Գլխավոր տեղեկություն
Номер
N 298
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.09.1999-31.12.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.05.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.1998
Дата вступления в силу
09.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.08.2005

040.0298.15.05.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 1998 թվական N 298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սույն որոշմանը համապատասխան սահմանել արտարժույթի փոխանակման կետերում, բանկերի արտարժութային գործակալների (դիլերներ) մոտ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետները:

3. Հաստատել այն ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություններ) ցանկը (կցվում է), որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը երկամսյա ժամկետում հաստատել առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների գործածության ընթացքում ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ:

5. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

Տեխնիկական մասնագիտական հանձնաժողովին` եռամսյա ժամկետում սույն որոշման 4-րդ կետին համապատասխան սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջների հիման վրա սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը:

6. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` 4-ամսյա ժամկետում հաստատել`

ա) կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ.

բ) ձեռնարկությունների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները խախտելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ:

8. Սահմանել, որ`

ա) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը.

բ) հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը և Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի ու սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության մարզային (Երևանի քաղաքային) պետական տեսչությունները.

գ) հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության պետական չափագիտական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը.

դ) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(8-րդ կետը լրաց. 25.02.99 N 97)

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի «Ազատ գների պայմաններում հանրապետության առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման որոշ միջոցառումների մասին» N 93 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «դ» ենթակետից հանել վերջին նախադասությունը:

10. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշման 6-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» N 556 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի N 556 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 310 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 25-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 52 որոշումը:

11. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մայիսի 15-ի N 298 որոշմամբ

 

 

 

 

Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Ց Ա Ն Կ

 

գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման

 

NN
Ը/Կ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

1

2

3

1. Խաղատների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
2. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
3. «Հաստատագրված վճարների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
31. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող այն սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող». 1 մարտի 1999 թ.
4.

Երևան քաղաքում`
ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն
ա1) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող
բ) հյուրանոցների կազմակերպում
գ) ռեստորանների, սրճարանների, բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում
դ) դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում
ե) կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

1 փետրվարի 1999 թ.
1 մարտի 1999 թ.
1 փետրվարի 1999 թ.
1 փետրվարի 1999 թ.
1 փետրվարի 1999 թ.
1 հունվարի 2000 թ.

5. Երևան քաղաքից դուրս`
ա) հյուրանոցների կազմակերպում
բ) ռեստորանների, սրճարանների,բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում
1 ապրիլի 1999 թ.

1 ապրիլի 1999 թ.
 6. Մարզկենտրոններում, Աբովյան և Վաղարշապատ քաղաքներում`
ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն
ա1) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող 
բ) դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում
գ) կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն
1 ապրիլի 1999 թ.
1 ապրիլի 1999 թ.
1 ապրիլի 1999 թ.
1 հունվարի 2000 թ.
 7.  Խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն  1 հոկտեմբերի 1999 թ.
 8.  Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ գյուղերի) կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն 1 հուլիսի 2000 թ.
 9.  Հայաստանի Հանրապետության գյուղերում կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն  1 նոյեմբերի 2000 թ.
 10.  Հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բնակչությանը բժշկական օգնության ու բուժսպասարկման (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների իրացման կազմակերպում  1 հունվարի 2000 թ.
 11.  Հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից բնակչությանն ստոմատոլոգիական (ատամնաբուժական պրակտիկա) ծառայությունների իրացման կազմակերպում  1 հունվարի 2000 թ.
 12.  Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի մանրածախ վաճառքի կազմակերպում  1 հոկտեմբերի 1999 թ.
 13.  Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության կազմակերպում  1 հունվարի 2000 թ.

(ժամանակացանկը խմբ. 28.12.98 N 855, փոփ., լրաց. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մայիսի 15-ի N 298 որոշմամբ

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

այն ձեռնարկությունների, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ

 

1. Ձեռնարկությունները`

ա) շրջիկ կետերում (ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ձիասայլեր, ավտոցիստեռներ) իրականացվող լցովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի, բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի վաճառքի մասով.

բ) շրջածախ առևտրի միջոցներով (վաճառասայլեր, ձեռնասայլեր, վաճառաարկղեր, զամբյուղներ և այլն) իրականացվող վաճառքի մասով.

գ) գյուղատնտեսական շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի մասով.

դ) առանձին կառուցված կրպակներում թերթերի և ամսագրերի, ինչպես նաև հարակից ապրանքների վաճառքի մասով, եթե կրպակների ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում թերթերի ու ամսագրերի տեսակարար կշիռը գերազանցում է 50 տոկոսը, և այդ մասով կատարվում է առանձնացված հաշվառում.

ե) կրպակներում պաղպաղակի և ոչ ոգելից խմիչքի վաճառքի մասով.

զ) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում պարապմունքների ընթացքում սովորողների սննդի կազմակերպման մասով:

(1-ին կետը խմբ. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547)

2. Կրոնական կազմակերպությունների դուստր ձեռնարկությունները` կրոնական պարագաների իրացման մասով:

3. Փոստային կապի ծառայություններ մատուցող ձեռնարկությունները` փոստային դրոշմանիշների, ծրարների և բացիկների` անվանական արժեքով իրացման մասով:

(ցանկը խմբ. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մայիսի 15-ի N 298 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի

 

Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Առաքելյան - ՀՀ կենտրոնական բանկի ավտոմատացման վարչության պետ
Է. Ստեփանյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ
Գ. Հարությունյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ներքին շուկայի կարգավորման վարչության պետ
Թ. Սիմոնյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների կատարման բաժնի պետ
Գ. Միրզոյան - ՀՀ հարկային տեսչության տեսչական վարչության պետի տեղակալ
Ա. Բարսեղյան - ՀՀ հարկային տեսչության ամփոփ ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ
Ռ. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության բաժնի վարիչ
Վ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության չափագիտության ծառայության պետ
Ա. Հայրապետյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության հակամենաշնորհային և լիցենզիաների վարչության պետ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան