Գլխավոր տեղեկություն
Номер
N 1199-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.07.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2023
Дата вступления в силу
21.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2023 թվականի N 1199-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 656-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 656-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված «20 տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի ներդրումներ» բառերը փոխարինել «մինչև 2037 թվականը ներառյալ կատարել 325 900 000 դրամի ներդրումներ» բառերով.

2) որոշման ամբողջ տեքստում նշված «ծրագիր» բառը փոխարինել «ծրագրեր» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Գլոբալ բրիջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ կնքել 2017 թվականի օգոստոսի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 104/0017 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի կնքման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին.

2) ընկերության կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների ավարտից և անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ընկերության կողմից կոմիտեին տրամադրելուց հետո քառամսյա ժամկետում ապահովել վերակառուցված անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումը՝ այն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման արդյունքում ստացված տվյալները, ընկերության հետ կնքել 2017 թվականի օգոստոսի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 104/0017 պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 20-ի N 1199-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հունիսի 8-ի N 656-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

«ԳԼՈԲԱԼ ԲՐԻՋ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Տարեթիվը

Ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքի վերանորոգման աշխատանքները

(դրամ)

«Վ. Մայակովսկու անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված առաջին հիմնական մասնաշենքում իրականացվող աշխատանքները

(դրամ)

Ընդամենը (դրամ)

2017

101 650 000

24 250 000

125 900 000

2023

40 000 000

-

40 000 000

2024

30 000 000

-

30 000 000

2025

30 000 000

-

30 000 000

2026

10 000 000

-

10 000 000

2027

10 000 000

-

10 000 000

2028

10 000 000

-

10 000 000

2029

10 000 000

-

10 000 000

2030

10 000 000

-

10 000 000

2031

10 000 000

-

10 000 000

2032

10 000 000

-

10 000 000

2033

10 000 000

-

10 000 000

2034

5 000 000

-

5 000 000

2035

5 000 000

-

5 000 000

2036

5 000 000

-

5 000 000

2037

5 000 000

-

5 000 000

Ընդհանուր՝

301 650 000

24 250 000

325 900 000

»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ