ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2015 թվականի N 582-Ն
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 22.1-ին հոդվածի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց., փոփ. 25.02.21 N 251-Ն)
1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
2. (կետն ուժը կորցրել է 25.02.21 N 251-Ն)
3. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություն ճանաչել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը:
(3-րդ կետը փոփ. 02.09.16 N 899-Ն)
4. Սահմանել, որ՝
1) սոցիալական ծառայությունները տրամադրվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումների կողմից, որոնք իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ.
2) միասնական սոցիալական ծառայության՝ սոցիալական ծառայություններ տրամադրող ստորաբաժանումները կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և ստորաբաժանման անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և կարող են ունենալ այլ անհատականացման միջոցներ.
3) զբաղվածության պետական և բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակների տարածքային ստորաբաժանումների, մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ՝ սոցիալական աջակցության տարածքային բաժինների օրենսդրությամբ սահմանված լիազորությունները վերապահվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումներին:
(4-րդ կետը խմբ. 25.02.21 N 251-Ն)
5. Հաստատել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ցանկը և սպասարկման տարածքները՝ համաձայն հավելվածի:
(5-րդ կետը խմբ. 25.02.21 N 251-Ն)
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) մինչև 2015 թվականի հունիսի 30-ը հաստատել սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի օրինակելի կանոնադրությունները` սահմանելով սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի աշխատողների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացների կազմակերպման և այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրերի տրամադրման դեպքերն ու կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) որոշման նախաբանը «մասերի» բառից հետո լրացնել «, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները:».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը.
4) որոշման 2-րդ կետի 5-րդ, 10-րդ ենթակետերում, 4-րդ կետի 4-րդ ենթակետում, NN 6 և 11 հավելվածների վերնագրերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)», իսկ 4-րդ կետի 3-րդ ենթակետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին» բառերը` «աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին)» բառերով.
5) որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետը «կառավարման» բառից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով.
6) որոշման N 3 հավելվածի`
ա. 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերով,
բ. NN 1, 3, 5, 6, 7 և 8 ձևերում «ծառայությունների տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը փոխարինել «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ N 7 ձևի «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ _______________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ» բառերը` «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ _____________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ (ԲԱԺՆԻՆ)» բառերով,
գ. N 4 ձևի «Դաշտի լրացման հիմքը» սյունակի 6-րդ և «Դաշտի բովանդակությունը» սյունակի 5-րդ և 6-րդ կետերում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածը» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածը» բառերով, իսկ «Դաշտի անվանումը» սյունակի 15-րդ տողում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը՝ «սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով.
7) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով.
8) որոշման N 6 հավելվածի 10-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում)» բառերով.
9) որոշման N 8 հավելվածի`
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով,
բ. NN 1, 2, 3 և 4 ձևերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը՝ «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ NN 4, 5, 7, 8 և 12 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության _________________ տարածքային գործակալություն (բաժին)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
10) որոշման N 9 հավելվածի`
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
բ. N 1 ձևում «ծառայություններ տրամադրող ______________________» բառերը փոխարինել
(տարածքային մարմին)
«աջակցության _____________ տարածքային գործակալություն (բաժին)» բառերով, NN 2, 4, 5, 6, 8, 9 և 10 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության ____________ տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «տարածքային մարմինը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
11) որոշման N 11 հավելվածի 5-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում)» բառերով.
12) որոշման N 12 հավելվածի`
ա. 3-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
բ. 7-րդ կետում «ընտանիքների անապահովության գնահատման համակարգի» բառերը փոխարինել «սոցիալական բանկի տեղեկատվական ենթահամակարգի» բառերով.
13) որոշման N 13 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները (բաժինները)» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 153-րդ, 154-րդ, 155-րդ և 156-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 829-րդ, 830-րդ, 831-րդ և 832-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 152-րդ, 153-րդ և 154-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 169-րդ, 170-րդ, 171-րդ, 172-րդ և 173-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում «ծառայությունների» և որոշման N 3 հավելվածի 110-րդ, 111-րդ և 112-րդ կետերում «ծառայության» բառերը փոխարինել «աջակցության» բառով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 24-րդ ու 25-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 401-րդ, 402-րդ, 403-րդ և 404-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով։
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 165-րդ, 166-րդ, 167-րդ և 168-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 97-րդ, 98-րդ, 99-րդ, 100-րդ և 101-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման 3-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 54-րդ, 55-րդ, 56-րդ և 57-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
18. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 16-րդ և 17-րդ կետերը:
19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 5 |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման |
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
|
(հավելվածը լրաց. 30.06.16 N 667-Ն, 18.07.19 N 909-Ն, խմբ. 25.02.21 N 251-Ն, 13.07.23 N 1171-Ն)
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 25.02.21 N 251-Ն)