Գլխավոր տեղեկություն
Номер
N 996-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.06.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2023
Дата вступления в силу
23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2023 թվականի N 996-Ա

 

«ՀԱՏՈՒԿ ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 16-րդ հոդվածը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով հաստատված ցանկի 43․1-ին կետը, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) իր ենթակայության «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ ընկերություն) 297,567.6 հազ. դրամ (ներառյալ 1,918․6 հազ. դրամ հողի կադաստրային արժեքը) գնահատված ակտիվներ ունեցող (ընկերության գտնվելու վայրը՝ քաղ․ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8), 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (450 հատ սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել որպես ամբողջական մեկ միավոր՝ դասական աճուրդով:

2. Սահմանել ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2022 թվականի սեպտեմբերի 5-ին (գնահատման պահ) գնահատված արժեքը 275,467.8 հազ. դրամ՝ առանց հողի կադաստրային արժեքի (0.20653 հա հողամասերի գնահատված արժեքները կազմում են 7,645.47 հազ. դրամ, այդ թվում՝ գնահատման պահին գործող հողի կադաստրային արժեքը՝ 1,918.6 հազ. դրամ)։

3. Սահմանել, որ՝

1) ընկերության պետական բաժնետոմսերի աճուրդով մասնավորեցման մեկնարկային գինը կազմում է գնահատված արժեքի 75 տոկոսը՝ 206,600.85 հազ. դրամ.

2) հետագայում հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, իրավաբանական անձի բաժնետոմսի դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման դեպքում ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը:

4. Ընկերության գնահատված պարտավորությունները 2022 թվականի օգոստոսի 1-ի (հաշվետու ժամանակահատված) դրությամբ կազմել են 20,181.2 հազ. դրամ, այդ թվում՝

1) երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 1,290.0 հազ. դրամ.

2) կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 81.9 հազ. դրամ.

3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 7,208.8 հազ. դրամ.

4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 485.2 հազ. դրամ.

5) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 10,203.8 հազ. դրամ.

6) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)՝ 611․5 հազ․ դրամ.

7) այլ կրեդիտորական պարտքեր՝ 300․0 հազ․ դրամ:

5. Ընկերության պարտավորությունները 2023 թվականի մայիսի 1-ի դրությամբ կազմում են 19,054․1 հազ․ դրամ։

6. Ընկերության 2017-2021 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով շահութաբաժինների վճարման գծով պարտավորություններ չկան։ Ընկերության 2022 թվականի գործունեության արդյունքում շահութաբաժինների պարտավորությունների հնարավոր առաջացման դեպքում դրանց վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում։

7. Կոմիտեի նախագահին՝

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,

բ. բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում։

8. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։ Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու և (կամ) պայմանագիր չկնքելու դեպքերում աճուրդի մասնակցության նախավճարը չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

9. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան