 

       
         
         

 

       

 

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ

____ ___________ 20  Թ.

ՂԵԿԱՎԱՐԸ

ԲԳԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

_________________

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ԵՎ ԿՆԻՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՆԻՔԻ ՏԵՂԸ

_________________

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐ «ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՔԱՐՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ՆԱԽՈՐԴ ՔԱՐՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉՎՈՒՄ:

 

Ձև N 2

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

1. Հիմնարկի անվանում

ՀՎՀՀ

 

     

2. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգում

Բաժին

Խումբ

Դաս

Ծրագիր

Միջոցառում

 

3. Գանձապետական հաշվի (հաշիվների)  համարը___________________

         
 
   

Ծրագրի անվանումը _________________________
Միջոցառման անվանումը _____________________

   

(հազ. դրամ)

 

Ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը

հոդվածը*

Նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ ------ թվականի պետական բյուջեից միջոցների կամ արտաբյուջետային միջոցների հաշվին,
ընդ որում՝

1-ին եռամսյակ

1-ին կիսամյակ

9 ամիս

տարի

ընդամենը

1

1-2

1-3

1-4

1-5

1-6

1-7

1-8

1-9

1-10

1-13

1-12

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

                             
                             

 

Պատասխանատու

ստորաբաժանման

ղեկավարի

ստորագրությունը

 

____ ____________

20   թ.

                             Կ. Տ.

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ

 

Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցը լրացվում է հետևյալ կերպ՝

1) գանձապետական յուրաքանչյուր հաշվի համար կազմվում է առանձին ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույց.

2) տիտղոսային մասի 2-րդ կետում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման տարրերը լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11, իսկ գերատեսչական դասակարգումը՝ N 23 հավելվածներին համապատասխան.

3) աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը, իսկ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դեպքում՝ դրանց անվանախումբը.

4) աղյուսակի 2-րդ սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված NN 5 և 6 հավելվածներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ).

5) աղյուսակում նշված` վճարման ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով.

6) պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով կնքված պայմանագրերի առկայության դեպքում:

 

Ձև N 3

 

ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

 

1. Հիմնարկի անվանումը

2.Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`

Բաժին Խումբ Դաս Ծրագիր Միջոցառում

Գերատեսչական կոդ

             

Ծրագրի անվանումը           Միջոցառման անվանումը

 

3. Հիմնարկին սպասարկող գանձապետական ստորաբաժանման

անվանումը       ՖՆ գործառնական վարչություն

 

4. Գանձապետական հաշվի համարը

 

5. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը

 

5.1. Համաձայնագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը

 

 

 

6. Գնման ձևը՝

 

7. Պայմանագրի կողմ հանդիսացող

մատակարարի անվանումը`

 

 

 

գրանցման վայրը՝

 

հարկային հաշվառման կոդը՝

 

սպասարկող բանկի

(մասնաճյուղի) անվանումը՝

 

հաշվեհամարը`

 

8. Պայմանագրի կատարման

ժամկետը

 

հազ. դրամ

Ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը

Հոդված

Նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ 20-- թվականի պետական բյուջեից, ընդ որում՝

1-ին եռամսյակ

1-ին կիսամյակ

9 ամիս

տարի

ընդամենը

հունվար

հունվար փետրվար

հունվար մարտ

հունվար ապրիլ

հունվար մայիս

հունվար հունիս

հունվար հուլիս

հունվար օգոստ.

հունվար սեպտ.

հունվար հոկտ.

հունվար նոյեմբ.

հունվար դեկտ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

                             

 

Պայմանագրով նախատեսված կանխավճար

Հատկա-ցման վերջին ժամ-կետը

Մարման ժամկետը

(Բյուջեից հատկացված կանխավճարի գծով)

1-ին եռամսյակ

1-ին կիսամյակ

9 ամիս

տարի

ընդա-մենը

հուն-վար

հունվար փետրվար

հուն-վար մարտ

հուն-վար ապրիլ

հուն-վար մայիս

հուն-վար հունիս

հուն-վար հուլիս

հուն-վար օգոստ.

հուն-վար սեպտ.

հուն-վար հոկտ.

հուն-վար նոյեմբ.

հուն-վար դեկտ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                           
         

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

 

_________

 

 

Գանձապետական ստորաբաժանման
պաշտոնատար անձի ստորագրությունը
_________

 

*Սույն ձևի 6-րդ կետում` 9-22-րդ գնման ձևերը նշվում են օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրերի շրջանակներում:

 

Ձև N 4

 

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

 

ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ N ___
___ _____________________ 20  Թ.

ՎՃԱՐՈՂԸ _________________________________

_______________________________________________

ՍՏԱՑՈՂԸ_____________________________________

ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԸ ________________________________

_______________________________________________

 

ԴԵԲԵՏ

ԳՈՒՄԱՐԸ

ՀԱՇՎԻ N

      

ԴՐԱՄ

 

ԿՐԵԴԻՏ

ՀԱՇՎԻ N

 

 

ԳՈՒՄԱՐԸ՝ ՏԱՌԵՐՈՎ ____________________________________ ԴՐԱՄ

 

ՀԻՄՔԸ, ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՀԱՄԱՐԸ, ԿԱԶՄՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
____________________________________________________________________________________

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ`

ԲԱԺԻՆ ԽՈՒՄԲ ԴԱՍ

ԾՐԱԳԻՐ,
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀՈԴՎԱԾ

ԳՈՒՄԱՐ
   
   
   
   
   

   

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ _______________________

 

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ

     

Կ. Տ.

 

Կ. Տ.

 

Ձև N 5

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N __

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

__ _____________20 __ թ.

1. Հիմնարկի անվանումը ______________________________________________________

2. Գտնվելու վայրը ___________________________________________________________

3. Պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը

____________________________________________________________________________

4. Հիմնարկի` ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում հաշվառման համարը________________

5. Ծախսերի ֆինանսավորման աղբյուրի կոդը (ՀՀ պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2, արտաբյուջե`

3)__________________________________________________

6. Պետական կառավարման վերադաս մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի կոդը՝ ըստ ծախսերի գերատեսչական դասակարգման ______________________________

7. Պայմանագրի կնքման ամսաթիվը __ __________ 20   թ., համարը _______________

 

Սույնով հավաստվում է, որ սույն հավաստագրի ներկայացման պահին հավաստագրի 1-ին կետում նշված հիմնարկի կողմից բյուջետային ծախսերի դասակարգման՝ ստորև ներկայացված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած, հիմնարկի հաշվապահական փաստաթղթերով հիմնավորված և դրանից կատարման ենթակա ֆինանսական պարտավորությունների մեծությունը համապատասխանում է ստորև ներկայացված աղյուսակի 5-րդ սյունակում նշված գումարի մեծությանը:

 

NN

ը/կ

Բաժին/խումբ/ դաս/ ծրագիր, միջոցառում

Հոդված

Աշխատանքների, ապրանքների և ծառայության համառոտ նկարագիրը

Գումարը (ըստ վճարման

հանձնարարականի)

Վճարման ժամկետը (ըստ ժամանա- կացույցի)

Կանխավճարի մարում

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

___________________
Կ. Տ.

 

ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագիրը լրացվում և ներկայացվում է հետևյալ կերպ՝

1) եթե հավաստագիրը կազմվում և գանձապետարան է ներկայացվում ԲՍԿ-ների կարիքների համար կատարվող գնումների գծով, ինչպես նաև սույն կարգի 39-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ այլ պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա յուրաքանչյուր առանձին վերցրած պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար ներկայացվում է առանձին հավաստագիր և վերջինիս տիտղոսային մասի 7-րդ կետում լրացվում է համապատասխան պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը.

2) եթե հավաստագիրը կազմվում և գանձապետարան է ներկայացվում ԲՍԿ-ների կարիքների համար կատարվող գնումների գծով, ինչպես նաև սույն կարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա հավաստագրի 7-րդ կետը չի լրացվում: Ընդ որում, միևնույն ծրագրի շրջանակներում մի քանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի քանի հոդվածների գծով վճարումներ իրականացնելու դեպքում կարող է ներկայացվել մեկ հավաստագիր.

3) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող ԲՍԿ-ների կողմից ներկայացվող հավաստագրերը ստորագրում Է բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գլխավոր ֆինանսիստը կամ նրա բացակայության դեպքում՝ փոխարինողը.

4) աղյուսակի 2-րդ սյունակի գործառական դասակարգման կոդերը լրացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգմանը համապատասխան.

5) աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է բյուջետային ծախսերի դասակարգման հոդվածը (տարրը)` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված NN 5 և 6 հավելվածներին համապատասխան` մինչև սինթետիկ հաշիվը.

6) աղյուսակի 5-րդ սյունակը լրացվում է վճարման, իսկ 7-րդ սյունակը` կանխավճարի մարման դեպքում:

 

Ձև N 6

 

ԿԱՆԽԻԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ

 

ՀԱՅՏ N

 

____________________________

ՀԻՄՆԱՐԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

____________________________

ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐԸ

   

_________________________________

ԲԱԺԻՆ/ԽՈՒՄԲ/ԴԱՍ/ԾՐԱԳԻՐ/ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

______ ______________ 20  թ.

 

ՀՈԴՎԱԾ

ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ

ԼՐԱՑՎՈՒՄ Է ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

     
     

 

ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐ՝ ՏԱՌԵՐՈՎ ______________________________________________________

 

ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՑՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ _________________________________________

______________________________________________________________________________________________

______________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

Պատասխանատուի ստորագրություն

 

Կ. Տ.

 

ԲԱՆԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ______________________________ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ԿԱՆԽԻԿԻ ՉԵԿ N

 

Ձև N 7

 

ՄԻՋԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՆՑԱԳԻՐ

 

N ___
__ ____________________ 20  Թ.

_________________________
ՎՃԱՐՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԴԵԲԵՏ
ՀԱՇԻՎ N

ԿՈԴ N

ԳՈՒՄԱՐԸ

 
 

       
_________________________
ՍՏԱՑՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԴԵԲԵՏ
ՀԱՇԻՎ N

ԿՈԴ N

 

___________________________________________

(ԳՈՒՄԱՐԸ՝ ՏԱՌԵՐՈՎ)

 

___________________________________________

(ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ)

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ`

ԲԱԺԻՆԸ ԽՈՒՄԲԸ ԴԱՍԸ ԾՐԱԳԻՐ`
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՀՈԴՎԱԾԸ ԳՈՒՄԱՐԸ
             
   
   
   
   
   

ԸՆԴԱՄԵՆԸ

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ _________________

_________________ Կ. Տ.

 

ԱՄՓՈՓ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

 

__ _____________________ 20  Թ.

 

Սույնով ԲԳԿ` ______________________________________________________ տալիս է իր համաձայնությունը 20  թ. ընթացքում ԲԳԿ-ի գանձապետական հաշվում առկա դրամական միջոցների սահմաններում

 

□ Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`

 

ԲԱԺԻՆ

ԽՈՒՄԲ

ԴԱՍ

ԾՐԱԳԻՐ`
ՄԻՋՈՑԱ-ՌՈՒՄ

       

 

□ Բյուջետային ծախսերի բոլոր ծրագրերի գծով

 

Պարտավորությունների առկայության դեպքում ԲՍԿ-ների գանձապետական հաշիվներին գումարներ փոխանցել` առանց ԲԳԿ-ի կողմից միջգանձապետական փոխանցագիր գանձապետարան ներկայացնելու:

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ _________________

 

Ձև N 8

 

ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏ N ___

 

20  թ. _________________ ամսվա համար

 

1.

Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական կառավարման

մարմնի անվանումը _________________________
 

2.  

Փոստային հասցեն __________________________
 

3.

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բաժին, խումբ, դաս,
ծրագիր, միջոցառում

 
 
 
 
 
 

4.

Ծրագրի և միջոցառման կոդը
 

5.

Ծրագրի և միջոցառման անվանումը ________________________
 

6.

Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի կոդը

 

 
 

7.

ԲԳԿ-ի գանձապետարանում հաշվառման համարը

 

 

Հազ. դրամ

Տող

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական
դասակարգման հոդվածներ

Դիտարկվող ամսվա ընթացքում պահանջվող ֆինանսավորման չափը

 

 

1

2

3

4

                   
                   
                   
                   

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

Ընդամենը գումարը` տառերով  
   
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Կ. Տ.

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ

 

Վճարման հայտը լրացվում է հետևյալ կերպ՝

1) տիտղոսային մասի 3-րդ կետը լրացվում է բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կոդով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 հավելվածի համաձայն.

2) աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է բյուջետային ծախսերի դասակարգման համապատասխան տարրերի անվանումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված NN 5, 6 և 7 հավելվածների համաձայն.

3) աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է նույն աղյուսակի «2» սյունակում նշվող բյուջետային ծախսերի դասակարգման տարրին համապատասխանող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված NN 5, 6 և 7 հավելվածների 5-րդ սյունակում (սինթետիկ հաշիվ) նշված հոդվածի համարը.

4) աղյուսակի 4-րդ սյունակում ներկայացվող ցուցանիշները ներկայացվում են տվյալ ծրագրի գծով համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներին, ներառյալ վերջիններիս ենթակա բոլոր բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչներին հատկացման ենթակա միջոցները:

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓՈԽԱՆՑԱԳԻՐ N ___
______ _________20  Թ.

_________________________
ՎՃԱՐՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԴԵԲԵՏ
ՀԱՇԻՎ N

 

ԿՈԴ N

ԳՈՒՄԱՐԸ

 
 

 

_________________________
ՍՏԱՑՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԿՐԵԴԻՏ
ՀԱՇԻՎ N

 

ԿՈԴ N

 

___________________________________________
(ԳՈՒՄԱՐԸ՝ ՏԱՌԵՐՈՎ)
___________________________________________
(ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ)

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ`

  ԽՈՒՄԲ ԴԱՍ ԾՐԱԳԻՐ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ) ՀՈԴՎԱԾ ԳՈՒՄԱՐ
             
   
   

ԸՆԴԱՄԵՆԸ

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ _________________   Կ. Տ.»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2023 թվական: