Գլխավոր տեղեկություն
Номер
N 977-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.03.2023-26.05.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
14.06.2021
Дата вступления в силу
01.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2021 թվականի N 977-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման N 1 hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

2) 19.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19.1. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը՝ բացառությամբ NN 1, 2, 3 և 5 ձևերի անասնաբուժական վկայականների, անվտանգության սերտիֆիկատները և համապատասխանության տեղեկանքը, ինչպես նաև դրանց համար ներկայացվող հայտերը, ենթահայտերը, դիմումները և ուղեկցող փաստաթղթերը տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության և արտահանվող երկրի պահանջի դեպքերում՝ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով։ Անհաղթահարելի ուժի վերացման դեպքում՝ անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ստեղծվում են հայտեր, ենթահայտեր և դիմումները, իսկ թղթային եղանակով տրամադրված փաստաթղթերը ներբեռնվում են «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգ:»․

3) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Ուղեկցող փաստաթղթերում՝ անվտանգության սերտիֆիկատներում կամ համապատասխանության տեղեկանքում թույլ տրված տեխնիկական սխալների ուղղումը կատարվում է տվյալ տարածքային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինողի կողմից, բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, արտահանվող երկրի պահանջի դեպքերում՝ թղթային եղանակով, որը վավերացվում է ստորագրությամբ և կնիքով՝ նշելով ամսաթիվը և «Ուղղումը կատարված է իմ կողմից»: Անհաղթահարելի ուժի վերացման դեպքում՝ անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից ուղեկցող փաստաթղթերը ներբեռնվում են «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգ։».

4) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Անվավեր ճանաչելու հիմքով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի հայտնաբերման դեպքում տեսուչի կողմից տեղեկատվությունը տրամադրվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, արտահանվող երկրի պահանջի դեպքերում՝ թղթային եղանակով, որը վավերացվում է ստորագրությամբ և կնիքով` նշելով ամսաթիվը: Անհաղթահարելի ուժի վերացման դեպքում՝ անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից անվավեր ճանաչելու հիմքով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը ներբեռնվում են «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգ։»:

(1-ին կետը փոփ. 17.02.22 N 167-Ն, խմբ. 13.07.23 N 1152-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բուսասանիտարիայի անվտանգության ոլորտում լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին)» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 25-րդ կետերում «ծառայության» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում «բուսասանիտարիայի պետական ծառայության պետին» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարին» բառերով.

4) որոշման N 1 հավելվածի 21-րդ կետում «ծառայության սահմանային հսկիչ կետ է ներկայացվում հայտ» բառերը փոխարինել «տեսչական մարմնի հսկիչ կետ է ներկայացվում հայտ առձեռն կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով` նույնականացման քարտի հիման վրա:» բառերով.

5) որոշման NN 2, 3, 4 և 5 հավելվածներում «Բուսասանիտարիայի պետական տեսչություն» կամ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով.

6) որոշման N 2 հավելվածում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով:

(2-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սույն կարգով նախատեսված հայտը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթղթերը, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, արտահանվող երկրի պահանջի դեպքերում՝ թղթային եղանակով:»:

(3-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն, խմբ. 13.07.23 N 1152-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները և դեպքերը հաստատելու մասին» N 623-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

1) 11․1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11․2-րդից 11․7-րդ կետերով՝

«11․2. Տեխնիկական կանոնակարգերին համապատասխան համապատասխանության գնահատման փաստաթղթեր (համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի, տեխնիկական կանոնակարգով սահմանված գնահատման այլ փաստաթղթի) գրանցելու կամ ստանալու համար հայտատուն համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված փաստաթղթերի փաթեթը համապատասխանության գնահատման նշանակված մարմնին (այսուհետ՝ ՀԳՆՄ) ներկայացնում է և ՀԳՆՄ-ը համապատասխանության գնահատման փաստաթուղթը գրանցում կամ տրամադրում է էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։

11․3․ Անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության դեպքերում սույն որոշման 11․2-րդ կետով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացվել և գրանցվել կամ տրամադրվել թղթային եղանակով:

11.4․ Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով ՀԳՆՄ-ները դիմելու օրվանից հետո ոլորտը կանոնակարգող համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գրանցում կամ տալիս են համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթուղթը կամ պատճառաբանված որոշմամբ մերժում են հայտը:

11․5. Համապատասխանության գնահատման փաստաթղթի գրանցման կամ տրման մերժման մասին ծանուցումը հայտատուին տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են տրամադրվել թղթային եղանակով։

11․6. Համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունվելու դեպքում հայտատուն համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության դադարեցման վերաբերյալ ծանուցումը ՀԳՆՄ-ին է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։

11․7․ Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթղթերի և համապատասխանության գնահատման մարմինների մասով ամբողջական տեղեկատվությունը հասանելի դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով պետք է ապահովվի հասանելիություն համապատասխանության գնահատման փաստաթղթերի և համապատասխանության գնահատման մարմինների ռեեստրներին։»:

(4-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն, խմբ. 09.03.23 N 286-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1173-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայտը կարող է լրացվել և ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգ) ենթահայտ լրացնելու միջոցով` նույնականացման քարտի հիման վրա։».

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում պատճառների մասին: Համապատասխան թույլտվությունը կամ դրա տրամադրման մերժման մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային եղանակով «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։»:

(5-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1174-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայտը կարող է լրացվել և ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգ) ենթահայտ լրացնելու միջոցով` նույնականացման քարտի հիման վրա։».

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին: Համապատասխան թույլտվությունը կամ դրա տրամադրման մերժման մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային եղանակով «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։»:

(6-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 05.01.23 N 15-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 05.01.23 N 15-Ն)

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

«7.1. Լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն ստանալու համար հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով՝ նույնականացման քարտի հիման վրա, և լիազոր մարմինը լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն կարող է տրամադրել «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով։ Ընդ որում, լիցենզիան կամ թույլտվությունը, եզրակացությունն այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունը, եզրակացությունը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։»․

2) (ենթակետն ուժը կորցրել է 05.01.23 N 15-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 05.01.23 N 15-Ն)

4) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«6) տվյալ ապրանքատեսակի անդրսահմանային փոխադրման ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:».

5) (ենթակետն ուժը կորցրել է 05.01.23 N 15-Ն)

6) 14-րդ կետի 1-ին ենթակետը «ներկայացված փաստաթղթերը» բառերից առաջ լրացնել «չեն ներկայացվել պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ տվյալները,» բառերով.

7) 15-րդ կետում «13-րդ» բառը փոխարինել «14-րդ» բառով.

8) (ենթակետն ուժը կորցրել է 05.01.23 N 15-Ն)

9) (ենթակետն ուժը կորցրել է 05.01.23 N 15-Ն)

10) 25-րդ կետում «լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով լիազոր մարմին ներկայացված հայտի» բառերով.

11) 25-րդ կետի 1-ին ենթակետում «գրավոր դիմումը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով լիազոր մարմին ներկայացված հայտի» բառերով:

12) (ենթակետն ուժը կորցրել է 05.01.23 N 15-Ն)

13) 12-րդ կետի 2-րդ ենթակետը, 16-րդ և 27-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․

14) 21-րդ կետում «Լիցենզիայի» բառը փոխարինել «7․1-ին կետով նախատեսված թղթային տեսքով տրամադրված լիցենզիայի» բառերով․

15) 29-րդ կետում «Տրված թույլտվության, եզրակացության» բառերը փոխարինել «7․1-ին կետով նախատեսված թղթային տեսքով տրամադրված թույլտվության, եզրակացության» բառերով։

(9-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն, խմբ., փոփ., լրաց. 05.01.23 N 15-Ն)

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգը սահմանելու մասին» N 908-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Արտահանվող փայտանյութի բացթողումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «Հայանտառ» ՊՈԱԿ) կողմից տրված «Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին» եզրակացությունը, ինչը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ` ձևը կցվում է:

4. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը եզրակացությունը տրամադրում է ստորև նշված բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ մերժում է սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

ա) եզրակացություն ստանալու համար էլեկտրոնային եղանակով լրացված հայտ` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով` նույնականացման քարտի հիման վրա.

բ) ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթեր:

5. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացությունը տրամադրվում է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ հայտատուի դիմումի հիման վրա այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում համապատասխան եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:»:

2) (ենթակետն ուժը կորցրել է 16.02.23 N 205-Ն)

(10-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն, խմբ., փոփ. 16.02.23 N 205-Ն)

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման N 1 հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Հայտատուն Հայաստանի Հանրապետություն դեղագործական արտադրանք ներմուծելու նպատակով լիազոր մարմին է ներկայացնում էլեկտրոնային հայտ (այսուհետ՝ հայտ)՝ սույն կարգի N 1 ձևի հայտի տվյալների ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետության Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (այսուհետ՝ «Մեկ պատուհան») կամ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգ) համակարգի միջոցով` նույնականացման քարտի հիման վրա՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի գունավոր տեսաներածված պատճենները (ՊԻԴԻԷՖ (PDF) ձևաչափով ֆայլերի տեսքով):».

2) որոշման տեքստը «Մեկ պատուհան» բառերից հետո լրացնել «կամ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» բառերով։

(11-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. Հայտատուն սույն կարգի 10-րդ կետով սահմանված հայտը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ լիցենզիա կամ ծանուցվել լիցենզիա տրամադրելու մերժման մասին նաև Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով` նույնականացման քարտի հիման վրա:»։

(12-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման N 2 հավելվածի 16-րդ կետում «գրավոր դիմել լիցենզավորող մարմնին» բառերը փոխարինել «դիմել լիցենզավորող մարմնին» բառերով,

2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.

«16.1. Լիցենզավորված անձը սույն կարգի 16-րդ կետով սահմանված դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ եզրակացություն կամ ծանուցվել եզրակացություն տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով՝ նույնականացման քարտի հիման վրա, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող և Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով:».

3) որոշման N 3 հավելվածի 16-րդ կետում «գրավոր դիմել լիցենզավորող մարմնին» բառերը փոխարինել «դիմել լիցենզավորող մարմնին» բառերով.

4) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.

«16.1. Լիցենզավորված անձը սույն կարգի 16-րդ կետով սահմանված դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ եզրակացություն կամ ծանուցվել եզրակացություն տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող և Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով:».

5) որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.

«16.1. Լիցենզավորված անձը սույն կարգի 16-րդ կետով սահմանված դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ եզրակացություն կամ ծանուցվել եզրակացություն տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող և Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով:».

6) որոշման NN 2, 3 և 4 հավելվածներից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:

(13-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն, խմբ. 03.11.22 N 1674-Ն)

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

2) N 1 հավելվածում՝

ա. 7-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Միջուկային նյութեր ներմուծելու կամ արտահանելու նպատակով հայտատուն լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե (այսուհետ` լիազորված մարմին) է ներկայացնում հայտ, որը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգ) ենթահայտի տեսքով` նույնականացման քարտի հիման վրա, և որում նշվում են՝»,

բ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Լիցենզիան կարող է տրվել նաև «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։»:

(14-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

2) N 1 հավելվածում՝

ա. 8-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր ներմուծող կամ արտահանող անձը լիցենզիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե է ներկայացնում հայտ, որը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգում ենթահայտի տեսքով` նույնականացման քարտի հիման վրա, և որում նշվում են`»,

բ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Լիցենզիան կարող է տրվել նաև «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։»:

(15-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 375-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

2) N 1 հավելվածում՝

ա. 6-րդ կետը «հայտ» բառից հետո լրացնել «, որը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգում ենթահայտի տեսքով` նույնականացման քարտի հիման վրա`» բառերով,

բ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Լիցենզիան կարող է տրվել նաև «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։»:

(16-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից:

(17-րդ կետը փոփ. 17.02.22 N 167-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

   

14.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2021 թվական:

 

Ծանուցում`

 

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում (trade.gov.am) ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում 2023 թվականի մարտի 31-ի դրությամբ արդեն իսկ գործարկված են․

 

-       ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության

-       ՀՀ էկոնոմիկայի նախարարության

-       ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

-       ՀՀ ներքին գործերի նախարարության

-       ՀՀ շրջակա միջավայրի նախարարության

-       ՀՀ պաշտպանության նախարարության

-       ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

-       ՀՀ ազգային անվտանգության ծառայության

-       ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի

-       ՀՀ միջուկային անվտանգության պետական կարգավորման կոմիտեի

-       ՀՀ ՇՄՆ անտառային կոմիտեի Հայանտառ ՊՈԱԿ-ի

-       ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

-       «էն փի սի» ՍՊԸ և «Արմէքսպերտիզա» ՍՊԸ փորձագիտական կենտրոնների ենթահամակարգերը։

 

Գործարկման ընթացքում են գտնվում․

 

-       ՀՀ առողջապահության նախարարության

-       ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի

-       ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի ենթահամակարգերը։

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան