ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2017 թվականի |
թիվ 51 |
քաղ. Մոսկվա |
ՀԱԳՈՒՍՏԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇՈԳԵՄՇԱԿԻՉԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հագուստի և մանածագործական արտադրատեսակների համար նախատեսված կենցաղային հատակադիր շոգեմշակիչը, որը ներկառուցված էլեկտրաջեռուցիչ տարրով 220-240 Վ փոփոխական հոսանքի սնուցման լարմամբ էլեկտրական սարք է, սարքավորված է շոգեմշակման ռեժիմների փոխարկումով կառավարման բլոկով, ուղղահայաց տիպի փոխագուցավոր կանգնակով, գոլորշի մատակարարող և գլխադիրներ ունեցող ճկափողով, ջրի ռեզերվուարով, նախատեսված է մինչև եռման ջերմաստիճանը ջրի տաքացման ժամանակ ջրի ռեզերվուարում ստեղծվող ճնշման հաշվին՝ գոլորշի մատակարարող ճկափողով մատակարարվող գոլորշու միջոցով ծալքերը, ճմռթվածքները, ծալակոտրվածքները, աղտոտումները հեռացնելու, հոտազերծելու նպատակով հագուստը և մանածագործական արտադրատեսակները մշակելու համար, ունի ջրի ռեզերվուարի ծավալին համապատասխան հաշվարկված՝ գոլորշու արտադրման աշխատանքի տևողություն (առանց ջրամատակարարման համակարգին միացնելու հնարավորության), Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8516 ապրանքային դիրքում:
(1-ին կետը խմբ. ԵՏՀԿ 24.06.22 թիվ 94)
11 . Հագուստի և մանածագործական արտադրատեսակների համար կենցաղային ձեռքի շոգեմշակիչը, որը ներկառուցված էլեկտրաջեռուցիչ տարրով 220-240 Վ փոփոխական հոսանքի սնուցման լարմամբ էլեկտրական սարք է, սարքավորված է շոգեմշակման ռեժիմների փոխարկումով կառավարման բլոկով, ջրի ռեզերվուարով, խոզանակ-գլխադիրով (կամ առանց դրա), նախատեսված է մինչև եռման ջերմաստիճանը ջրի տաքացման ժամանակ ջրի ռեզերվուարում ստեղծվող ճնշման հաշվին մատակարարվող գոլորշու միջոցով ծալքերը, ճմռթվածքները, ծալակոտրվածքները, աղտոտումները հեռացնելու, հոտազերծելու նպատակով հագուստը և մանածագործական արտադրատեսակները մշակելու համար, ունի ջրի ռեզերվուարի ծավալին համապատասխան հաշվարկված՝ գոլորշու արտադրման աշխատանքի տևողություն, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8516 ապրանքային դիրքում:
(11 -ին կետը լրաց. ԵՏՀԿ 24.06.22 թիվ 94)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 11-ի թիվ 51 որոշման |
ՕՐԻՆԱԿ
հագուստի կենցաղային շոգեմշակիչի պատկերի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: