Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 341-Ա
«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Հանրապետության «Պարադիսանտե» մարդասիրական ասոցիացիայի կողմից զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած զինվորներին աջակցելու նպատակով «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բժշկական պարագաների, իմպլանտների և իմպլանտների դետալների (49,844.21 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 490.95 եվրոյին համարժեք դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 22.06.23 N 427-Ա)
2. «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
12.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.06.2023, N 427-Ա | 23.06.2023, N 341-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|